Basic information
Number
թիվ 2
Type
Հանձնարարական
Act type
Հիմնական ակտ (16.01.2017-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Enactment date
16.01.2017
Signing organisation
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Signing date
16.01.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԿՈԼԵԳԻԱ

 

Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն

 

16 հունվարի 2017 թվականի

թիվ 2

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՒԺԻ ԸՆՏՐՈՂԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼԻՍ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱԶԳԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐԻ ՎԻՃԱԿԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԿԱԶՄԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՍՏԱՆԴԱՐՏԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան, «Եվրասիական տնտեսական միության պաշտոնական վիճակագրական տեղեկությունների ձևավորման և տարածման կարգի մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 4 հավելված) 12-րդ կետին համապատասխան, Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում աշխատուժի վիճակագրական ուսումնասիրություններ անցկացնելիս օգտագործվող աշխատանքային շուկայի ցուցանիշների համադրելիությունն ապահովելու և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դրանց արդյունքներն ամփոփելու նպատակներով,

հանձնարարում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին սույն հանձնարարականը Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում հրապարակվելու օրվանից ղեկավարվել այն հանձնարարականներով, որոնք պատրաստվել են Աշխատանքի վիճակագիրների 19-րդ միջազգային համաժողովին ընդունված «Աշխատանքային գործունեության, զբաղվածության և աշխատուժի ոչ լիարժեք օգտագործման մասին» որոշմանը համապատասխան, և որոնց տեքստը տեղադրված է Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում՝ հետևյալ հասցեով՝ http://www.eurasiancommission.org/ru/act/integr_i_makroec/dep_stat/metadata/metadata/ Pages/recommendations.aspx/։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան