Basic information
Number
N 374-Ն
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (04.09.2018-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2018.09.03/23(626) Հոդ.187
Enactment organisation
Ֆինանսների նախարար
Enactment date
22.08.2018
Signing organisation
Ֆինանսների նախարար
Signing date
22.08.2018
Effective date
04.09.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

   

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

    

22 օգոստոսի 2018 թ.

N 374-Ն

   

Հ Ր Ա Մ Ա Ն

       

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի N 165-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը`

  

Հրամայում եմ

 

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2012 թվականի փետրվարի 23-ի «Ներքին աուդիտի ստորաբաժանմանը և ներքին աուդիտի կոմիտեին ներկայացվող հիմնական պահանջները սահմանելու մասին» N 165-Ն հրամանով հաստատված հավելվածի 9-րդ կետի 3-րդ ենթակետում «կարող է ընդգրկվել նաև ոչ հանրային հատվածի կազմակերպության առավելագույնը երկու ներկայացուցիչ» բառերը փոխարինել «կարող են ընդգրկվել նաև ոչ հանրային հատվածի կազմակերպության ներկայացուցիչներ» բառերով։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

    

Ա. Ջանջուղազյան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation