Basic information
Number
N 785-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (18.06.2004-22.07.2004)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2004.06.17/32(331) Հոդ.767
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
13.05.2004
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
03.06.2004
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
08.06.2004
Effective date
18.06.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
8 հունիսի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 մայիսի 2004 թվականի N 785-Ն

 

ՋԵՐՄԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի N 1112-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով ջերմամատակարարման և լոկալ ջեռուցման ծրագրի իրականացման անհրաժեշտությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Երևանի քաղաքապետին`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի N 1112-Ն որոշմամբ «Ջերմային տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից սահմանված կարգով առանձնացված ջերմամատակարարման օբյեկտները հանձնել վարձակալության` ջեռուցում իրականացնելու նպատակով.

բ) վարձակալության վճարը հաշվարկել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի N 125 որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի «ա» ենթակետի համաձայն:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի «Երևանի քաղաքապետարանին գույք հանձնելու մասին» N 1112-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

ուժը կորցրած ճանաչել որոշման 3-րդ կետը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. հունիսի 3
Երևան