ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 Թ. ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Գլխավոր տեղեկություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.10.2018-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.10.17/76(1434) Հոդ.1064
Ընդունող մարմին
Բարձրագույն դատական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
08.10.2018
Ստորագրող մարմին
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
08.10.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.10.2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԲԴԽ-41-Ն-3
2018 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 Թ. ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի թիվ ԲԴԽ-23-Ո-47 որոշմամբ և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նախագահի 2018 թվականի հուլիսի 13-ի թիվ ՆՀ-366-Ա և ՆՀ-367-Ա, հուլիսի 17-ի թիվ ՆՀ-368-Ա և ՆՀ-373-Ա, հուլիսի 26-ի թիվ ՆՀ-378-Ա, օգոստոսի 10-ի թիվ ՆՀ-383-Ա, թիվ ՆՀ-384-Ա և սեպտեմբերի 15-ի թիվ ՆՀ-408-Ա և սեպտեմբերի 20-ի թիվ ՆՀ-411-Ա, ՆՀ-412 և հոկտեմբերի 4-ի թիվ ՆՀ-429-Ա հրամանագրերը, Վարչական դատարանի, Կոտայքի և Շիրակի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների նախագահների գրությունները և Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի սեպտեմբերի 6-ի թիվ ԲԴԽ-36-Ո-93, 2018 թվականի սեպտեմբերի 13-ի թիվ ԲԴԽ-37-Ո-98 որոշումները` Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների՝ ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման հավելված 1-ում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Հավելվածի 1-ին աղյուսակի 12-րդ կետի «Դատավոր» սյունակի «Դիլանյան Արման Էդուարդի» բառերը փոխարինել «Նահապետյան Էդվարդ Թումասի» բառերով,
2) Հավելվածի 1-ին աղյուսակի 19-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Ազրոյան Ռուզաննա Արայիկի» բառերով,
3) Հավելվածի 1-ին աղյուսակի 20-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Դանիելյան Դանիել Սամվելի» բառերով,
4) Հավելվածի 1-ին աղյուսակի 22-րդ կետի «Դատավոր» սյունակից հանել «Նահապետյան Էդվարդ Թովմասի» բառերը,
5) Հավելվածի 2-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 7-րդ կետի «Դատավոր» սյունակից հանել «Սեդրակյան Էդգար Ռազմիկի» բառերը,
6) Հավելվածի 2-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 20-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Ասատրյան Ժաննա Համլետի» բառերով,
7) Հավելվածի 2-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 29-րդ կետի «Դատավոր» սյունակի «Կարապետյան Նորա Արայիկի» բառերը փոխարինել «Հովհաննիսյան Դիանա Ռոմանի» բառերով,
8) Հավելվածի 4-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 1-ին կետի «Դատավոր» սյունակի «Ստեփանյան Վարդան Ներսիկի» բառերը փոխարինել «Ավագյան Հովհաննես Ռաֆիկի» բառերով,
9) Հավելվածի 4-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 3-րդ կետի «Դատավոր» սյունակի «Ավագյան Հովհաննես Ռաֆիկի» բառերը փոխարինել «Ստեփանյան Վարդան Ներսիկի» բառերով,
10) Հավելվածի 8-րդ աղյուսակը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի,
11) Հավելվածի 9-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 5-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Մկրտչյան Արամ Համլետի» բառերով,
12) Հավելվածի 11-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 1-ին կետի «Դատավոր» սյունակի «Թամրազյան Արթուր Մնացականի» բառերը փոխարինել «Ոսկանյան Արմիդա Արմենի» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության
բարձրագույն դատական
խորհրդի նախագահ |
Գ. Հարությունյան |
|
2018 թ. հոկտեմբերի 8
Երևան |
|
| |
Հավելված
Հայաստանի Հանրապետության
բարձրագույն դատական խորհրդի
2018թ. հոկտեմբերի 8-ի
թիվ ԲԴԽ-41-Ն-3 որոշման |
«8. ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
|
Նստավայրի անվանում |
Սպասարկման տարածք |
Դատավոր |
Մասնագիտացում |
|
(Քրեական մասնագիտացում) |
|
1. |
քաղաք Գյումրի |
Գյումրու, Արթիկի, Անիի վարչական տարածքներ, համակարգչային տեղեկատվության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ գործերով` Շիրակի մարզի վարչական տարածք |
Ղուկասյան Ադրինե Հովհաննեսի |
Քրեական /Համակարգչային տեղեկատվության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ գործեր/ |
|
2. |
քաղաք Գյումրի |
Գյումրու, Ախուրյանի, Աշոցքի և Ամասիայի վարչական տարածք, համակարգչային տեղեկատվության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ գործեր՝ Շիրակի մարզի վարչական տարածք |
Միսակյան Վահե Ներսեսի |
Քրեական /Համակարգչային տեղեկատվության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ գործեր/ |
|
3. |
քաղաքներ Արթիկ, Մարալիկ |
Արթիկի, Անիի, Ախուրյանի, Աշոցքի և Ամասիայի վարչական տարածք, անչափահասների գործերով՝ Շիրակի մարզի վարչական տարածք |
Մանուկյան Աշոտ Զավենի |
Քրեական /Անչափահասների գործեր/ |
|
4. |
քաղաք Գյումրի |
Գյումրու, Ախուրյանի, Աշոցքի և Ամասիայի վարչական տարածքներ, անչափահասների գործերով՝ Շիրակի մարզի վարչական տարածք |
Գրիգորյան Վարդան Լևոնի |
Քրեական /Անչափահասների գործեր/ |
|
(Քաղաքացիական մասնագիտացում) |
|
1. |
քաղաք Գյումրի |
Գյումրու, Ախուրյանի, Աշոցքի և Ամասիայի վարչական տարածքներ |
Հովհաննիսյան Գագիկ Վոլոդյայի |
Քաղաքացիական |
|
2. |
քաղաք Գյումրի |
Գյումրու, Ախուրյանի, Աշոցքի և Ամասիայի վարչական տարածքներ, ՀՀ անօրինական տեղափոխված կամ ՀՀ –ում ապօրինի պահվող երեխայի վերադարձի վերաբերյալ գործերով՝ Շիրակի մարզի վարչական տարածք |
Խաչատրյան Լիլիթ Ռաֆիկի |
Քաղաքացիական /Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի վերաբերյալ գործեր/ |
|
3. |
քաղաք Գյումրի |
Գյումրու, Ախուրյանի, Աշոցքի և Ամասիայի վարչական տարածքներ /Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի վերաբերյալ գործեր/՝ Շիրակի մարզի վարչական տարածք |
Միքայելյան Հայկանուշ Գաբրիելի |
Քաղաքացիական /Հայաստանի Հանրապետություն անօրինական տեղափոխված կամ Հայաստանի Հանրապետությունում ապօրինի պահվող երեխայի վերադարձի վերաբերյալ գործեր/ |
|
4. |
քաղաք Գյումրի |
Գյումրու, Ախուրյանի, Աշոցքի և Ամասիայի վարչական տարածքներ, մտավոր սեփականության պաշտպանության վերաբերյալ գործերով՝ Շիրակի մարզի վարչական տարածք |
Բաղմանյան Իվան Զավենի |
Քաղաքացիական /Մտավոր սեփականության պաշտպանության վերաբերյալ գործեր/ |
|
5. |
քաղաք Գյումրի |
Գյումրու, Անիի, Արթիկի վարչական տարածքներ, կորպորատիվ վեճերի վերաբերյալ գործերով՝ Շիրակի մարզի վարչական տարածք |
Ղազարյան Հովհաննես Խաչիկի |
Քաղաքացիական /Կորպորատիվ վեճերի վերաբերյալ գործեր/ |
|
6. |
քաղաք Գյումրի |
Գյումրու, Ախուրյանի, Աշոցքի և Ամասիայի վարչական տարածքներ, մտավոր սեփականության պաշտպանության վերաբերյալ գործերով՝ Շիրակի մարզի վարչական տարածք |
Մկրտչյան Բագրատ Սերգեյի |
Քաղաքացիական /Մտավոր սեփականության պաշտպանության վերաբերյալ գործեր/ |
|
7. |
քաղաք Գյումրի |
Գյումրու, Աշոցքի, Ամասիայի և Ախուրյանի վարչական տարածքներ |
Մնացյան Սուրեն Ալեքսանի |
Քաղաքացիական |
|
8. |
քաղաք Մարալիկ |
Անիի և Արթիկի վարչական տարածքներ, կորպորատիվ վեճերի վերաբերյալ գործերով՝ Շիրակի մարզի վարչական տարածք |
Հովհաննիսյան Լենդրուշ Հրաչյայի |
Քաղաքացիական /Կորպորատիվ վեճերի վերաբերյալ գործեր/ |
|
9. |
քաղաք Գյումրի |
Շիրակի մարզի վարչական տարածք |
Խաչատրյան Արմեն Օնիկի |
Քաղաքացիական /Սնանկության գործեր և «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված քաղաքացիական գործեր/ |
| |
Ընդհանուրը 13 դատավոր |
|
|
| |
»: |