ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հուլիսի 2018 թվականի N 822-Լ
ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ 2018-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Անդրսահմանային տարածքային համագործակցության հայեցակարգի իրականացումն ապահովող 2018-2020 թվականների միջոցառումների ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Պատասխանատու պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին՝ յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարություն ներկայացնել գրավոր հաշվետվություններ հաշվետու ժամանակահատվածում Անդրսահմանային տարածքային համագործակցության հայեցակարգի իրականացումն ապահովող 2018-2020 թվականների միջոցառումների ծրագրի կատարման ընթացքի մասին:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարին` յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո 20-օրյա ժամկետում՝ ոլորտը համակարգող Հայաստանի Հանրապետության փոխվարչապետին ներկայացնել կատարված աշխատանքների մասին հաշվետվություն:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
2018 թ. հուլիսի 30 Երևան |
|
Հավելված |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ 2018-2020 թվականների ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
|
NN |
Միջոցառման անվանումը |
Կատարման ժամկետը |
Պատասխանատու մարմինը |
Ֆինանսավորման աղբյուրը |
Ակնկալվող արդյունքը |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
|
ԳԼՈՒԽ 1. | |||||
|
1. |
Պետական իշխանության լիազոր մարմինների կողմից անդրսահմանային տարածքային համագործակցության հարցերով հանդիպումների անցկացում |
2018-2020 թթ. |
նախարարություններ ՀՀ կառավարությանը, |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
անդրսահմանային տարածքային համագործակցության հայեցակարգից բխող միջոցառումների ծրագրի միջոցառումների իրականացման առկա վիճակի վերհանում |
|
2. |
Անդրսահմանային տարածքային համագործակցության հեռանկարային զարգացման պետական և տարածաշրջանային ծրագրերի մշակում |
2018-2020 թթ. |
նախարարություններ ՀՀ կառավարությանը, |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
անդրսահմանային տարածքային համագործակցության զարգացում |
|
ԳԼՈՒԽ 2. | |||||
|
3. |
Միջտարածաշրջանային և ապակենտրոնացված համագործակցությանը նվիրված համաժողովների անցկացում |
2018-2020 թթ. |
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն այլ շահագրգիռ պետական մարմիններ |
ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ |
միջտարածաշրջանային և ապակենտրոնացված համագործակցության ակտիվացում |
|
4. |
ՀՀ-ի և ՌԴ-ի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության համատեղ աշխատանքային խմբի նիստերի անցկացում |
2018-2020 թթ. |
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն այլ շահագրգիռ պետական մարմիններ |
ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ |
հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության ակտիվացում |
|
5. |
Միջտարածաշրջանային, ապակենտրոնացված և անդրսահմանային միջազգային համաժողովներին պաշտոնական պատվիրակությունների մասնակցության ապահովում |
2018-2020 թթ. |
նախարարություններ ՀՀ կառավարությանը, |
ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ |
միջտարածաշրջանային և ապակենտրոնացված համագործակցության հարթակներում պատշաճ ներգրավում |
|
6. |
Անդրսահմանային և միջտարածաշրջանային համագործակցության զարգացման խթանում |
2018-2020 թթ. |
ՀՀ մարզպետարաններ այլ շահագրգիռ պետական մարմիններ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
անդրսահմանային և միջտարածաշրջանային համագործակցության զարգացում |
|
7. |
Անդրսահմանային, միջտարածաշրջանային, ապակենտրոնացված համագործակցության նորմատիվ-իրավական բազայի կատարելագործում |
2018-2020 թթ. |
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն այլ շահագրգիռ պետական մարմիններ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
անդրսահմանային, միջտարածաշրջանային, ապակենտրոնացված համագործակցության մասին տեղեկատվության ամբողջական արտացոլում |
|
ԳԼՈՒԽ 3. | |||||
|
8. |
Աջակցություն համատեղ ձեռնարկությունների և ֆինանսաարդյունաբերական խմբերի ստեղծմանը |
2018-2020 թթ. |
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն այլ շահագրգիռ պետական մարմիններ |
ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ |
անդրսահմանային տարածքներում համատեղ ձեռնարկությունների և ֆինանսաարդյունաբերական խմբերի թվի ավելացում |
|
9. |
Համագործակցող վարչատարածքային միավորներում քիչ քանակությամբ արտադրված կամ չարտադրվող ապրանքների մասին տեղեկատվության փոխանակում՝ տվյալ ցանկերում առկա ապրանքի հնարավոր փոխադարձ մատակարարումները կազմակերպելու համար |
2018-2020 թթ. |
ՀՀ մարզպետարաններ այլ շահագրգիռ պետական մարմիններ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
փոխադարձ մատակարարումների նպատակային իրականացում |
|
10. |
Համագործակցող վարչատարածքային միավորների տարածքներում իրականացվող հնարավոր ներդրումային նախագծերի, տարածքներում գործող ներդրողների համար հարկային արտոնությունների և նախապատվությունների մասին տեղեկատվության փոխանակման կազմակերպում |
2018-2020 թթ. |
ՀՀ մարզպետարաններ այլ շահագրգիռ պետական մարմիններ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
հարկային արտոնությոնների և նախապատվությունների մասին ամբողջական տեղեկատվության ապահովում |
|
11. |
Անդրսահմանային և համագործակցող վարչատարածքային միավորների տարածքներում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների հիմնում |
2018-2020 թթ. |
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն ՀՀ մարզպետարաններ |
ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ |
անդրսահմանային տարածքներում ներդրումների ծավալի ավելացում |
|
ԳԼՈՒԽ 4. | |||||
|
12. |
Աջակցություն սահմանամերձ և համագործակցող վարչատարածքային միավորներին՝ ագրոպարենային համակարգի զարգացման համատեղ ծրագրերի և նախագծերի իրականացման, դրանց մասնակցության ու փորձի փոխանակման գործում |
2018-2020 թթ. |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ՀՀ մարզպետարաններ այլ շահագրգիռ պետական մարմիններ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ագրոպարենային համակարգի զարգացում |
|
13. |
Միջտարածաշրջանային և սահմանամերձ տարածքներում անասնաբուժական ծրագրերի համատեղ իրականացում՝ հատկապես վտանգավոր կենդանական հիվանդությունների ներթափանցման կանխարգելման նպատակով |
2018-2020 թթ. |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ՀՀ մարզպետարաններ այլ շահագրգիռ պետական մարմիններ |
ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ |
հիվանդությունների ներթափանցման կանխարգելման որակի բարձրացում |
|
14. |
Աջակցություն գինեգործական արտադրանքի և ալկոհոլային խմիչքների արտադրության, ներմուծման և արտահանման գործընթացները կանոնակարգող՝ համագործակցող երկրների օրենսդրական դաշտերի մասին տեղեկատվության փոխանակմանը |
2018-2020 թթ. |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն այլ շահագրգիռ պետական մարմիններ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
գյուղատնտեսական համագործակցության ակտիվացում |
|
15. |
Սահմանամերձ և համագործակցող վարչատարածքային միավորների տարածքներում ագրոպարենային արտադրանքի արտադրությամբ ու վաճառքով զբաղվող՝ փոխադարձ առևտրով շահագրգռված ձեռնարկությունների ցանկի փոխանակում |
2018-2020 թթ. |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ՀՀ մարզպետարաններ այլ շահագրգիռ պետական մարմիններ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
տնտեսավարող սուբյեկտների միջև կապերի ակտիվացում |
|
16. |
Սահմանամերձ տարածքների և համագործակցող վարչատարածքային միավորների տնտեսավարող սուբյեկտների համար՝ բուսաբուծության և վնասատուների դեմ բույսերի պաշտպանության, էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաների զարգացման և իրականացման ոլորտում ձեռք բերված նվաճումների մասին տեղեկատվության փոխանակման կազմակերպում |
2018-2020 թթ. |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ՀՀ մարզպետարաններ այլ շահագրգիռ պետական մարմիններ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
տնտեսավարող սուբյեկտների միջև կապերի ակտիվացում |
|
17. |
Սահմանամերձ և համագործակցող վարչատարածքային միավորների տարածքներում ոչխարաբուծության, տավարաբուծության (հատկապես մսատու ցեղատեսակների) և մեղվաբուծության զարգացմանն ուղղված համագործակցության, ներդրումների կամ համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորության քննարկում |
2018-2020 թթ. |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ՀՀ մարզպետարաններ այլ շահագրգիռ պետական մարմիններ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
տնտեսավարող սուբյեկտների միջև կապերի ակտիվացում |
|
18. |
Համագործակցող վարչատարածքային միավորների տնտեսավարող սուբյեկտների մասնակցության ապահովում արժեքավոր ձկնատեսակների բուծման և թռչնաբուծության ներդրումային ծրագրերում |
2018-2020 թթ. |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն այլ շահագրգիռ պետական մարմիններ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
տնտեսավարող սուբյեկտների մասնակցության աճ |
|
19. |
Սահմանամերձ տարածքներում կենդանիների հիվանդությունների և բույսերի վնասատուների ներթափանցման կանխարգելման ու վերացման համատեղ դաշտային զորավարժությունների կազմակերպում և անցկացում |
2018-2020 թթ. |
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն այլ շահագրգիռ պետական մարմիններ |
ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ |
հիվանդությունների ներթափանցման կանխարգելման և վերացման աշխատանքների բարելավում |
|
ԳԼՈՒԽ 5. | |||||
|
20. |
Աջակցություն սահմանամերձ տարածքներում բոլոր տեսակների բեռնափոխադրող, ուղևորափոխադրող տրանսպորտային միջոցների համար առանց խոչընդոտների գործունեության անհրաժեշտ պայմանների ստեղծմանը՝ ներառյալ տարանցիկ փոխադրումները |
2018-2020 թթ. |
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն ՀՀ մարզպետարաններ այլ շահագրգիռ պետական մարմիններ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
բեռնափոխադրող, ուղևորափոխադրող տրանսպորտային միջոցների աշխատանքների բարելավում |
|
21. |
Տրանսպորտային ծառայության, տրանսպորտային հաղորդակցության և ենթակառուցվածքների շուկայի զարգացման համատեղ աշխատանքների իրականացում |
2018-2020 թթ. |
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն այլ շահագրգիռ պետական մարմիններ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
տրանսպորտային ծառայության, տրանսպորտային հաղորդակցության և ենթակառուցվածքների շուկայի զարգացում |
|
22. |
Տրանսպորտային հաղորդակցության բարելավում, ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքների նախագծերի համաձայնեցում և փոխադարձ մասնակցություն |
2018-2020 թթ. |
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն այլ շահագրգիռ պետական մարմիններ |
ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ |
տրանսպորտային ծառայության, տրանսպորտային հաղորդակցության և ենթակառուցվածքների շուկայի զարգացում |
|
23. |
Աջակցություն տրանսպորտային ենթակառուցվածքների արդյունավետ օգտագործմանը՝ տարբեր տեսակների տրանսպորտային միջոցների գործունեության համակարգման և նրանց զարգացման գրավիչ ներդրումային նախագծերի հաշվին |
2018-2020 թթ. |
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն այլ շահագրգիռ պետական մարմիններ |
ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ |
տրանսպորտային ծառայության, տրանսպորտային հաղորդակցության և ենթակառուցվածքների շուկայի զարգացում |
|
24. |
Կապի ծառայության շուկայի զարգացման գործում աշխատանքների իրականացում |
2018-2020 թթ. |
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն այլ շահագրգիռ պետական մարմիններ |
ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ |
շարժական կապի և թվային վերգետնյա հեռուստահեռարձակման համակարգերում որոշակի հաճախականային տիրույթներում վնասակար խանգարումների նվազեցման աշխատանքների իրականացում |
|
25. |
Սահմանային տարածքներում էլեկտրոնային կառավարման համակարգերի զարգացման փորձի փոխանակում |
2018-2020 թթ. |
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն ՀՀ մարզպետարաններ այլ շահագրգիռ պետական մարմիններ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
կապի ծառայության շուկայի զարգացում |
|
26. |
Սահմանամերձ տեղեկատվական կենտրոնների փոխգործակցության զարգացում |
2018-2020 թթ. |
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն ՀՀ մարզպետարաններ այլ շահագրգիռ պետական մարմիններ |
ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ |
տեղեկատվական կենտրոնների աշխատանքների բարելավում |
|
ԳԼՈՒԽ 6. | |||||
|
27. |
Վերականգնվող էներգիայի աղբյուրների, այդ թվում`արևային, քամու և ջրի էներգիայի օգտագործման զարգացման ու էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների կազմակերպման փորձի փոխանակում |
2018-2020 թթ. |
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն այլ շահագրգիռ պետական մարմիններ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման ու էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների բարելավում |
|
28. |
Բնապահպանական հարցերին նվիրված համաժողովների, գիտաժողովների, ցուցահանդեսների կազմակերպում |
2018-2020 թթ. |
ՀՀ բնապահպանության նախարարություն այլ շահագրգիռ պետական մարմիններ |
ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ |
բնապահպանության ոլորտի սուբյեկտների միջև կապերի ակտիվացում |
|
29. |
Սահմանամերձ և համագործակցող վարչատարածքային միավորների տարածքներում տնտեսական գործունեության կարգավորման, արտադրական թափոնների կառավարման ու տնտեսական գործունեության ընթացքում տարատեսակ վնասակար նյութերի օգտագործման նկատմամբ համատեղ վերահսկողության իրականացում |
2018-2020 թթ. |
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին այլ շահագրգիռ պետական մարմիններ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
սահմանամերձ և համագործակցող վարչատարածքային միավորների տարածքներում տնտեսական գործունեության նկատմամբ իրականացվող վերահսկողության որակի բարձրացում |
|
30. |
Սահմանամերձ տարածքներում միասնական բնապահպանական գոտիների և այգիների ստեղծում |
2018-2020 թթ. |
ՀՀ բնապահպանության նախարարություն այլ շահագրգիռ պետական մարմիններ |
ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ |
բնապահպանական գոտիների և այգիների թվի ավելացում |
|
31. |
Սահմանամերձ տարածքներում բնապահպանական վերահսկման և բնական ու տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման նպատակով համատեղ զորավարժությունների անցկացում |
2018-2020 թթ. |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն այլ շահագրգիռ պետական մարմիններ |
ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ |
արտակարգ իրավիճակների կանխարգելման աշխատանքների որակի բարձրացում |
|
32. |
Համաձայնեցված բնապահպանական վերահսկման և բնական ու տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման նպատակով մասնագետների խմբերի ու տրանսպորտային միջոցների՝ ազգային օրենսդրության կամ միջազգային պայմանագրերի համաձայն պետական սահմանների հատմանն աջակցություն |
2018-2020 թթ. |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ՀՀ բնապահպանության նախարարություն այլ շահագրգիռ պետական մարմիններ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման աշխատանքների որակի բարձրացում |
|
33. |
Սահմանամերձ տարածքներում բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կանխարգելման ու հետևանքների վերացման գործում տեղեկատվության և օգնության տրամադրման կազմակերպում |
2018-2020 թթ. |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ՀՀ բնապահպանության նախարարություն այլ շահագրգիռ պետական մարմիններ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կանխարգելման ու հետևանքների վերացման աշխատանքների որակի բարձրացում |
|
34. |
Գիտատեխնիկական տեղեկատվության փոխանակում, արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման ոլորտում համատեղ հետազոտական նախագծերի ու ծրագրերի մշակում և իրականացում |
2018-2020 թթ. |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն այլ շահագրգիռ պետական մարմիններ |
ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ |
արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման աշխատանքների որակի բարձրացում |
|
35. |
Սահմանամերձ տարածքներում բնապահպանությանը, բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործմանն ուղղված միասնական քաղաքականության մշակում |
2018-2020 թթ. |
ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն այլ շահագրգիռ պետական մարմիններ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
բնական ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացում |
|
ԳԼՈՒԽ 7. | |||||
|
36. |
Համատեղ հետազոտական ծրագրերի և նախագծերի մշակում ու իրականացում կրթության և գիտության բնագավառում |
2018-2020 թթ. |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն ՀՀ մարզպետարաններ այլ շահագրգիռ պետական մարմիններ |
ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ |
կրթության և գիտության ոլորտում փոխգործակցության ամրապնդում |
|
37. |
Բոլոր տեսակի երիտասարդական փոխանակումներին և միջազգային նախագծերին աջակցելը, ինչպես նաև երիտասարդության հարցերին ուղղված միջազգային նախագծերի և ծրագրերի իրականացմանը սահմանամերձ տարածքների և համագործակցող վարչատարածքային միավորների տեղական ինքնակառավարման մարմինների մասնակցությունն ապահովելը |
2018-2020 թթ. |
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն ՀՀ կրթության և գիտության նախարարություն ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն ՀՀ մարզպետարաններ այլ շահագրգիռ պետական մարմիններ |
ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ |
երիտասարդական համագործակցության ոլորտում կապերի ակտիվացում |
|
38. |
Նորարարական գործունեության տարածմանը նպաստելը, ժամանակակից գիտական և տեխնոլոգիական գիտելիքների, ինչպես նաև հմտությունների տարածմանը՝ սահմանամերձ և համագործակցող վարչատարածքային միավորների տարածքներում |
2018-2020 թթ. |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն այլ շահագրգիռ պետական մարմիններ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
գիտության ոլորտում համագործակցության ակտիվացում |
|
39. |
Համագործակցող վարչատարածքային միավորների և սահմանամերձ տարածքներում ազգային ու մշակութային տոների, ցուցահանդեսների, համատեղ փառատոների, մրցույթների, համաժողովների կազմակերպմանն աջակցություն |
2018-2020 թթ. |
ՀՀ մշակույթի նախարարություն ՀՀ մարզպետարաններ |
ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ |
մշակութային կապերի ակտիվացում |
|
40. |
Սահմանամերձ և համագործակցող վարչատարածքային միավորների տարածքների տեղեկատվական փոխգործակցության և սոցիալ-տնտեսական զարգացման գիտահետազոտական աշխատանքների իրականացում |
2018-2020 թթ. |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն ՀՀ մարզպետարաններ այլ շահագրգիռ պետական մարմիններ |
ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ |
գիտության ոլորտում համագործակցության ակտիվացում |
|
41. |
Սահմանամերձ և համագործակցող վարչատարածքային միավորների տարածքներում գտնվող կրթական հաստատությունների կրթության համակարգի բարելավմանն ուղղված համագործակցություն և փորձի փոխանակում |
2018-2020 թթ. |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն ՀՀ մարզպետարաններ այլ շահագրգիռ պետական մարմիններ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
կրթական հաստատությունների, կրթության համակարգի բարելավում |
|
42. |
Սահմանամերձ և համագործակցող վարչատարածքային միավորների տարածքներում գործող ստեղծագործական խմբերի հյուրախաղերի կազմակերպման և այդ խմբերի, անհատ կատարողների՝ փառատոներին, մրցույթներին և այլ մշակութային միջոցառումներին մասնակցությանն աջակցություն |
2018-2020 թթ. |
ՀՀ մշակույթի նախարարություն ՀՀ մարզպետարաններ |
ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ |
մշակութային կապերի ակտիվացում |
|
43. |
Սահմանամերձ և համագործակցող վարչատարածքային միավորների տարածքներում գործող մշակութային հաստատությունների միջև ուղղակի շփումների հաստատման նպաստում |
2018-2020 թթ. |
ՀՀ մշակույթի նախարարություն ՀՀ մարզպետարաններ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
մշակութային հաստատությունների միջև կապերի ակտիվացում |
|
44. |
Համագործակցող վարչատարածքային միավորների տարածքում անցկացվող միջազգային բնույթի կարևոր մշակութային իրադարձությունների և միջոցառումների մասին տեղեկատվության փոխանակում |
2018-2020 թթ. |
ՀՀ մշակույթի նախարարություն ՀՀ մարզպետարաններ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
հանրության իրազեկման բարձրացում |
|
45. |
Պատմամշակութային ժառանգության պահպանության և օգտագործման ծրագրերի համատեղ մշակում ու իրականացում |
2018-2020 թթ. |
ՀՀ մշակույթի նախարարություն ՀՀ մարզպետարաններ |
ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ |
պատմամշակութային ժառանգության պատշաճ պահպանում |
|
46. |
Սահմանամերձ և համագործակցող վարչատարածքային միավորների տարածքներում մշակութային ոլորտի միջոցառումների կազմակերպում, ինչպես նաև մարզական միջոցառումների անցկացում |
2018-2020 թթ. |
ՀՀ մշակույթի նախարարություն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն ՀՀ մարզպետարաններ այլ շահագրգիռ պետական մարմիններ |
ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ |
մշակութային և մարզական կապերի ակտիվացում |
|
47. |
Ուսանողների մասնակցությամբ գիտական, կրթական, պատմամշակութային «կլոր սեղանների» անցկացում վեբինարի միջոցով |
2018-2020 թթ. |
ՀՀ կրթության և գիտության նախարարություն ՀՀ մշակույթի նախարարություն ՀՀ մարզպետարաններ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
ուսանողների մասնագիտական որակների բարելավում |
|
48. |
Միջտարածաշրջանային մարզական միջոցառումներին մարզական պատվիրակությունների մասնակցության ապահովմանն աջակցություն |
2018-2020 թթ. |
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն այլ շահագրգիռ պետական մարմիններ |
ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ |
մարզական հաստատությունների միջև միջազգային համագործակցության ակտիվացում |
|
ԳԼՈՒԽ 8. | |||||
|
49. |
Հանրային առողջապահության ոլորտում համագործակցության զարգացում, համատեղ հետազոտական ծրագրերի նախագծերի մշակում և իրականացում |
2018-2020 թթ. |
ՀՀ առողջապահության նախարարություն այլ շահագրգիռ պետական մարմիններ |
ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ |
հանրային առողջապահության ոլորտում համագործակցության զարգացում |
|
50. |
Վրաստանին և Իրանի Իսլամական Հանրապետությանը սահմանամերձ Հայաստանի Հանրապետության տարածքներում բնակվող բնակչությանը ցուցաբերվող բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման գործում համագործակցության ծրագրի մշակում |
2018 թ. |
ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ արտաքին գործերի նախարարություն |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
սահմանամերձ տարածքներում բնակվող բնակչությանը ցուցաբերվող բժշկական օգնության ու սպասարկման որակի և հասանելիության բարելավում |
|
51. |
Սահմանամերձ և համագործակցող վարչատարածքային միավորների բժշկական-կանխարգելիչ և առողջարանային հաստատությունների միջև համագործակցության զարգացում |
2018-2020 թթ. |
ՀՀ առողջապահության նախարարություն այլ շահագրգիռ պետական մարմիններ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
բժշկական-կանխարգելիչ և առողջարանային հաստատությունների կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացում |
|
52. |
Հանրային առողջապահության ոլորտում կենսաբանական, քիմիական և ճառագայթային գործոնով պայմանավորված՝ միջազգային նշանակության արտակարգ իրավիճակների, ինչպես նաև արտակարգ իրավիճակի ներուժ ունեցող դեպքեր արձանագրելիս տեղեկատվության փոխանակում |
2018-2020 թթ. |
ՀՀ առողջապահության նախարարություն այլ շահագրգիռ պետական մարմիններ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
հանրային առողջապահության ոլորտում կենսաբանական, քիմիական և ճառագայթային գործոնով պայմանավորված՝ միջազգային նշանակության արտակարգ իրավիճակների արագ արձագանքման միջոցառումների կազմակերպում |
|
53. |
Արտահանման, ներմուծման և տարանցման գործառնությունների ընթացքում պետական վերահսկողության և պետական սահմանի սանիտարահամաճարակային վերահսկողության ներքո գտնվող ապրանքների տեղափոխման համար սահմանային անցակետերի շահագործման արդյունավետության բարձրացման նպատակով համատեղ վերահսկողության իրականացում |
2018-2020 թթ. |
ՀՀ առողջապահության նախարարություն այլ շահագրգիռ պետական մարմիններ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
սահմանային անցակետերի շահագործման արդյունավետության բարձրացում |
|
54. |
Սահմանամերձ տարածքներում մարմնամարզության և առողջ ապրելակերպի համար նախատեսված հարթակների ստեղծում |
2018-2020 թթ. |
ՀՀ առողջապահության նախարարություն այլ շահագրգիռ պետական մարմիններ |
ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ |
սահմանամերձ տարածքներում առողջ ապրելակերպով զբաղվողների թվի ավելացում |
|
55. |
Հանրային առողջապահական հիմնախնդիրների, արտակարգ իրավիճակներին արագ արձագանքման գործողությունների, անհետաձգելի բուժօգնության կազմակերպման, իրականացման և այլ հարցերի վերաբերյալ միջազգային համաժողովներին, սեմինարներին, դասընթացներին, վարժանքներին, գիտաժողովներին, համաժողովներին տեղական մասնագետների մասնակցության ապահովում |
2018-2020 թթ. |
ՀՀ առողջապահության նախարարություն այլ շահագրգիռ պետական մարմիններ |
ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ |
հանրային առողջապահական հիմնախնդիրների, արտակարգ իրավիճակներին արագ արձագանքման գործողությունների, անհետաձգելի բուժօգնության կազմակերպման, իրականացման և այլ հարցերի վերաբերյալ տեղական մասնագետների որակավորման բարձրացում |
|
ԳԼՈՒԽ 9. | |||||
|
56. |
Սահմանամերձ և համագործակցող վարչատարածքային միավորների տարածքներում սոցիալական բնակարանաշինության ոլորտում փորձի փոխանակում |
2018-2020 թթ. |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն քաղաքաշինության կոմիտե ՀՀ մարզպետարաններ այլ շահագրգիռ պետական մարմիններ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
սոցիալական բնակարանաշինության որակի բարձրացում |
|
57. |
Սահմանամերձ և համագործակցող վարչատարածքային միավորների տարածքներում զբաղվածության, աշխատանքային միգրացիայի, բնակչության սոցիալական պաշտպանության ոլորտում փորձի փոխանակում |
2018-2020 թթ. |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայություն ՀՀ մարզպետարաններ այլ շահագրգիռ պետական մարմիններ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
աշխատանքի տեղավորման, աշխատանքային միգրացիայի, բնակչության սոցիալական պաշտպանության ոլորտում փորձի փոխանակման ապահովում |
|
58. |
Գործազուրկներին սահմանամերձ և համագործակցող վարչատարածքային միավորների տարածքներում աշխատանքի տեղավորմանն աջակցության տրամադրում |
2018-2020 թթ. |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՀՀ մարզպետարաններ այլ շահագրգիռ պետական մարմիններ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
սահմանամերձ և համագործակցող վարչատարածքային միավորների տարածքներում գործազուրկների թվի նվազեցում |
|
59. |
ՀՀ սահմանային անցակետերում՝ մարդկանց թրաֆիքինգի և շահագործման մասին առկա տեղեկատվական նյութերի տարածում |
2018-2020 թթ. |
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն ՀՀ ոստիկանություն այլ շահագրգիռ պետական մարմիններ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
մարդկային թրաֆիքինգի և շահագործման երևույթի վերաբերյալ հանրային իրազեկման ապահովում |
|
60. |
Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների և հատուկ դպրոցների երեխաների հետ աշխատող անձնակազմի համար երեխաների թրաֆիքինգի և շահագործման դեպքերի կանխարգելման, հայտնաբերման ու հատուկ կատեգորիայի զոհերին աջակցության և պաշտպանության կազմակերպման վերաբերյալ դասընթացների կազմակերպում |
2018-2020 թթ. |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՀՀ կրթության և գիտության նախարարություն այլ շահագրգիռ պետական մարմիններ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
երեխաների թրաֆիքինգի և շահագործման դեպքերի կանխարգելման, հայտնաբերման ու հատուկ կատեգորիայի զոհերին աջակցության և պաշտպանության վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացում |
|
61. |
Սահմանամերձ և համագործակցող վարչատարածքային միավորների տարածքներում ապօրինի միգրացիայի, ինչպես նաև ապօրինի աշխատանքային միգրացիայի կանխարգելման ու բացահայտման նպատակով միասնական միջոցառումների իրականացում |
2018-2020 թթ. |
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն ՀՀ ոստիկանություն ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայություն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՀՀ մարզպետարաններ այլ շահագրգիռ պետական մարմիններ |
ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցներ |
սահմանամերձ և համագործակցող վարչատարածքային միավորների տարածքներում ապօրինի միգրացիայի, ինչպես նաև ապօրինի աշխատանքային միգրացիայի կանխարգելման և բացահայտման դեպքերի թվի ավելացում |
|
62. |
Սահմանամերձ և համագործակցող վարչատարածքային միավորների տարածքներում միգրանտներին աշխատանքային գործունեության մեջ ներգրավելու ընդհանուր սկզբունքների և մեխանիզմների միասնական ձևաչափի մշակում |
2018-2020 թթ. |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայություն ՀՀ մարզպետարաններ այլ շահագրգիռ պետական մարմիններ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
միգրանտներին աշխատանքային գործունեության մեջ ներգրավելու պայմանների բարելավում |
|
63. |
Սահմանամերձ և համագործակցող վարչատարածքային միավորների տարածքներում մարդկային թրաֆիքինգի երևույթի վերաբերյալ հանրային իրազեկման ապահովման նպատակով հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների հետ համագործակցությամբ տեղեկատվական քարոզարշավների կազմակերպում |
2018-2020 թթ. |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն ՀՀ ոստիկանություն ՀՀ մարզպետարաններ այլ շահագրգիռ պետական մարմիններ |
Ֆինանսավորում չի պահանջվում: |
սահմանամերձ և համագործակցող վարչատարածքային միավորների տարածքներում մարդկային թրաֆիքինգի երևույթի վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացում |
(հավելվածը փոփ. 25.10.18 N 1180-Լ)
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 25.10.2018, N 1180-Լ | 01.11.2018, N 822-Լ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|