Basic information
Number
N 922-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (01.07.2004-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2004.07.14/38(337) Հոդ.882
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
25.06.2004
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
28.06.2004
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
01.07.2004
Effective date
01.07.2004

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

1 հուլիսի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հունիսի 2004 թվականի N 922-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 779 ԵՎ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 27-ի «Նախկինում կենսաթոշակի անցած զինծառայողների կենսաթոշակները վերահաշվարկելու կարգի և վճարման ժամկետի մասին» N 779 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 1-ին կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Կենսաթոշակների ամսական չափերի վերահաշվարկման ժամանակ սննդի փոխհատուցման գործող գումարը հաշվի է առնվում 50 տոկոսի չափով»:

2. «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:

4. Գաղտնի:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հուլիսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. հունիսի 28
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2004 թվականի
հունիսի 25-ի N 922-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 216-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

 

Բյուջետային
ծախսերի
գործառական
դասակարգման
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները Վերաբաշխում «Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի N 1 հավելվածում և փոփոխություններ ՀՀ կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի N 216-Ն որոշման N 5 հավելվածում (փակագծերում նշված են հատկացումներից պակասեցվող, իսկ դրական նշանով` ավելացվող գումարները)
խումբը ենթա-
խումբը
ինն ամիս տարի
 06  02 01. Սպայական անձնակազմի և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակային ապահովում  72019.9  144039.8
    ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ  72019.9  144039.8
    այդ թվում`    
    Թոշակներ  72019.9  144039.8
 14  06 01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ  (72019.9)  (144039.8)
    ՀՀ կառավարություն  (72019.9)  (144039.8)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation