ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 նոյեմբերի 2018 թվականի N 1510-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 7-Ի N 67-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի փետրվարի 7-ի «Հայաստանի Հանրապետության մարզերի և համայնքների վարչական սահմանների նկարագրման աշխատանքների կարգավորման միջոցառումների մասին» N 67-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետից հանել «անհատական» բառը.
2) որոշման 2-րդ կետում և 3-րդ կետի «ա» ենթակետում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտե» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
3) որոշման 2-րդ կետում «նախագահին» բառը փոխարինել «ղեկավարին» բառով.
4) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Ն. Փաշինյան | 
| 
 
 2018 թ. նոյեմբերի 12 Երևան  | 
| 
 Հավելված ՀՀ վարչապետի 2018 թ. նոյեմբերի 12 -ի N 1510-Ա որոշման 
 «Հավելված ՀՀ վարչապետի 2005 թ. փետրվարի 7 -ի N 67-Ա որոշման  | 
Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻ ԵՎ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
| 
 - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար   | 
| 
 - ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար  | 
| 
 - Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ)  | 
| 
 - ՀՀ Արագածոտնի մարզպետ  | 
| 
 - ՀՀ Արարատի մարզպետ  | 
| 
 - ՀՀ Արմավիրի մարզպետ  | 
| 
 - ՀՀ Գեղարքունիքի մարզպետ  | 
| 
 - ՀՀ Լոռու մարզպետ  | 
| 
 - ՀՀ Կոտայքի մարզպետ  | 
| 
 - ՀՀ Շիրակի մարզպետ  | 
| 
 - ՀՀ Սյունիքի մարզպետ  | 
| 
 - ՀՀ Վայոց ձորի մարզպետ  | 
| 
 - ՀՀ Տավուշի մարզպետ  | 
| 
 - ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ  | 
| 
 - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ  | 
| 
 - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ  | 
| 
 - ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածքային զարգացման և բնապահպահպանական վարչության պետ  | 
| 
 - «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)  | 
| 
 - ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի հաշվառման և հողաշինարարության վարչության հողաշինարարության բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)»:  | 
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Ն. Փաշինյան | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|