ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 փետրվարի 2005 թվականի N 67-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻ ԵՎ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածին համապատասխան ու Հայաստանի Հանրապետության մարզերի և համայնքների վարչական սահմանների նկարագրման և առկա սահմանային վիճելի հարցերը կարգավորելու նպատակով`
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության մարզերի և համայնքների վարչական սահմանների նկարագրման աշխատանքների կարգավորման կառավարական հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 12.11.18 N 1510-Ա)
2. Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարին` ըստ պատրաստվածության` Հայաստանի Հանրապետության մարզերի և համայնքների վարչական սահմանների նկարագրման աշխատանքների կարգավորման կառավարական հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել`
ա) Հայաստանի Հանրապետության մարզերի, համայնքների կամ առանձին տարածաշրջանների սահմանների նկարագրման նյութերը` տեղանշված 1:25000 կամ 1:50000 մասշտաբի կադաստրային հանույթի վրա, ինչպես նաև յուրաքանչյուր համայնքի սահմանների նկարագրի տեքստային մասը.
բ) համայնքների միջև առկա սահմանային վիճելի հարցերի կարգավորման վերաբերյալ առաջարկություններ` համապատասխան հիմնավորումներով:
(2-րդ կետը փոփ. 12.11.18 N 1510-Ա)
3. Հայաստանի Հանրապետության մարզերի և համայնքների վարչական սահմանների նկարագրման աշխատանքների կարգավորման կառավարական հանձնաժողովին`
ա) Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեից սույն որոշման 2-րդ կետում նշված փաստաթղթերն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում կազմակերպել դրանց քննարկումը` անհրաժեշտության դեպքում մասնակից դարձնելով տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին.
բ) քննարկման արդյունքները 15-օրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:
(3-րդ կետը փոփ. 12.11.18 N 1510-Ա)
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի սեպտեմբերի 13-ի N 667 որոշման 1, 2, 3 և 4-րդ կետերը:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Ա. Մարգարյան | 
| 
 
 Երևան  | 
| 
 Հավելված ՀՀ վարչապետի 2005 թ. փետրվարի 7-ի N 67-Ա որոշման  | 
Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻ ԵՎ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
(վերնագիրը խմբ. 12.11.18 N 1510-Ա)
| 
 - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար   | 
| 
 - ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար  | 
| 
 - Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ)  | 
| 
 - ՀՀ Արագածոտնի մարզպետ  | 
| 
 - ՀՀ Արարատի մարզպետ  | 
| 
 - ՀՀ Արմավիրի մարզպետ  | 
| 
 - ՀՀ Գեղարքունիքի մարզպետ  | 
| 
 - ՀՀ Լոռու մարզպետ  | 
| 
 - ՀՀ Կոտայքի մարզպետ  | 
| 
 - ՀՀ Շիրակի մարզպետ  | 
| 
 - ՀՀ Սյունիքի մարզպետ  | 
| 
 - ՀՀ Վայոց ձորի մարզպետ  | 
| 
 - ՀՀ Տավուշի մարզպետ  | 
| 
 - ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ  | 
| 
 - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ  | 
| 
 - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ  | 
| 
 - ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածքային զարգացման և բնապահպահպանական վարչության պետ  | 
| 
 - «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)  | 
| 
 - ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի հաշվառման և հողաշինարարության վարչության հողաշինարարության բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)  | 
(հավելվածը փոփ. 12.05.16 N 401-Ա, խմբ. 12.11.18 N 1510-Ա)
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
 Մ. Թոփուզյան  | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 21.02.2020, N 235-Ա | 22.02.2020, N 67-Ա | |
| 12.11.2018, N 1510-Ա | 13.11.2018, N 67-Ա | |
| 12.05.2016, N 401-Ա | 13.05.2016, N 67-Ա | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|