ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
| 
 19 հոկտեմբերի 2018 թ.  | 
 թիվ 38-Ն  | 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՔԱՂԱՔՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԻ ՄԵՔԵՆԱՅԱՑՎԱԾ ՍԱՆՄԱՔՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՀԱՏՈՒԿ ՏՐԱՆՍՊՈՐՏ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի ԹԻՎ 175-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Քաղաքների տարածքի մեքենայացված սանմաքրման մասին» Ձև 1-հատուկ տրանսպորտ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Քաղաքների տարածքի մեքենայացված սանմաքրման մասին» Ձև 1-հատուկ տրանսպորտ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 12-ի ««Հաշվետվություն քաղաքների տարածքի մեքենայացված սանմաքրման մասին» Ձև թիվ 1-հատուկ տրանսպորտ պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 175-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:
| Նախագահ՝ | Ս. Մնացականյան | 
| 
 Հավելված 1 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2018 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 38-Ն որոշման  | 
1. Հատուկ մեքենաների հավաքակայանը տարեվերջին
| 
 միավոր  | 
| 
 Տողի համարը  | 
 Ընդամենը  | |
| 
 1  | 
 2  | 
 3  | 
| 
 101  | 
 Քաղաքի տարածքի մաքրման և կենցաղային մնացուկների տեղափոխման հատուկ մեքենաների քանակը, ընդամենը  | 
|
| 
 102  | 
 այդ թվում` աղբատար  | 
|
| 
 103  | 
 այլ մեքենաներ  | 
2. Հատուկ մեքենաների աշխատանքի հիմնական ցուցանիշները
| 
 Տողի համարը  | 
 Չափման միավորը  | 
 Ընդամենը  | |
| 
 1  | 
 2  | 
 3  | 
 4  | 
| 
 201  | 
 Մեքենա-օրերի ընդհանուր քանակը կազմակերպությունում, ընդամենը  | 
 հազ. մեք. օր  | 
|
| 
 202  | 
 այդ թվում` վերանորոգման  | 
 - “ -  | 
|
| 
 203  | 
 կոնսերվացման  | 
 - “ -  | 
|
| 
 204  | 
 պարապուրդի` կապված մթնոլորտային պայմանների հետ  | 
 - “ -  | 
|
| 
 205  | 
 պարապուրդի` կապված այլ պատճառների հետ  | 
 - “ -  | 
|
| 
 206  | 
 աշխատած  | 
 - “ -  | 
|
| 
 207  | 
 Մեքենայացված եղանակով մաքրված մակերեսը  | 
 հազ. քառ. մ  | 
|
| 
 208  | 
 Տարվա ընթացքում տեղափոխվել է` պինդ կենցաղային աղբ  | 
 խոր. մ  | 
|
| 
 209  | 
 հեղուկ մնացուկներ  | 
 - “ -  | 
|
| 
 210  | 
 ձյուն և այլ բեռներ  | 
 տոննա  | 
|
| 
 211  | 
 Տեղափոխման միջին հեռավորությունը` պինդ կենցաղային աղբի  | 
 կմ  | 
|
| 
 212  | 
 հեղուկ մնացուկների  | 
 - “ -  | 
|
| 
 213  | 
 Պինդ կենցաղային թափոնակուտակիչների մակերեսը  | 
 հեկտար  | 
3. Ֆինանսական ընդհանրացված ցուցանիշները
| 
 հազ. դրամ  | 
| 
 Տողի համարը  | 
 Ընդամենը  | ||
| 
 1  | 
 2  | 
 3  | |
| 
 301  | 
 Մուտքեր, ընդամենը  | 
||
| 
 302  | 
 այդ թվում` բյուջեից  | 
||
| 
 303  | 
 մատուցվող ծառայություններից ստացված մուտքեր  | 
||
| 
 304  | 
 որից` բնակչությունից  | 
||
| 
 305  | 
 նվիրատվությունից  | 
||
| 
 306  | 
 այլ մուտքեր  | 
||
| 
 307  | 
 Ծախսեր, ընդամենը  | 
||
| 
 308  | 
 այդ թվում` նյութական ծախսեր  | 
||
| 
 309  | 
 ոչ նյութական ծառայությունների վճարումներ  | 
||
| 
 310  | 
 գործուղման ծախսեր  | 
||
| 
 311  | 
 աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ  | 
||
| 
 312  | 
 հիմնավերանորոգման, սարքավորումների և գույքի ձեռք բերման ծախսեր  | 
||
| 
 313  | 
 այլ ծախսեր  | 
||
| 
 314  | 
 Տարիների ընթացքում գոյացած պարտքերը  | 
 ընդամենը  | 
|
| 
 315  | 
 հաշվետու տարում  | 
||
| 
 316  | 
 որից` բնակչությունից  | 
 ընդամենը  | 
|
| 
 317  | 
 հաշվետու տարում  | 
||
| 
 Ղեկավար՝  | 
 ________________________  | 
 ____________________  | |
| 
 (Ազգանուն, անուն)  | 
 (Ստորագրություն)  | ||
| 
 Լրացնող (գլխավոր հաշվապահ  | 
________________________ | 
 ____________________  | |
| 
 (Ազգանուն, անուն)  | 
 (Ստորագրություն)  | ||
| 
 « _ _ » ______ ____20___թ.  | 
 Հավելված 2 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2018 թվականի հոկտեմբերի 19-ի  թիվ 38-Ն որոշման
   
 
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՔԱՂԱՔՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԻ ՄԵՔԵՆԱՅԱՑՎԱԾ ՍԱՆՄԱՔՐՄԱՆ ՄԱՍԻՆ»
ՁԵՎ 1-ՀԱՏՈՒԿ ՏՐԱՆՍՊՈՐՏ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը կարգավորում է «Քաղաքների տարածքի մեքենայացված սանմաքրման մասին» Ձև 1-հատուկ տրանսպորտ (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը ներկայացնում են քաղաքապետարանները, ինչպես նաև մեքենայացված սանմաքրման աշխատանքներ իրականացնող իրավաբանական անձինք, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան: Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե՝ մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա փետրվարի 15-ը:
3. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը ռեսպոնդենտները լրացնում են՝ համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման:
4. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
II. ՀԱՏՈՒԿ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՅԱՆԸ ՏԱՐԵՎԵՐՋԻՆ
5. Տող 101-ում բերվում է հաշվետու տարեվերջին սանմաքրման աշխատանքներ իրականացնող կազմակերպության հատուկ մեքենաների քանակն` անկախ այն հանգամանքից, դրանք գտնվում են շահագործման, վերանորոգման, կոնսերվացման մեջ կամ պարապուրդում` կապված մթնոլորտային պայմանների և այլ պատճառների հետ:
6. Տող 102-ում լրացվում է աղբատար մեքենաների քանակը:
7. Տող 103-ում լրացվում է այլ նշանակություն ունեցող մեքենաների քանակը, որոնցով կատարվել են աղբահանության աշխատանքներ։
III. ՀԱՏՈՒԿ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ
8. Տող 201-ում բերվում է կազմակերպության բոլոր հատուկ մեքենաների (առաջին բաժնի 101 տողում ցույց տրված) գումարային մեքենա-օրերի քանակը: Այն հաշվարկվում է որպես կազմակերպության մեքենաների և հաշվետու տարվա օրերի արտադրյալների գումար:
9. Վերանորոգման մեջ գտնվող մեքենաների քանակն ըստ օրերի բերվում է տող 202-ում: Նշված տողում հաշվառվում են կազմակերպության այն մեքենաների պարապուրդը, որոնք հաշվետու տարում գտնվել են վերանորոգման մեջ կամ սպասում են վերանորոգման, անկախ նրանից վերանորոգումը կատարվում է կազմակերպության վերանորոգման բաժանմունքում, թե վերանորոգման արհեստանոցում: Վերանորոգման սպասող են համարում այն մեքենաները, որոնք գիծ բաց չեն թողնվում տեխնիկական անսարքության պատճառով, բայց վերանորոգման չեն ուղարկվել վերանորոգման բազայի ոչ բավարար կարողության, անհրաժեշտ պահեստամասերի բացակայության կամ այլ պատճառներով: Ընդ որում, հաշվառվում են միայն այն մեքենաները, որոնք գտնվում են վերանորոգման մեջ կամ սպասում են վերանորոգման ամբողջ օրը: Եթե վերանորոգումից մեքենան դուրս է եկել գիծ և գտնվել է աշխատանքում ոչ պակաս, քան 2 ժամ, ապա այն տվյալ օրը համարվում է աշխատանքում և նշված տողում չի հաշվառվում:
10. Կոնսերվացման մեջ գտնվող մեքենաների քանակն ըստ օրերի բերվում է տող 203-ում: Մեքենաների կոնսերվացումը կապված է հիմնականում նրանց օգտագործման սեզոնային սահմանափակումով: Օրինակ` ձյուն բարձող մեքենաներն օգտագործվում են միայն ձմռանը և տարվա մյուս եղանակներին նրանք համարվում են կոնսերվացման մեջ: Կոնսերվացման մեջ հաշվում են այն մեքենաները, որոնք գտնվում են տեխնիկապես սարքին վիճակում:
11. Մթնոլորտային պայմանների և այլ պատճառների հետ կապված պարապուրդում գտնվող մեքենաների քանակներն ըստ օրերի առանձնացվում են համապատասխանաբար 204 և 205 տողերում: Օրինակ, անձրևային եղանակին ջրցան մեքենաների պարապուրդը և այլն:
12. Կազմակերպության աշխատած մեքենա-օրերի քանակը (տող 206), հաշվառվում է ըստ գիծ բաց թողնված բոլոր մեքենաների քանակի: Մեքենա-օրերի քանակն աշխատանքում որոշվում է գիծ բաց թողնման, վերադարձի և տեխնիկական վիճակի մասին ցուցակներով, դիսպետչերական մատյաններով կամ հաշվետու ժամանակաշրջանի յուրաքանչյուր օրվա համար հավաքակայանից (պարկից) աշխատանքի դուրս եկած մեքենաներին տրված ուղեգրերով: Եթե մեքենան պարկից դուրս է եկել գիծ (աշխատանքի) և գտնվել է աշխատանքում երկու ժամից ոչ պակաս և վերադարձել է հավաքակայան (անկախ պատճառից) համարվում է աշխատանքի մեջ և հաշվառվում որպես մեկ մեքենա-օր աշխատանքում:
13. Մեքենայացված եղանակով մաքրված մակերեսը բերվում է տող 207-ում:
14. Հաշվետու տարվա ընթացքում տեղափոխված պինդ կենցաղային աղբի, հեղուկ մնացուկների և ձյան ու այլ բեռների ծավալները բերվում են համապատասխանաբար 208, 209 և 210 տողերում, ըստ համապատասխան չափման միավորների:
15. Պինդ կենցաղային աղբի և հեղուկ մնացուկների տեղափոխման միջին հեռավորությունները բերվում են համապատասխանաբար 211 և 212 տողերում: Պինդ կենցաղային թափոնակուտակիչների մակերեսը բերվում է տող 213-ում:
IV. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՐԱՑՎԱԾ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ
16. Բաժնում բերվող ֆինանսական մուտքերի և ծախսերի վերաբերյալ տվյալները լրացվում են հաշվապահական հաշվառման փաստաթղթերի համապատասխան տողերի հիման վրա:
17. Տող 301-ում բերվում է բոլոր տեսակի ֆինանսական մուտքերը, որից առանձնացվում է բյուջեից մուտքերը (տող 302), մատուցված ծառայություններից ստացված մուտքերը (տող 303), մուտքեր նվիրատվությունից (տող 305) և այլ մուտքեր (տող 306): Տող 303-ից առանձնացվում է բնակչությունից ստացված մուտքերը (տող 304):
18. Ընդհանուր ծախսերից (տող 307) առանձնացվում են.
1) «նյութական ծախսերը» տող 308-ում բերվում է ընթացիկ նորոգման աշխատանքների և ծախսված նյութերի արժեքը, տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պահպանության ծախսերը, արտահագուստի, փոքրարժեք և արագամաշ գույքի մաշվածությունը, վառելիքի, էլեկտրաէներգիայի և այլ նմանատիպ ծախսերը,
2) «ոչ նյութական ծառայությունների վճարումներ» տող 309-ում բերվում են աշխատողների մասնագիտական պատրաստմանն ուղղված վճարումները, շենքերի, մեքենաների և սարքավորումների վարձակալական վճարումները, գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների, ֆինանսական, իրավաբանական, պահակային և հակահրդեհային ծառայությունների վճարումները, ներկայացուցչական, գովազդային, լիցենզավորման և սերտիֆիկացման ծախսերը և այլն,
3) «գործուղման ծախսեր» տող 310-ում բերվում են հաստիքացուցակում ընդգրկված աշխատողների աշխատանքի մշտական վայրից դուրս որոշակի ժամկետով այլ վայրում հանձնարարություն կատարելու համար տրվող վճարները,
4) «աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումներ» տող 311-ում բերվում է ինչպես հիմնական, այնպես էլ պայմանագրային աշխատողների կողմից փաստացի կատարված աշխատանքների դիմաց հաշվարկված աշխատավարձը, ներառյալ խթանող և փոխհատուցող վճարները: Խթանող վճարներ են համարվում, մասնավորապես, արտադրական ցուցանիշների, տարվա աշխատանքի արդյունքների համար պարգևատրումները, մասնագիտական վարձատրության համար տրվող հավելումները, երկարամյա ծառայության համար աշխատողներին տրվող միանվագ պարգևատրումները: Փոխհատուցող վճարներ (կապված աշխատանքային ռեժիմի և պայմանների հետ) են համարվում գիշերային աշխատանքի, արտաժամյա աշխատանքի, հանգստյան և տոն (ոչ աշխատանքային) օրերին, բազմահերթ ռեժիմով աշխատանքի, մասնագիտությունների համատեղման, սպասարկման գոտիների ընդլայնման, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ծանր, վնասակար և խիստ վնասակար համարվող աշխատանքի պայմաններում աշխատանքի համար աշխատավարձի նկատմամբ սահմանված հավելավճարներն ու լրավճարները: Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների մեջ են ներառվում նաև հերթական (ամենամյա) և լրացուցիչ արձակուրդների վարձատրությունները (չօգտագործված արձակուրդի համար փոխհատուցումը), աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներից զբաղվածության, կենսաթոշակային, պարտադիր սոցիալական ապահովագրության համար կատարված վճարները և աշխատողների աշխատանքի վարձատրությանն ուղղված այլ վճարումները,
5) տող 312-ում բերվում են կազմակերպությունների կողմից կատարված շենքերի և շինությունների, ինչպես նաև մեքենաների և սարքավորումների ձեռք բերման և վերանորոգման ծախսերը,
6) սույն հրահանգի 18-րդ կետում նշված տողերում չընդգրկված և ընթացիկ գործունեության հետ կապված այլ ծախսերը բերվում են տող 313-ում:
19. Տարիների ընթացքում գոյացած պարտքերը բերվում են տող 314-ում, որից` հաշվետու տարում գոյացածը` տող 315-ում: Այդ թվում` բնակչությանը մատուցված ծառայություններից գոյացած պարտքերի մասով` համապատասխանաբար 316 և 317 տողերում:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 01.11.2023, թիվ 27-Ն | 10.11.2023, թիվ 38-Ն | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|