ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
| 
 19 փետրվարի 2019 թ.  | 
 թիվ 11-Ն  | 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԳՐՔԵՐԻ, ԲՐՈՇՅՈՒՐՆԵՐԻ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-Ի ԹԻՎ 187-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել՝ «Գրքերի, բրոշյուրների հրատարակության մասին» Ձև 1-հրատարակություն (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել՝ «Գրքերի, բրոշյուրների հրատարակության մասին» Ձև 1-հրատարակություն (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևի լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 19-ի ««Ամփոփ հաշվետվություն գրքերի, բրոշյուրների հրատարակության մասին» Ձև թիվ 1-հրատարակություն պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 187-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
| 
 
 Նախագահ`  | 
Ս. Մնացականյան | 
| 
 Հավելված 1 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2019 թվականի փետրվարի 19-ի թիվ 11-Ն որոշման  | 
| 1. Անվանումների քանակն ըստ թեմատիկ խմբերի | 
| 
 Տողի համարը  | 
 Թեմատիկ խմբեր  | 
 Անվանումների ընդհանուր քանակը (առաջին հրատարակությունների և վերահրատարակությունների)  | 
 այդ թվում` առաջին հրատարակությունների  | ||||
| 
 գրքեր  | 
 բրոշյուրներ  | 
 ընդամենը (3+4)  | 
 գրքեր  | 
 բրոշյուրներ  | 
 ընդամենը (6+7)  | ||
| 
 1  | 
 2  | 
 3  | 
 4  | 
 5  | 
 6  | 
 7  | 
 8  | 
| 
 101  | 
 Ընդհանուր  | 
||||||
| 
 102  | 
 Փիլիսոփայություն  | 
||||||
| 
 103  | 
 Կրոն, աստվածաբանություն  | 
||||||
| 
 104  | 
 Սոցիալական գիտություններ Սոցիոլոգիա, վիճակագրություն  | 
||||||
| 
 105  | 
 Քաղաքականություն, էկոնոմիկա  | 
||||||
| 
 106  | 
 Իրավունք, կառավարման պետական օրգաններ, սոցիալական ապահովում և ապահովագրում  | 
||||||
| 
 107  | 
 Ռազմական արվեստ և գիտություն  | 
||||||
| 
 108  | 
 Կրթություն, մանկավարժություն, հանգիստ  | 
||||||
| 
 109  | 
 Առևտուր, կապ, տրանսպորտ, տուրիզմ  | 
||||||
| 
 110  | 
 Ազգագրություն, մարդաբանություն (սովորություններ, ավանդույթներ, բարքեր, ֆոլկլոր)  | 
||||||
| 
 111  | 
 Բանասիրական Բանասիրություն, լեզուներ, լեզվաբանություն  | 
||||||
| 
 112  | 
 Ֆունդամենտալ գիտություններ Մաթեմատիկա  | 
||||||
| 
 113  | 
 Բնական գիտություններ  | 
||||||
| 
 114  | 
 Կիրառական գիտություններ  | 
||||||
| 
 115  | 
 Ճարտարագիտական գիտություններ, տեխնիկա, արդյունաբերություն, արհեստներ  | 
||||||
| 
 116  | 
 Գյուղատնտեսություն, անտառապահություն, անասնապահություն, որսորդություն, ձկնորսություն  | 
||||||
| 
 117  | 
 Կառավարում, կազմակերպում  | 
||||||
| 
 118  | 
 Տնավարություն  | 
||||||
| 
 119  | 
 Արվեստ և հանգիստ Տեղանքի, քաղաքային և գյուղական պլանավորում, ճարտարապետություն  | 
||||||
| 
 120  | 
 Պլաստիկական և գրաֆիկական արվեստ, լուսանկարչություն  | 
||||||
| 
 121  | 
 Երաժշտություն, բեմական արվեստ, թատրոն, կինո  | 
||||||
| 
 122  | 
 Խաղեր, սպորտ  | 
||||||
| 
 123  | 
 Գրականություն Գրականության պատմություն և գրաքննադատություն  | 
||||||
| 
 124  | 
 Գրական ստեղծագործություններ  | 
||||||
| 
 125  | 
 Պատմություն, աշխարհագրություն Աշխարհագրություն  | 
||||||
| 
 126  | 
 Պատմություն, կենսագրություններ  | 
||||||
| 
 127  | 
 Ընդամենը  | 
||||||
| 
 128  | 
 Ընդհանուր հրատարակված գրքերից` դպրոցական դասագրքեր  | 
||||||
| 
 129  | 
 մանկական գրականություն  | 
||||||
| 
 130  | 
 պաշտոնական հրապարակումներ  | 
||||||
| 
 2. Գրքերի և բրոշյուրների քանակն ու տպաքանակն ըստ հրատարակության լեզվի  | 
| 
 Տողի համարը  | 
 Հրատարակություններն   | 
 Գրքերի և բրոշյուրների  | |
| 
 քանակը  | 
 տպաքանակը, հազար օրինակ  | ||
| 
 1  | 
 2  | 
 3  | 
 4  | 
| 
 201  | 
 Հայերեն  | 
||
| 
 202  | 
 Ռուսերեն  | 
||
| 
 203  | 
 Անգլերեն  | 
||
| 
 204  | 
 Երկլեզու  | 
||
| 
 205  | 
 Եռալեզու  | 
||
| 
 206  | 
 Այլ  | 
||
| 
 207  | 
 Ընդամենը  | 
||
| 
 3. Հրատարակված գրքերի և բրոշյուրների օրինակների քանակն ըստ թեմատիկ խմբերի (վերահրատարակությունները մտնում են օրինակների քանակի մեջ)  | 
| 
 Տողի համարը  | 
 Թեմատիկ խմբեր  | 
 Օրինակների ընդհանուր քանակը  | 
 այդ թվում` առաջին հրատարակությունների  | ||||
| 
 գրքեր  | 
 բրոշյուրներ  | 
 ընդամենը (3+4)  | 
 գրքեր  | 
 բրոշյուրներ  | 
 ընդամենը (6+7)  | ||
| 
 1  | 
 2  | 
 3  | 
 4  | 
 5  | 
 6  | 
 7  | 
 8  | 
| 
 301  | 
 Ընդհանուր  | 
||||||
| 
 302  | 
 Փիլիսոփայություն  | 
||||||
| 
 303  | 
 Կրոն, աստվածաբանություն  | 
||||||
| 
 304  | 
 Սոցիալական գիտություններ Սոցիոլոգիա, վիճակագրություն  | 
||||||
| 
 305  | 
 Քաղաքականություն, էկոնոմիկա  | 
||||||
| 
 306  | 
 Իրավունք, կառավարման պետական օրգաններ, սոցիալական ապահովում և ապահովագրում  | 
||||||
| 
 307  | 
 Ռազմական արվեստ և գիտություն  | 
||||||
| 
 308  | 
 Կրթություն, մանկավարժություն, հանգիստ  | 
||||||
| 
 309  | 
 Առևտուր, կապ, տրանսպորտ, տուրիզմ  | 
||||||
| 
 310  | 
 Ազգագրություն, մարդաբանություն (սովորություններ, ավանդույթներ, բարքեր, ֆոլկլոր)  | 
||||||
| 
 311  | 
 Բանասիրական Բանասիրություն, լեզուներ, լեզվաբանություն  | 
||||||
| 
 312  | 
 Ֆունդամենտալ գիտություններ Մաթեմատիկա  | 
||||||
| 
 313  | 
 Բնական գիտություններ  | 
||||||
| 
 314  | 
 Կիրառական գիտություններ Բժշկական գիտություններ, առողջապահություն  | 
||||||
| 
 315  | 
 Ճարտարագիտական գիտություններ, տեխնիկա, արդյունաբերություն, արհեստներ  | 
||||||
| 
 316  | 
 Գյուղատնտեսություն, անտառապահություն, անասնապահություն, որսորդություն, ձկնորսություն  | 
||||||
| 
 317  | 
 Կառավարում, կազմակերպում  | 
||||||
| 
 318  | 
 Տնավարություն  | 
||||||
| 
 319  | 
 Արվեստ և հանգիստ Տեղանքի, քաղաքային և գյուղական պլանավորում, ճարտարապետություն  | 
||||||
| 
 320  | 
 Պլաստիկական և գրաֆիկական արվեստ, լուսանկարչություն  | 
||||||
| 
 321  | 
 Երաժշտություն, բեմական արվեստ, թատրոն, կինո  | 
||||||
| 
 322  | 
 Խաղեր, սպորտ  | 
||||||
| 
 323  | 
 Գրականություն Գրականության պատմություն և գրաքննադատություն  | 
||||||
| 
 324  | 
 Գրական ստեղծագործություններ  | 
||||||
| 
 325  | 
 Պատմություն, աշխարհագրություն Աշխարհագրություն  | 
||||||
| 
 326  | 
 Պատմություն, կենսագրություններ  | 
||||||
| 
 327  | 
 Ընդամենը  | 
||||||
| 
 328  | 
 Ընդհանուր հրատարակված գրքերից` դպրոցական դասագրքեր  | 
||||||
| 
 329  | 
 մանկական գրականություն  | 
||||||
| 
 330  | 
 պաշտոնական հրապարակումներ  | 
||||||
| 
 Ղեկավար`  | 
 ___________________________  | 
 _______________________  | ||
| 
 
  | 
 (Ազգանուն, անուն)  | 
 (Ստորագրություն)  | ||
| 
 Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ)`  | 
 ___________________________  | 
 _______________________  | ||
| 
 
  | 
 (Ազգանուն, անուն)  | 
 (Ստորագրություն)  | ||
| 
 «___»__________20___թ.  | 
| 
 Հավելված 2 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2019 թվականի փետրվարի 19-ի թիվ 11-Ն որոշման  | 
ՀՐԱՀԱՆԳ
«ԳՐՔԵՐԻ, ԲՐՈՇՅՈՒՐՆԵՐԻ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1- ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ԱՄՓՈՓ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգով կարգավորում են «Գրքերի, բրոշյուրների հրատարակության մասին» Ձև 1-հրատարակություն վիճակագրական տարեկան հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը կազմում են հրատարակչությունները, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե՝ մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող մարտի 1-ը:
4. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
5. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է՝ համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման:
II. ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՔԱՆԱԿՆ ԸՍՏ ԹԵՄԱՏԻԿ ԽՄԲԵՐԻ
6. Հրատարակված և վերահրատարակված գրքերի և բրոշյուրների անվանումների քանակներն ըստ թեմատիկ խմբերի լրացվում են համապատասխանաբար սյունակներ 3-4-ում, դրանցից առաջին հրատարակությունների անվանումների քանակները` սյունակներ 6-7-ում:
7. Հրատարակված և վերահրատարակված գրքերի և բրոշյուրների ընդհանուր անվանումների քանակները լրացվում են տող 127-ում, որից առանձնացվում են դպրոցական դասագրքերի (տող 128), մանկական գրականության (տող 129) և պաշտոնական հրապարակումների (տող 130) անվանումների քանակները:
III. ԳՐՔԵՐԻ ԵՎ ԲՐՈՇՅՈՒՐՆԵՐԻ ՔԱՆԱԿՆ ՈՒ ՏՊԱՔԱՆԱԿՆ ԸՍՏ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԼԵԶՎԻ
8. Հրատարակված գրքերի և բրոշյուրների քանակն ըստ լեզուների լրացվում է սյունակ 3-ում:
9. Հրատարակված գրքերի և բրոշյուրների տպաքանակն ըստ լեզուների լրացվում է սյունակ 4-ում:
IV. ՀՐԱՏԱՐԱԿՎԱԾ ԳՐՔԵՐԻ ԵՎ ԲՐՈՇՅՈՒՐՆԵՐԻ ՕՐԻՆԱԿՆԵՐԻ ՔԱՆԱԿՆ ԸՍՏ ԹԵՄԱՏԻԿ ԽՄԲԵՐԻ
10. Հրատարակված և վերահրատարակված գրքերի և բրոշյուրների օրինակների քանակներն ըստ թեմատիկ խմբերի լրացվում են համապատասխանաբար սյունակներ 3-4-ում, դրանցից առաջին հրատարակությունների օրինակների քանակները` սյունակներ 6-7-ում:
11. Հրատարակված և վերահրատարակված գրքերի և բրոշյուրների ընդհանուր օրինակների քանակները լրացվում են տող 327-ում, որից առանձնացվում են դպրոցական դասագրքերի (տող 328), մանկական գրականության (տող 329) և պաշտոնական հրապարակումների (տող 330) օրինակների քանակները: