Basic information
Number
N 119-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (07.03.2019-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2019.03.06/16(1469) Հոդ.142
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
21.02.2019
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
25.02.2019
Effective date
07.03.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 փետրվարի 2019 թվականի N 119-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 327, 2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի N 708 ԵՎ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի N 615 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 8-ի «Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգը հաստատելու մասին» N 327 որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի՝

1) ամբողջ տեքստում «ԲՈՀ» բառը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «ԲՈԿ» բառով.

2) 19-րդ կետի 3-րդ պարբերության 1-ին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Քննությունը կազմակերպվում է երկու քննաշրջանով՝ ապրիլ-հունիս և հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին:».

3) NN 1 և 2 ձևերում ՝

ա. «ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի» բառերը փոխարինել «Բարձրագույն որակավորման կոմիտեի» բառերով,

բ. «ՀՀ ԲՈՀ» բառերը փոխարինել «ԲՈԿ» բառով,

գ. «Высшей аттестационной комиссии РА» բառերը փոխարինել «Высшего аттестационного комитета» բառերով,

դ. «Commission» բառը փոխարինել «Committee» բառով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 6-ի «Գիտական կոչումների դիպլոմների նմուշները հաստատելու մասին» N 708 որոշման NN 1 և 2 ձևերում՝

1) «ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի» բառերը փոխարինել «Բարձրագույն որակավորման կոմիտեի» բառերով.

2) «Высшей аттестационной комиссией» բառերը փոխարինել «Высшим аттестационным комитетом» բառերով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում գիտամանկավարժական կադրերին պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումներ շնորհելու կարգը հաստատելու մասին» N 615 որոշմամբ հաստատված կարգի՝

1) 3-րդ կետում «Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովի» բառերը փոխարինել «Բարձրագույն որակավորման կոմիտեի» բառերով.

2) ամբողջ տեքստում «ԲՈՀ» բառը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «ԲՈԿ» բառով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2019 թ. փետրվարի 25
Երևան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation