Basic information
Number
ՀՕ-1-Ն
Type
Օրենք
Act type
Հիմնական ակտ (25.03.2019-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2019.03.15/18(1471) Հոդ.190
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
06.03.2019
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
11.03.2019
Effective date
25.03.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2019 թվականի մարտի 6-ին

 

«ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳԻ ԽԱԽՏՄԱՄԲ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՉԱՆՑԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-8-Ն օրենքի 1-ին հոդվածի առաջին պարբերությունում՝

1) «2017 թվականի դեկտեմբերի 1-ն» բառերը փոխարինել «2019 թվականի մարտի 1-ն» բառերով.

2) «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության» բառերը հանել:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2019 թ. մարտի 11

Երևան

ՀՕ-1-Ն