Basic information
Number
թիվ 161
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (-01.01.2022)
Status
Չի գործում
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Enactment date
27.11.2017
Signing organisation
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Signing date
27.11.2017
Interrupt date
01.01.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 նոյեմբերի 2017 թվականի

թիվ 161

քաղ. Մոսկվա

 

ՏՈՒՐԲՈՌԵԱԿՏԻՎ ՇԱՐԺԻՉՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 42-րդ և 45-րդ հոդվածներին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Երկարաձգել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի մայիսի 26-ի թիվ 77 որոշմամբ սահմանված՝ Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված) ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի գործողության ժամկետը ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8411 12 300 7 և 8411 12 800 1 ծածկագրերով դասակարգվող տուրբոռեակտիվ շարժիչների առանձին տեսակների համար, մաքսային արժեքի 0 տոկոսի չափով՝ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

2. Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի մեջ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8411 12 300 7 և 8411 12 800 1 ծածկագրերով դիրքերում Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ծանոթագրությանը կատարվող «4Դ)» հղումը փոխարինել «53Դ)» հղմամբ.

բ) Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ծանոթագրությունները լրացնել հետևյալ բովանդակությամբ 53Դ ծանոթագրությամբ՝

«53դ) Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը՝ մաքսային արժեքի 0 (զրո) %-ի չափով, կիրառվում է 2018 թվականի հունվարի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:»։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից, սակայն դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց ոչ շուտ։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան