ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հունիսի 2010 թվականի N 419-Ա
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՅ-ԲՈՒԼՂԱՐԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի և 2000 թվականի ապրիլի 22-ի ՆԿ-557 կարգադրությամբ 1-ին կետով հաստատված կարգի 12-րդ կետի`
1. Հաստատել տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ - բուլղարական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմում ընդգրկվող պետական կառավարման համակարգի և այլ մարմինների ցանկը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 18.03.19 N 266-Ա)
2. Նշանակել`
1) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանին` հանձնաժողովի հայկական կողմի նախագահ.
2) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցին՝ հանձնաժողովի հայկական կողմի նախագահի տեղակալ.
3) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության արտաքին կապերի և ծրագրերի վարչության պետ Քրիստինե Բեգլարյանին՝ հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար:
(2-րդ կետը խմբ. 13.03.17 N 248-Ա, 18.03.19 N 266-Ա)
3. Սույն որոշման 1-ին կետում նշված մարմինների ղեկավարներին` Հայաստանի Հանրապետության վարչապետին, հանձնաժողովի հայկական կողմի նախագահին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին տեղեկացնել իրենց ներկայացուցիչների նշանակման մասին:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի հուլիսի 21-ի «Տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի անհատական կազմը հաստատելու մասին» N 510-Ա որոշումը:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Տ. Սարգսյան | 
| 
 
  | 
| 
 Հավելված ՀՀ վարչապետի 2010 թ. հունիսի 8-ի N 419-Ա որոշման  | 
Ց Ա Ն Կ
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՅ-ԲՈՒԼՂԱՐԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ
(վերնագիրը խմբ. 18.03.19 N 266-Ա)
| 
 - Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ  | 
| 
 - Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն  | 
| 
 - Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն  | 
| 
 - Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն  | 
| 
 - Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն  | 
| 
 - Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն  | 
| 
 - Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարություն  | 
| 
 - Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարություն  | 
| 
 - Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն  | 
| 
 - Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն  | 
| 
 - Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե  | 
| 
 - Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտե  | 
| 
 - Բիզնես Արմենիա հիմնադրամ (համաձայնությամբ)  | 
(հավելվածը փոփ. 13.03.17 N 248-Ա, խմբ. 18.03.19 N 266-Ա)
| 
 Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար  | 
Դ. Սարգսյան |