Basic information
Number
N 433-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (03.05.2019-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2019.05.02/28(1481) Հոդ.340
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
11.04.2019
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
23.04.2019
Effective date
03.05.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 ապրիլի 2019 թվականի N 433-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Մաշինյանը և Ռամազյանն ընդդեմ Հայաստանի» գործով (N 65124/09 գանգատ) 2019 թվականի փետրվարի 14-ի վճռի պահանջները կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը 2019 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 14,000 եվրոյին համարժեք դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կառավարման մարմինների գործունեության հետևանքով առաջացած վնասվածքների կամ վնասների վերականգնում» հոդվածով)` վճռով սահմանված արդարացի հատուցման համար:

2. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման NN 3 և 4 հավելվածներում, N 5 հավելվածի N 1 աղյուսակում, N 11 հավելվածի NN 11.10 և 11.52 աղյուսակներում և N 11.1 հավելվածի NN 11.1.10 և 11.1.66 աղյուսակներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

       
2019 թ. ապրիլի 23
Երևան

 

 

Հավելված N 1

 ՀՀ կառավարության 2019 թվականի

ապրիլի 11-ի N 433-Ն որոշման

 

Հավելված N 2

 ՀՀ կառավարության 2019 թվականի

ապրիլի 11-ի N 433-Ն որոշման

 

Հավելված N 3

 ՀՀ կառավարության 2019 թվականի

ապրիլի 11-ի N 433-Ն որոշման

 

Հավելված N 4

 ՀՀ կառավարության 2019 թվականի

ապրիլի 11-ի N 433-Ն որոշման

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation