Basic information
Number
ՀՕ-32-Ն
Type
Օրենք
Act type
Հիմնական ակտ (01.06.2019-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2019.05.22/32(1485) Հոդ.376
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
08.05.2019
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
16.05.2019
Effective date
01.06.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2019 թվականի մայիսի 8-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի 1-ին հավելվածից հանել հետևյալ տողը.

 

«Առաջին փոխվարչապետ

16.00»:

 

Հոդված 2. 1-ին հավելվածը՝

 

1) «Հատուկ հանձնարարություններով դեսպան

10.50»

տողից հետո լրացնել հետևյալ տողով.

 

«Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար

10.50».

 

2) «Տեսչական մարմինների գրասենյակի ղեկավար

10.00»

 

տողից հետո լրացնել հետևյալ տողով.
 

«Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար

10.00»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

       

2019 թ. մայիսի 16

Երևան

ՀՕ-32-Ն

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation