Basic information
Number
N 519-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (23.05.2019-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2019.05.22/32(1485) Հոդ.384
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
02.05.2019
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
10.05.2019
Effective date
23.05.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 մայիսի 2019 թվականի N 519-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման NN 3, 4, 5, 11.1 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Համակարգչային ծառայություններ» հոդվածով) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությանը 2019 թվականին հատկացնել 6,435.0 հազ. դրամ, որից առաջին կիսամյակում՝ 6,435.0 հազ. դրամ, ինն ամսում՝ 6,435.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության հետ հարկադիր կատարման ենթակա դատական ակտերի (օրինական ուժի մեջ մտած վճիռներ, դատավճիռներ) հիման վրա կենսաթոշակից կատարվող պահումների վերաբերյալ տեղեկատվության փոխանակությունն ու ստացված տեղեկատվության կիրառությունն ապահովող ենթահամակարգ (ծրագրային ապահովություն) մշակելու, պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանը («Էլեկտրոնային կենսաթոշակ» տեղեկատվական համակարգը) լրամշակելու (կատարելագործելու) ծառայություններ ձեռք բերելու նպատակով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. մայիսի 10

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2019 թվականի

մայիսի 2-ի N 519-Ն որոշման

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2019 թվականի

մայիսի 2-ի N 519-Ն որոշման

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2019 թվականի

մայիսի 2-ի N 519-Ն որոշման

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2019 թվականի

մայիսի 2-ի N 519-Ն որոշման