ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
| 24 մայիսի 2019 թ. | թիվ 27-Ն | 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՉԱՐՏԵՐԱՅԻՆ ՉՎԵՐԹՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԳԾՈՎ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՉԱՐՏԵՐ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 11-Ի ԹԻՎ 06-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Չարտերային չվերթների և դրանց գծով կատարված աշխատանքների մասին» ձև 1-չարտեր (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Չարտերային չվերթների և դրանց գծով կատարված աշխատանքների մասին» ձև 1-չարտեր (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հուլիսի 11-ի ««Չարտերային չվերթների և դրանց գծով կատարված աշխատանքների մասին» ձև 1-չարտեր (տարեկան) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2014 թվականի մայիսի 19-ի թիվ 21-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 06-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման տասներորդ օրը:
| 
 Նախագահ` | Ս. Մնացականյան | 
| Հավելված 1 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2019 թվականի մայիսի 24-ի թիվ 27-Ն որոշման | 
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ինքնաթիռներով
| Ցուցանիշի անվանումը | Չափի | Տողի համարը | Ցուցանիշի  | Ըստ ինքնաթիռների տեսակների | ||||
| Ա | Բ | Գ | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 
| Կատարված է ինքնաթիռ-կմ | հազար ինքնաթիռ-կմ | 110 | ||||||
| Ինքնաթիռների չվերթների քանակը | միավոր | 111 | ||||||
| Փոխադրվել են ուղևորներ | հազար մարդ | 112 | ||||||
| Փոխադրվել են բեռներ | հազար | 113 | ||||||
| դրանից` փոստային | ‘’-‘’ | 113.1 | ||||||
| Ուղևորաշրջանառություն | միլիոն | 114 | ||||||
| Բեռնաշրջանառություն | հազար | 115 | ||||||
| Տոննա-կիլոմետրաժ | ''-'' | 116 | ||||||
1) Այդ թվում` Հայաստանի Հանրապետության և այլ երկրների միջև
| Ա | Բ | Գ | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 
| Կատարված է ինքնաթիռ-կմ | հազար ինքնաթիռ-կմ | 120 | ||||||
| Ինքնաթիռների չվերթների քանակը | միավոր | 121 | ||||||
| Փոխադրվել են ուղևորներ | հազար մարդ | 122 | ||||||
| Փոխադրվել են բեռներ | հազար | 123 | ||||||
| դրանից` փոստային | ''-'' | 123.1 | ||||||
| Ուղևորաշրջանառություն | միլիոն | 124 | ||||||
| Բեռնաշրջանառություն | հազար | 125 | ||||||
| Տոննա-կիլոմետրաժ | ''-'' | 126 | 
2) Հայաստանի Հանրապետության և Անկախ Պետությունների Համագործակցության երկրների միջև
| Ա | Բ | Գ | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 
| Կատարված է ինքնաթիռ-կմ | հազար ինքնաթիռ-կմ | 130 | ||||||
| Ինքնաթիռների չվերթների քանակը | միավոր | 131 | ||||||
| Փոխադրվել են ուղևորներ | հազար մարդ | 132 | ||||||
| Փոխադրվել են բեռներ | հազար | 133 | ||||||
| դրանից` փոստային | ''-'' | 133.1 | ||||||
| Ուղևորաշրջանառություն | միլիոն | 134 | ||||||
| Բեռնաշրջանառություն | հազար | 135 | ||||||
| Տոննա-կիլոմետրաժ | ''-'' | 136 | 
3) Ներհանրապետական փոխադրումներ
| Ա | Բ | Գ | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 
| Կատարված է ինքնաթիռ-կմ | հազար ինքնաթիռ-կմ | 140 | ||||||
| Ինքնաթիռների չվերթների քանակը | միավոր | 141 | ||||||
| Փոխադրվել են ուղևորներ | հազար մարդ | 142 | ||||||
| Փոխադրվել են բեռներ | հազար | 143 | ||||||
| դրանից` փոստային | ''-'' | 143.1 | ||||||
| Ուղևորաշրջանառություն | միլիոն | 144 | ||||||
| Բեռնաշրջանառություն | հազար | 145 | ||||||
| Տոննա-կիլոմետրաժ | ''-'' | 146 | 
2. Վարձակալած ինքնաթիռներով չվերթների և դրանց գծով կատարված աշխատանքների մասին
| Ցուցանիշների անվանումը | Չափի | Տողի համարը | Ցուցանիշի  | Ըստ ինքնաթիռների տեսակների | ||||
| Ա | Բ | Գ | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 
| Կատարված է ինքնաթիռ-կմ | հազար ինքնաթիռ-կմ | 210 | ||||||
| Ինքնաթիռների չվերթների քանակը | միավոր | 211 | ||||||
| Փոխադրվել են ուղևորներ | հազար մարդ | 212 | ||||||
| Փոխադրվել են բեռներ | հազար | 213 | ||||||
| դրանից` փոստային | ''-'' | 213.1 | ||||||
| Ուղևորաշրջանառություն | միլիոն | 214 | ||||||
| Բեռնաշրջանառություն | հազար | 215 | ||||||
| Տոննա-կիլոմետրաժ | ''-'' | 216 | ||||||
1) Այդ թվում` Հայաստանի Հանրապետության և այլ երկրների միջև
| Ա | Բ | Գ | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 
| Կատարված է ինքնաթիռ-կմ | հազար ինքնաթիռ-կմ | 220 | ||||||
| Ինքնաթիռների չվերթների քանակը | միավոր | 221 | ||||||
| Փոխադրվել են ուղևորներ | հազար մարդ | 222 | ||||||
| Փոխադրվել են բեռներ | հազար | 223 | ||||||
| դրանից` փոստային | ''-'' | 223.1 | ||||||
| Ուղևորաշրջանառություն | միլիոն | 224 | ||||||
| Բեռնաշրջանառություն | հազար | 225 | ||||||
| Տոննա-կիլոմետրաժ | ''-'' | 226 | 
2) Հայաստանի Հանրապետության և Անկախ Պետությունների Համագործակցության երկրների միջև
| Ա | Բ | Գ | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 
| Կատարված է ինքնաթիռ-կմ | հազար ինքնաթիռ-կմ | 230 | ||||||
| Ինքնաթիռների չվերթների քանակը | միավոր | 231 | ||||||
| Փոխադրվել են ուղևորներ | հազար մարդ | 232 | ||||||
| Փոխադրվել են բեռներ | հազար | 233 | ||||||
| դրանից` փոստային | ''-'' | 233.1 | ||||||
| Ուղևորաշրջանառություն | միլիոն | 234 | ||||||
| Բեռնաշրջանառություն | հազար | 235 | ||||||
| Տոննա-կիլոմետրաժ | ''-'' | 236 | 
3) Ներհանրապետական փոխադրումներ
| Ա | Բ | Գ | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 
| Կատարված է ինքնաթիռ-կմ | հազար ինքնաթիռ-կմ | 240 | ||||||
| Ինքնաթիռների չվերթների քանակը | միավոր | 241 | ||||||
| Փոխադրվել են ուղևորներ | հազար մարդ | 242 | ||||||
| Փոխադրվել են բեռներ | հազար | 243 | ||||||
| դրանից` փոստային | ''-'' | 243.1 | ||||||
| Ուղևորաշրջանառություն | միլիոն | 244 | ||||||
| Բեռնաշրջանառություն | հազար | 245 | ||||||
| Տոննա-կիլոմետրաժ | ''-'' | 246 | 
| Ղեկավար | ______________________________________ | _______________________ | |
| (Ազգանուն, անուն) | 
 | (Ստորագրություն) | |
| Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ) | ______________________________________ | _______________________ | |
| (Ազգանուն, անուն) | 
 | (Ստորագրություն) | |
| « _ _ »______ ____20___թ. | |||
| Հավելված 2 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2019 թվականի մայիսի 24-ի թիվ 27-Ն որոշման | 
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՉԱՐՏԵՐԱՅԻՆ ՉՎԵՐԹՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԳԾՈՎ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ»
ՁԵՎ 1-ՉԱՐՏԵՐ (ՏԱՐԵԿԱՆ)
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «Չարտերային չվերթների և դրանց գծով կատարված աշխատանքների մասին» ձև 1-չարտեր (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, որն այդ մասին նախապես իրազեկվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունների իմաստով փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը հաշվետու ժամանակաշրջանում հավելյալ արժեքի ընդհանուր ծավալում փաստացի ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ: Առավել մեծ տեսակարար կշռի որոշման համար առաջարկվում է կողմնորոշվել ընդհանուր հասույթի, հավելյալ արժեքի կամ աշխատողների ընդհանուր թվաքանակի մեջ ունեցած բաժնով և այլ համանման բնութագրող ցուցանիշներով:
4. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացնում են հաշվետվություն ներկայացնող իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը՝ համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես՝ http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը):
5. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեին` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրերով սահմանված ժամկետներում և պարբերականությամբ:
6. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
7. Ոչ կանոնավոր չվերթներ (չարտերային) են համարվում չարտերային (պատվերով) թռիչքները և հատուկ չվերթները, այսինքն` պայմանագրային հիմունքներով իրականացվող չվերթները, որոնք չեն արտահայտված կանոնավոր փոխադրումներում, ինչպես նաև զբոսաշրջային չվերթները:
8. Կատարված է ինքնաթիռ-կմ ցուցանիշը որոշվում է չվերթների քանակի և համապատասխան շահագործական հեռավորության արտադրյալների հանրագումարով:
9. Շահագործական հեռավորությունը տվյալ չվերթի կետերի միջև ընկած հեռավորությունն է:
10. Ինքնաթիռների չվերթների քանակը ներկայացնում է ինքնաթիռների մեկնումների և ժամանումների թվի հանրագումարը:
11. Փոխադրվել են ուղևորներ ցուցանիշը ներկայացնում է ՀՀ օդանավակայաններից մեկնած և ՀՀ օդանավակայաններ ժամանած ուղևորների քանակը:
12. Փոխադրվել է բեռ ցուցանիշը ներառում է բոլոր տեսակի ինքնաթիռներով փոխադրված բեռները (նաև` վճարովի ուղեբեռները):
13. Փոխադրվել է փոստ ցուցանիշը ներառում է փոստային առաքումների ոչ կանոնավոր փոխադրման ծավալը` փոստային և սուրհանդակային կազմակերպությունների հանձնարարությամբ:
14. Ուղևորաշրջանառություն ցուցանիշը ներկայացնում է յուրաքանչյուր չվերթի ընթացքում տեղափոխված ուղևորների փաստացի քանակի և այդ չվերթի համապատասխան շահագործական հեռավորության արտադրյալի հանրագումարը:
15. Բեռնաշրջանառությունը որոշվում է յուրաքանչյուր չվերթով փոխադրված բեռների փաստացի քանակի և համապատասխան շահագործական հեռավորության արտադրյալների հանրագումարով:
16. Տոննա-կիլոմետրաժ ցուցանիշը ներկայացնում է տոննա-կիլոմետրաժների հանրագումարն՝ ըստ փոխադրումների և ինքնաթիռների տեսակների:
17. Ուղևորատար տոննա-կիլոմետրաժը ստացվում է ուղևոր-կիլոմետրը 0,09 գործակցով բազմապատկելու միջոցով:
18. Բեռնատար (փոստային) տոննա-կիլոմետրաժը ներկայացնում է յուրաքանչյուր չվերթի ընթացքում բեռի և համապատասխան թռիչքի շահագործական հեռավորության արտադրյալների հանրագումարը: