ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
| 24 մայիսի 2019 թ. | թիվ 32-Ն | 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 65-ԱՎԻԱ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 11-Ի ԹԻՎ 08-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Ընդհանուր օգտագործման օդային տրանսպորտի Հայաստանյան շարժակազմի արտադրանքի մասին» ձև 65-ավիա (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Ընդհանուր օգտագործման օդային տրանսպորտի Հայաստանյան շարժակազմի արտադրանքի մասին» ձև 65-ավիա (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հուլիսի 11-ի ««Ընդհանուր օգտագործման օդային տրանսպորտի Հայաստանյան շարժակազմի արտադրանքի մասին» ձև 65-ավիա (տարեկան) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2014 թվականի մայիսի 19-ի թիվ 24-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 08-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման տասներորդ օրը:
| 
 Նախագահ` | Ս. Մնացականյան | 
| Հավելված 1 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2019 թվականի մայիսի 24-ի թիվ 32-Ն որոշման | 
| Ցուցանիշի անվանումը | Տողի համարը | Չափի միավորը | Ցուցանիշի մեծությունը | 
| Ա | Բ | Գ | 1 | 
| Ուղևորների փոխադրումից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի)` բոլոր տեսակի հաղորդակցություններով /111 և 112 տողերի գումարը/ - ընդամենը | 110 | հազար դրամ | |
|  այդ թվում` | 111 | -‘’- | |
|  որից` | 111.1 | -‘’- | |
| ներհանրապետական հաղորդակցությամբ | 112 | -‘’- | |
| 110 տողից` կանոնավոր միջազգային ուղևորափոխադրումներից | 113 | -‘’- | |
| կանոնավոր ներհանրապետական ուղևորափոխադրումներից | 114 | -‘’- | |
| ոչ կանոնավոր միջազգային ուղևորափոխադրումներից | 115 | -‘’- | |
| ոչ կանոնավոր ներհանրապետական ուղևորափոխադրումներից | 116 | -‘’- | |
| Անձնակազմով օդային մարդատար տրանսպորտի վարձակալության ծառայություններից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) | 120 | -‘’- | |
| Ուղևորների փոխադրումների հետ կապված ծախսեր | 130 | -‘’- | |
| Ուղեբեռի, բեռի և փոստի փոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի)` բոլոր տեսակի հաղորդակցություններով /141 և 142 տողերի գումարը/ - ընդամենը | 140 | հազար դրամ | |
|  այդ թվում` | 141 | -‘’- | |
|  որից` | 141.1 | -‘’- | |
| ներհանրապետական հաղորդակցությամբ | 142 | -‘’- | |
| 140 տողից` բեռնարկղային բեռների կանոնավոր փոխադրումից | 143 | -‘’- | |
| նամակների և փաթեթների կանոնավոր և ոչ կանոնավոր փոխադրումից | 144 | -‘’- | |
| այլ բեռների կանոնավոր փոխադրումից | 145 | -‘’- | |
| այլ բեռների ոչ կանոնավոր փոխադրումից | 146 | -‘’- | |
| Անձնակազմով օդային բեռնատար տրանսպորտի վարձակալության ծառայություններից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի) | 150 | -‘’- | |
| Ուղեբեռի, բեռի և փոստի փոխադրումների հետ կապված ծախսերը | 160 | -‘’- | |
| Փոխադրվել են ուղևորներ՝ բոլոր տեսակի հաղորդակցություններով /171 և 172 տողերի գումարը/ - ընդամենը | 170 | հազար մարդ | |
|  այդ թվում` | 171 | -‘’- | |
|  որից` | 171.1 | -‘’- | |
| ներհանրապետական հաղորդակցությամբ | 172 | -‘’- | |
| Փոխադրվել են ուղեբեռ, բեռ և փոստ՝ բոլոր տեսակի հաղորդակցություններով /181 և 182 տողերի գումարը/ - ընդամենը | 180 | հազար | |
|  այդ թվում` | 181 | -‘’- | |
|  որից` | 181.1 | -‘’- | |
| ներհանրապետական հաղորդակցությամբ | 182 | -‘’- | |
| Ավիացիոն վառելիքի /նավթ/ փաստացի ծախսը | 190 | -‘’- | |
| որից` միջազգային երթուղիներում | 190.1 | -‘’- | |
| Ուղևորատարողունակությունների օգտագործման գործակիցը | 200 | տոկոս | |
| Առևտրային բեռնվածքի օգտագործման գործակիցը | 210 | -‘’- | |
| Աշխատողների միջին տարեկան թվաքանակը | 220 | մարդ | 
| Ղեկավար | 
 | 
 | 
 | 
| 
 | (Ազգանուն, անուն) | 
 | (Ստորագրություն) | 
| Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ) | 
 | 
 | 
 | 
| 
 | (Ազգանուն, անուն) | 
 | (Ստորագրություն) | 
| 
 
 | 
 | 
 | 
 << _ _ >>______ ____20___թ. | 
| Հավելված 2 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2019 թվականի մայիսի 24-ի թիվ 32-Ն որոշման | 
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 65-ԱՎԻԱ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «Ընդհանուր օգտագործման օդային տրանսպորտի Հայաստանյան շարժակազմի արտադրանքի մասին» ձև 65-ավիա (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, որն այդ մասին նախապես իրազեկվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունների իմաստով փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը հաշվետու ժամանակաշրջանում հավելյալ արժեքի ընդհանուր ծավալում փաստացի ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ: Առավել մեծ տեսակարար կշռի որոշման համար առաջարկվում է կողմնորոշվել ընդհանուր հասույթի, հավելյալ արժեքի կամ աշխատողների ընդհանուր թվաքանակի մեջ ունեցած բաժնով և այլ համանման բնութագրող ցուցանիշներով:
4. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացնում են հաշվետվություն ներկայացնող իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը՝ համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես՝ http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը):
5. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեին` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրերով սահմանված ժամկետներում և պարբերականությամբ:
6. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
7. Հաշվետվությունում արտացոլված բոլոր ցուցանիշները վերաբերում են կանոնավոր և ոչ կանոնավոր (պատվերով) չվերթներին:
8. Ուղևորների փոխադրումից ստացված հասույթը` բոլոր տեսակի հաղորդակցություններով (տող 110) հավասար է միջազգային (տող 111), որից` Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ (տող 111.1) և ներհանրապետական (տող 112) չվերթներով ուղևորների փոխադրումներից ստացված հասույթների հանրագումարին (առանց ավելացված արժեքի հարկի):
9. 113 տողը ներառում է`
1) բոլոր տեսակի օդանավերով (ներառյալ ուղղաթիռները) ըստ կանոնավոր չվացուցակի և միջազգային երթուղիներով կանոնավոր ուղևորափոխադրումներից ստացված հասույթը,
2) ուղևորների, ուղեբեռների և այլ բեռների փոխադրումից ստացված հասույթը, որոնք իրականացվում են առանց լրացուցիչ ծախսումների:
10. 114 տողը ներառում է`
1) բոլոր տեսակի օդանավերով (ներառյալ ուղղաթիռները) ըստ կանոնավոր չվացուցակի և ներհանրապետական երթուղիներով կանոնավոր ուղևորափոխադրումներից ստացված հասույթը,
2) ուղևորների, ուղեբեռների և այլ բեռների փոխադրումից ստացված հասույթը, որոնք իրականացվում են առանց լրացուցիչ ծախսումների:
11. 115 տողը ներառում է`
1) բոլոր տեսակի օդանավերով (ներառյալ ուղղաթիռները) արտաչվացուցակ միջազգային երթուղիներով ուղևորափոխադրումներից ստացված հասույթը,
2) ուղևորների, ուղեբեռների և այլ բեռների փոխադրումից ստացված հասույթը, որոնք իրականացվում են առանց լրացուցիչ ծախսումների:
12. 116 տողը ներառում է`
1) բոլոր տեսակի օդանավերով (ներառյալ ուղղաթիռները) արտաչվացուցակ ներհանրապետական երթուղիներով ուղևորափոխադրումներից ստացված հասույթը,
2) ուղևորների, ուղեբեռների և այլ բեռների փոխադրումից ստացված հասույթը, որոնք իրականացվում են առանց լրացուցիչ ծախսումների:
13. 120 տողում լրացվում է անձնակազմով մարդատար օդանավերի կամ ուղևորափոխադրման և բեռնափոխադրման համար պիտանի օդանավերի (ներառյալ ուղղաթիռները) վարձակալության կամ լիզինգի ծառայություններից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի), որոնք հիմնականում տրամադրվում են ժամավճար և մի քանի ուղղություններով:
14. Ուղեբեռի, բեռի և փոստի փոխադրումներից ստացված հասույթը` բոլոր տեսակի հաղորդակցություններով (տող 140) հավասար է միջազգային (տող 141), որից` Անկախ Պետությունների Համագործակցության երկրներ (տող 141.1) և ներհանրապետական (տող 142) չվերթներով ուղեբեռի, բեռի և փոստի փոխադրումներից ստացված հասույթների հանրագումարին (առանց ավելացված արժեքի հարկի):
15. 143 տողում լրացվում է հատուկ բեռնարկղերով առանձին առարկաների և փաթեթվածքների կանոնավոր փոխադրումներից ստացված հասույթը (բեռնարկղերի կառուցվածքը նախատեսված է հավաքված և փաթեթավորված խառը ապրանքների բեռնման-բեռնաթափման աշխատանքների թեթևացման համար):
16. 144 տողում լրացվում է փոստային առաքումների կանոնավոր և ոչ կանոնավոր փոխադրումից ստացված հասույթը` փոստային և սուրհանդակային կազմակերպությունների հանձնարարությամբ:
17. 145 տողում լրացվում է ուրիշ խմբավորումներում չներառված այլ բեռների կանոնավոր փոխադրումից ստացված հասույթը:
18. 146 տողը ներառում է`
1) հատուկ բեռնարկղերով առանձին առարկաների և փաթեթվածքների ոչ կանոնավոր փոխադրումներից ստացված հասույթը (բեռնարկղերի կառուցվածքը նախատեսված է հավաքված և փաթեթավորված խառը ապրանքների բեռնման-բեռնաթափման աշխատանքների թեթևացման համար),
2) ուրիշ խմբավորումներում չներառված այլ բեռների ոչ կանոնավոր փոխադրումից ստացված հասույթը:
19. 150 տողում լրացվում է անձնակազմով բեռնատար օդանավերի (ներառյալ ուղղաթիռները) վարձակալության և լիզինգի ծառայություններից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի), որոնք սովորաբար իրականացվում են ժամավճար և մի քանի ուղղություններով:
20. Փոխադրվել են ուղևորներ (170) տողում արտացոլվում է մեկնած և ժամանած ուղևորների թվաքանակը:
21. Ավիացիոն վառելիքի փաստացի ծախսը (190) տողում արտացոլվում է բոլոր տեսակի չվերթների համար (ներառյալ ոչ արտադրական թռիչքները) կատարված ավիավառելիքի փաստացի ծախսը, որից 190.1 տողով առանձնացվում է միջազգային երթուղիներով կատարված ավիացիոն վառելիքի փաստացի ծախսը:
22. Ուղևորատարողունակությունների օգտագործման գործակիցը (տող 200) որոշվում է փաստացի ուղևորաշրջանառության և սահմանային ուղևորաշրջանառության հարաբերակցությամբ:
23. Առևտրային բեռնվածքի օգտագործման գործակիցը (տող 210) որոշվում է փաստացի բեռնաշրջանառության և սահմանային բեռնաշրջանառության հարաբերակցությամբ:
24. Հաշվետվության 220 տողում լրացվում է աշխատողների միջին տարեկան թվաքանակը: Աշխատողների միջին տարեկան թվաքանակը լրացվում է հաշվետու տարվա համար: Աշխատողների թվաքանակում ներառվում են անորոշ կամ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի հիման վրա աշխատանք կատարող վարձու աշխատողները: Աշխատողների միջին տարեկան թվաքանակը որոշվում է հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների հանրագումարը տարվա բոլոր ամիսների թվին բաժանելով (տասնորդական ճշտությամբ): Աշխատողների միջին ամսական թվաքանակը հաշվարկվում է յուրաքանչյուր ամսվա օրացուցային օրերի (ամսի 1-ից մինչև 30(31))-ը, փետրվարի համար՝ 28(29)-ը աշխատողների թվաքանակի հանրագումարը՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը, ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելով: Աշխատողների թվաքանակը հանգստյան, տոնական կամ հիշատակի (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Երկու և ավելի ոչ աշխատանքային օրերի առկայության դեպքում այդ օրերից յուրաքանչյուրի համար աշխատողների թվաքանակն ընդունվում է դրանց նախորդող աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Եթե աշխատողների թվաքանակի ամենօրյա հաշվառում չի վարվում, ապա աշխատողների թվաքանակը հաշվետու ամսվա համար հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի աշխատողների թվաքանակների հանրագումարը 2-ի բաժանելով:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|