Basic information
Number
N 849-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (29.06.2019-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
28.06.2019
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
28.06.2019
Effective date
29.06.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 հունիսի 2019 թվականի N 849-Ա

 

ԱՐՄԱՆ ՈՒԴՈՒՄՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանին 2019 թվականի հուլիսի 1-5-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Կազան)` «Աշխատանքի թվայնացված աշխարհին ընդառաջ. Աշխատանքի ոլորտի ապագան բոլորիս համար» խորագրով բարձր մակարդակի միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով:

2. Ընդունել ի գիտություն, որ Արման Ուդումյանի` Ռուսաստանի Դաշնություն (Կազան) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Աշխատանքի միջազգային կազմակերպության միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արման Ուդումյանի` Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

      

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. հունիսի 28

Երևան