Basic information
Number
ՀՕ-236-Ն
Type
Օրենք
Act type
Պաշտոնական Ինկորպորացիա (11.07.2019-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2017.12.27/81(1356).1 Հոդ.1285.6
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
06.12.2017
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
22.12.2017
Effective date
27.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2017 թվականի դեկտեմբերի 6-ին

 

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 

17. ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

1.

Քաղաքաշինական փաստաթղթերի ինժեներական բաժինների մշակում (բացառությամբ կոնստրուկտորական մասի, ինչպես նաև շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների)

ԿՄ

                             

2.

Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների)

ԿՄ

             

3.

Շինարարության իրականացում (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների, համապատասխան նպատակի համար նախատեսված հողամասի տարածքում ոչ ձեռնարկատիրական նպատակով սեփականատիրոջ կողմից կառուցվող` 300 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող` մինչև երկու վերգետնյա ու մեկ ստորգետնյա հարկ ունեցող անհատական բնակելի տների, հաստատված բազմակի օգտագործման օրինակելի նախագծերով կառուցվող օբյեկտների, 150 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող օժանդակ շինությունների, 50 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող ավտոտնակների, 1000 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող ջերմոցների, 500 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող գյուղատնտեսական արտադրական նշանակության ոչ հիմնական շինությունների և 100 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող հասարակական նշանակության ոչ հիմնական շինությունների)

ԿՄ

             

4.

Շինարարության որակի տեխնիկական հսկողություն (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների, համապատասխան նպատակի համար նախատեսված հողամասի տարածքում ոչ ձեռնարկատիրական նպատակով սեփականատիրոջ կողմից կառուցվող` 300 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող` մինչև երկու վերգետնյա ու մեկ ստորգետնյա հարկ ունեցող անհատական բնակելի տների, հաստատված բազմակի օգտագործման օրինակելի նախագծերով կառուցվող օբյեկտների, 150 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող օժանդակ շինությունների, 50 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող ավտոտնակների, 1000 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող ջերմոցների, 500 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող գյուղատնտեսական արտադրական նշանակության ոչ հիմնական շինությունների և 100 քմ ընդհանուր մակերեսը չգերազանցող հասարակական նշանակության ոչ հիմնական շինությունների)

ԿՄ

       

Ո

Հ

 

5.

Ինժեներական հետազննում

ԿՄ

       

Ո

   

6.

Շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննություն

ԿՄ

 

-

-

-

Ո

Հ

-

 

Հոդված 2. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 17-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան տրված լիցենզիաները գործում են մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը: Նախկինում տրված լիցենզիաների գործողությունը դադարում է սույն հոդվածով սահմանված ժամկետի ավարտին հաջորդող օրվանից:

(2-րդ հոդվածը խմբ. 19.06.19 ՀՕ-82-Ն)

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից տասներկու ամիս հետո։ Սույն օրենքի 2-րդ հոդվածում նշված լիցենզիաների համար մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը պետական տուրքի գծով լրացուցիչ պարտավորություն չի առաջանում:

(3-րդ հոդվածը փոփ., լրաց. 19.06.19 ՀՕ-82-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2017 թ. դեկտեմբերի 22

Երևան
ՀՕ-236-Ն

 

Change History
Changing Act Corresponding incorporation
19.06.2019, ՀՕ-82-Ն 11.07.2019, ՀՕ-236-Ն
Changed acts
Changing Act Corresponding incorporation