Basic information
Number
N 264-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (02.08.2019-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2019.08.01/18(654) Հոդ.175
Enactment organisation
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Enactment date
17.07.2019
Signing organisation
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Signing date
17.07.2019
Effective date
02.08.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

17 հուլիսի 2019 թվականի

ք. Երևան

N 264-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի N 95-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 8-ի «Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» N 95-Ն որոշման 1-ին կետով հաստատված բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնների՝

1) 9.3 և 10.2.1 կետերում «բնակավայրերի» բառից հետո լրացնել «կամ թաղամասերի, կամ փողոցների» բառերը.

2) 9.4 կետում «բնակավայրերում» բառը փոխարինել «առանձին բնակավայրերում, կամ թաղամասերում, կամ փողոցներում» բառերով.

3) 10.2 -րդ գլխի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ԱՌԱՆՁԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԿԱՄ ԹԱՂԱՄԱՍԵՐԻ, ԿԱՄ ՓՈՂՈՑՆԵՐԻ ԳԱԶԻՖԻԿԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ».

4) 10.2.2 կետում «բնակավայրի» բառը փոխարինել «առանձին բնակավայրում կամ թաղամասում, կամ փողոցում» բառերով.

5) 10.2.3 կետում «բնակավայրի» բառը փոխարինել «առանձին բնակավայրի կամ թաղամասի, կամ փողոցի» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահ՝

Գ. Բաղրամյան