Basic information
Number
N 982-Ա
Type
Որոշում
Act type
Ինկորպորացիա (25.07.2019-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
18.07.2018
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
18.07.2018
Effective date
19.07.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 հուլիսի 2018 թվականի N 982-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան`

Հաստատել «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2018 թվականի մարտի 21-ի ՀՕ 162-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

2018 թ. հուլիսի 18

Երևան

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2018 թ.

հուլիսի 18-ի N 982-Ա

որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN ը/կ

Իրավական ակտերի
վերնագրերն ու տեսակները

Իրավական ակտերի նախագծերը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմինները

Իրավական ակտերի նախագծերը ներկայացնելու ժամկետները

Իրավական ակտերի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը

Իրավական ակտերի ընդունման իրավական հիմքերը

1

2

3

4

5

6

1.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Առողջապահության նախարարություն

2018 թվականի օգոստոսի 1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահա-մաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդված

2.

«Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ոլորտում եզրակացությունների տրամադրման կարգերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Առողջապահության նախարարություն

2018 թվականի նոյեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամա-ճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետ, 6-րդ, 7-րդ, 15-րդ, 16-րդ, 23-րդ, 24-րդ հոդվածներ

3.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 12-ի N 702-Ն և 2012 թվականի հունիսի 22-ի N 777-Ն որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

Առողջապահության նախարարություն

2019 թվականի դեկտեմբերի 1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամա-ճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 6-րդ, 7-րդ և 24-րդ հոդվածներ

4.

«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728–Լ որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

Առողջապահության նախարարություն

2018 թվականի օգոստոսի 1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում

«Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամա-ճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 12-րդ, 14-րդ, 15-րդ, 20-րդ և 23-րդ հոդվածներ

(հավելվածը փոփ. 24.07.19 N 990-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

Change History
Changing Act Corresponding incorporation
24.07.2019, N 990-Ա 25.07.2019, N 982-Ա
Changed acts
Changing Act Corresponding incorporation