Basic information
Number
N 1016-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (31.07.2019-22.08.2019)
Status
Չի գործում
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
30.07.2019
Signing organisation
ՀՀ փոխվարչապետ
Signing date
30.07.2019
Effective date
31.07.2019
Interrupt date
22.08.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հուլիսի 2019 թվականի N 1016-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Կասպյան առաջին տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով 2019 թվականի օգոստոսի 10-14-ը Թուրքմենստան (Թուրքմենբաշի) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության անդամների՝ Թուրքմենստան (Թուրքմենբաշի) գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝

1) Մհեր Գրիգորյանինը, Դավիթ Գևորգյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Հակոբ Վարդանյանինը, Գեղամ Վարդանյանինը, Ավագ Ավանեսյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

3) Տաթևիկ Ռևազյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից կատարվող՝ 9004 ծրագրի 11001 միջոցառման գծով արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պատվիրակության՝ Թուրքմենստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2019 թ. հուլիսի 30

Երևան

 

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2019 թ.
հուլիսի 30-ի N 1016-Ա
որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Մ. Գրիգորյան

- ՀՀ փոխվարչապետ

   

Հ. Վարդանյան

- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ

   

Գ. Վարդանյան

- ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ

   

Ա. Ավանեսյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

   

Տ. Ռևազյան

- ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ

   

Դ. Գևորգյան

- ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի արարողակարգի պատասխանատու

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան