Basic information
Number
N 1038-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (15.08.2019-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2019.09.02/21(657) Հոդ.740
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
15.08.2019
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
20.08.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 օգոստոսի 2019 թվականի N 1038-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1636-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 4-ի «Միջգերատեսչական բժշկական հանձնաժողովներ ստեղծելու կարգը հաստատելու մասին» N 1636-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման նախաբանից հանել «ծանր հիվանդության հետևանքով պատժից ազատելու» բառերը.

2) որոշման հավելվածի 1-ին կետից հանել «կալանավորված անձի նկատմամբ ծանր հիվանդության պատճառով խափանման միջոցը փոխելու նպատակահարմարության,» բառերը.

3) որոշման հավելվածի 2-րդ կետից հանել «կալանավորված անձի նկատմամբ հոգեկան առողջական վիճակի պատճառով խափանման միջոցը փոխելու նպատակահարմարության կամ հոգեկան առողջական վիճակի պատճառով պատժից ազատելու,» բառերը.

4) ուժը կորցրած ճանաչել որոշման հավելվածի 3-րդ կետը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825-Ն որոշմամբ նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը կից բժշկական հանձնաժողովի (այսուհետ՝ բժշկական հանձնաժողով), դրան կից աշխատանքային խմբի գործունեության կարգը և վարձատրության չափորոշիչները սահմանելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու պահից: Մինչև բժշկական հանձնաժողովի, դրան կից աշխատանքային խմբի գործունեության կարգը և վարձատրության չափորոշիչները սահմանելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը՝ հանձնաժողովային կարգով, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը կից դատահոգեբուժական փորձաքննության հանձնաժողովը և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հանձնաժողովը շարունակում են գործունեություն ծավալել և ներկայացնել եզրակացություն համապատասխան գործերի վերաբերյալ: Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը կից դատահոգեբուժական փորձաքննության հանձնաժողովին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հանձնաժողովին ներկայացված գործերը ենթակա չեն փոխանցման բժշկական հանձնաժողովին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. օգոստոսի 20

Երևան