Basic information
Number
N 179-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (24.03.2005-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2005.03.23/19(391) Հոդ.331
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
17.02.2005
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
25.02.2005
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
04.03.2005
Effective date
24.03.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 4 մարտի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 փետրվարի 2005 թվականի N 179-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1536-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կոմունալ ծախսերի նորմաների մշակման հետ կապված ծախսերը ֆինանսավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը հատկացնել 3428,0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով):

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կապի և կոմունալ ծախսերի նորմաներ սահմանելու մասին»
N 1536-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 5-րդ կետում «մինչև 2005 թվականի փետրվարի 1-ը» բառերը փոխարինել «մինչև 2005 թվականի մայիսի 1-ը» բառերով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ
 

Ա. Մարգարյան


2005 թ. փետրվարի 25
Երևան