ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հոկտեմբերի 2019 թվականի N 1458-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-Ի N 325-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 34-րդ հոդվածի 1-ին մասի՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի ապրիլի 10-ի «Արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովի անհատական կազմն ու աշխատակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2007 թվականի փետրվարի 8-ի N 97-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 325-Ա որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Ն. Փաշինյան | 
| 
 
 2019 թ. հոկտեմբերի 10 Երևան  | 
| 
 Հավելված ՀՀ վարչապետի 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1458-Ա որոշման 
 «Հավելված N 1 ՀՀ վարչապետի 2012 թվականի ապրիլի 10-ի N 325-Ա որոշման  | 
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԸ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
| 
 Ֆ. Ցոլակյան  | 
 - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար (հանձնաժողովի նախագահ)  | 
| 
 Կ. Իսախանյան, Բ. Բադալյան,Հ. Վարդանյան  | 
 - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալներ  | 
| 
 Լ. Հակոբյան  | 
 - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ  | 
| 
 Ա. Քամալյան  | 
 - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ  | 
| 
 Ա. Անափիոսյան  | 
 - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ  | 
| 
 Գ. Գասպարյան  | 
 - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ  | 
| 
 Ա. Նահապետյան  | 
 - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն  | 
| 
 Ա. Դավթյան  | 
 - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ  | 
| 
 Ս. Աթանեսյան  | 
 - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ  | 
| 
 Լ. Միրզոյան  | 
 - ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահի խորհրդական  | 
| 
 Լ. Ավետիսյան  | 
 - ՀՀ շրջակա միջավայրի նախարարության բնապահպանական ռազմավարական ծրագրերի ու մոնիթորինգի վարչության պետ  | 
| 
 Մ. Սարիբեկյան  | 
 - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի շինարարության և գիտատեխնիկական նորմավորման վարչության շինարարության քաղաքականության և գնագոյացման մեթոդաբանության բաժնի պետ  | 
| 
 Հ. Հովհաննիսյան  | 
 - ՀՀ կադաստրի կոմիտեի անշարժ գույքի կադաստրային գնահատման բաժնի պետ  | 
| 
 Կ. Ավանեսյան  | 
 - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի արտակարգ իրավիճակների և զորահավաքային աշխատանքների գծով գլխավոր մասնագետ  | 
| 
 Տ. Գիդաչյան  | 
 - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)»:  | 
| 
 Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար  | 
Է. Աղաջանյան | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|