Basic information
Number
N 452-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (12.05.2005-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2005.05.11/27(399) Հոդ.538
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
14.04.2005
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
18.04.2005
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
25.04.2005
Effective date
12.05.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
25 ապրիլի 2005 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 ապրիլի 2005 թվականի N 452-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի
N 1392-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական հիմնարկները վերակազմակերպելու, «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի N 661 որոշման մեջ փոփոխություններ կատարելու և 1996 թվականի մայիսի 15-ի N 150 որոշումն ուժը կորցրած
ճանաչելու մասին» N 1392-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման N 1 հավելվածի`

ա) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի ենթակայության Տաշիրի տարածաշրջանի դպրոցների ցանկի 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«26. Լեռնահովտի Ս. Կարապետյանի անվան միջնակարգ դպրոց».

բ) Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի ենթակայության Իջևանի տարածաշրջանի դպրոցների ցանկի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Աչաջրի Հ. Թամրազյանի անվան միջնակարգ դպրոց»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ


Ա. Մարգարյան


2005 թ. ապրիլի 18
Երևան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation