«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
27 դեկտեմբերի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 60416454
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
| 
 16 դեկտեմբերի 2016 թ. ք. Երևան  | 
 թիվ 478-Ն  | 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑԻ (ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ) ԱԿՏԻՎՆԵՐԻ ԵՎ ՀԱՍՈՒՅԹ(ՆԵՐ)Ի ԱՐԺԵՔԸ (ՉԱՓԸ) ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՁԵՎԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների 73-րդ հոդվածի 2-րդ մասը, «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «է» և «թ» կետերը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) որոշում է.
1. Սահմանել հայտարարագրման ենթակա համակենտրոնացումների մասնակցի (մասնակիցների) ակտիվների և հասույթ(ներ)ի արժեքը (չափը) (հավելված 1):
2. Հաստատել տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացման հայտարարագրման կարգը (հավելված 2) և հայտարարագրի ձևը (հավելված 3):
3. Ուժը կորցրած ճանաչել Հանձնաժողովի 2011 թվականի մայիսի 23-ի «Հայտարարագրման ենթակա համակենտրոնացումների մասնակցի (մասնակիցների) ակտիվների և հասույթ(ներ)ի արժեքը (չափը) սահմանելու, տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացման հայտարարագրման կարգի և հայտարարագրի ձևի մասին» թիվ 191-Ն որոշման 1-ին և 2-րդ կետերը և որոշմամբ հաստատված հավելվածները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
5. Սույն որոշման հավելված 1-ով սահմանված հայտարարագրման ենթակա համակենտրոնացումների մասնակցի (մասնակիցների) ակտիվների և հասույթ(ներ)ի չափերը տարածվում են 2015 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա:
| 
 Նախագահ`  | 
 Ա. Շաբոյան  | 
| 
 Հավելված 1 ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2016 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ 478-Ն որոշման  | 
ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑԻ (ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ) ԱԿՏԻՎՆԵՐԻ ԵՎ ՀԱՍՈՒՅԹ(ՆԵՐ)Ի ԱՐԺԵՔԸ (ՉԱՓԸ)
Տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացումը, մինչև գործողության մեջ դնելը, ենթակա է հայտարարագրման, եթե`
1. հորիզոնական համակենտրոնացման մասնակիցների ակտիվների ընդհանուր արժեքը գործարքին նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է առնվազն մեկ միլիարդ հինգ հարյուր միլիոն դրամ կամ մասնակիցներից առնվազն մեկի ակտիվների արժեքը գործարքին նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է առնվազն մեկ միլիարդ դրամ.
2. հորիզոնական համակենտրոնացման մասնակիցների հասույթների ընդհանուր չափը գործարքին նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է առնվազն երեք միլիարդ դրամ կամ մասնակիցներից առնվազն մեկի հասույթի չափը գործարքին նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է առնվազն երկու միլիարդ դրամ.
3. ուղղահայաց կամ խառը համակենտրոնացման մասնակիցների ակտիվների ընդհանուր արժեքը գործարքին նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է առնվազն երեք միլիարդ դրամ կամ մասնակիցներից առնվազն մեկի ակտիվների արժեքը գործարքին նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է առնվազն երկու միլիարդ դրամ.
4. ուղղահայաց կամ խառը համակենտրոնացման մասնակիցների հասույթների ընդհանուր չափը գործարքին նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է առնվազն չորս միլիարդ դրամ կամ մասնակիցներից առնվազն մեկի հասույթի չափը գործարքին նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է առնվազն երեք միլիարդ դրամ:
| 
 Հավելված 2 ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2016 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ 478-Ն որոշման  | 
Կ Ա Ր Գ
ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացման (այսուհետ` համակենտրոնացում) հայտարարագրման կարգը:
2. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 9-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում համակենտրոնացման մասնակիցները, մինչև համակենտրոնացումը գործողության մեջ դնելը, պետք է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով) ներկայացնեն Օրենքի և սույն կարգի պահանջներին համապատասխանող համակենտրոնացման հայտարարագիր:
3. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված` Հայաստանի Հանրապետությունում գրանցված տնտեսվարող սուբյեկտների միացման ձևով իրականացվող համակենտրոնացումը համարվում է գործողության մեջ դրված միացած տնտեսվարող սուբյեկտ(ներ)ի գործունեության դադարման վերաբերյալ պետական գրանցման կամ հաշվառման պահից: Միացման դեպքում համակենտրոնացման մասնակիցներ են համարվում միացման ձևով վերակազմակերպվող տնտեսվարող սուբյեկտները:
(3-րդ կետը լրաց. 19.11.19 թիվ 179-Ն)
4. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված` Հայաստանի Հանրապետությունում գրանցված տնտեսվարող սուբյեկտների միաձուլման ձևով իրականացվող համակենտրոնացումը համարվում է գործողության մեջ դրված միաձուլման արդյունքում առաջացած տնտեսվարող սուբյեկտի պետական գրանցման կամ հաշվառման պահից: Միաձուլման դեպքում համակենտրոնացման մասնակիցներ են համարվում միաձուլվող տնտեսվարող սուբյեկտները:
(4-րդ կետը լրաց. 19.11.19 թիվ 179-Ն)
5. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված` տնտեսվարող սուբյեկտի կողմից Հայաստանի Հանրապետությունում գրանցված այլ տնտեսվարող սուբյեկտի ակտիվների ձեռքբերման ձևով իրականացվող համակենտրոնացումը համարվում է գործողության մեջ դրված տնտեսվարող սուբյեկտի ակտիվների ձեռքբերման գործարքի կնքման, իսկ օրենքով նախատեսված դեպքում` դրանից ծագող իրավունքների գրանցման պահից: Ակտիվների ձեռքբերման դեպքում համակենտրոնացման մասնակիցներ են ակտիվներ իրացնող և ձեռք բերող տնտեսվարող սուբյեկտները:
(5-րդ կետը լրաց. 19.11.19 թիվ 179-Ն)
6. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված` տնտեսվարող սուբյեկտի կողմից Հայաստանի Հանրապետությունում գրանցված այլ տնտեսվարող սուբյեկտի փայաբաժնի ձեռքբերման ձևով իրականացվող համակենտրոնացումը համարվում է գործողության մեջ դրված տնտեսվարող սուբյեկտի փայաբաժնի ձեռքբերման գործարքի կնքման, իսկ օրենքով նախատեսված դեպքում` դրանից ծագող իրավունքների գրանցման պահից: Փայաբաժնի ձեռքբերման դեպքում համակենտրոնացման մասնակիցներ են փայաբաժին ձեռքբերող տնտեսվարող սուբյեկտը և այն տնտեսվարող սուբյեկտը, որի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում փայաբաժին է ձեռք բերվում:
(6-րդ կետը լրաց. 19.11.19 թիվ 179-Ն)
7. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված` տնտեսվարող սուբյեկտների ցանկացած գործարք, գործողություն, վերակազմակերպում կամ վարքագիծ, որի շնորհիվ տնտեսվարող սուբյեկտն ուղղակիորեն կամ անուղղակիորեն կազդի այլ տնտեսվարող սուբյեկտի որոշումների կայացման կամ մրցունակության վրա կամ կարող է ուղղակիորեն կամ անուղղակիորեն ազդել մեկ ուրիշի որոշումների կայացման կամ մրցունակության վրա:
(7-րդ կետը խմբ. 19.11.19 թիվ 179-Ն)
8. Տնտեսվարող սուբյեկտի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի ավելացման, նվազեցման կամ այլ եղանակով փայաբաժնի ավելացումը ևս համարվում է Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված փայաբաժնի ձեռքբերում: Ժառանգության եղանակով տնտեսվարող սուբյեկտին անցած փայաբաժինը չի դիտարկվում որպես փայաբաժնի ձեռքբերում:
9. Օրենքի 4.1-ին հոդվածի համաձայն անձանց խումբ հանդիսացող տնտեսվարող սուբյեկտների միջև Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասում նշված վերակազմակերպումները, գործողությունները կամ գործարքները չեն համարվում համակենտրոնացում:
(9-րդ կետը խմբ. 19.11.19 թիվ 179-Ն)
10. Օրենքի իմաստով համակենտրոնացումը կայացվում է`
1) միևնույն ապրանքային շուկայում` հորիզոնական համակենտրոնացում.
2) որոշակի փոխկապակցվածություն ունեցող տարբեր ապրանքային շուկաներում` ուղղահայաց համակենտրոնացում.
3) տարբեր ապրանքային շուկաներում` խառը համակենտրոնացում:
(10-րդ կետը փոփ. 19.11.19 թիվ 179-Ն)
11. Տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացումը, մինչև գործողության մեջ դնելը, ենթակա է հայտարարագրման, եթե`
1) համակենտրոնացման մասնակիցների ակտիվների կամ հասույթի ընդհանուր արժեքը (չափը) կամ մասնակիցներից առնվազն մեկի ակտիվների կամ հասույթի արժեքը (չափը) դրա ստեղծմանը նախորդող վերջին ֆինանսական տարում գերազանցել է սույն որոշման հավելված 1-ով սահմանված ակտիվների կամ հասույթ(ներ)ի արժեքը (չափը).
2) համակենտրոնացման մասնակիցներից առնվազն մեկը որևէ ապրանքային շուկայում ունի գերիշխող դիրք:
12. Համակենտրոնացման թույլտվություն ստանալու համար համակենտրոնացման մասնակիցները Հանձնաժողով են ներկայացնում օրենքի պահանջներին համապատասխանող դիմում (առանձին կամ համատեղ): Համատեղ դիմումը ստորագրում են համակենտրոնացման բոլոր մասնակիցները (իրավաբանական անձի դեպքում` դիմումը նաև կնքվում է (առկայության դեպքում)):
13. Սույն կարգի 11-րդ կետով նախատեսված դեպքերում դիմում(ներ)ին կից համակենտրոնացման մասնակիցները ներկայացնում են Օրենքի և սույն կարգի պահանջներին համապատասխան կազմված (լրացված) համակենտրոնացման հայտարարագիր (այսուհետ` հայտարարագիր): Համակենտրոնացման մասնակիցներն առանձին դիմումները Հանձնաժողով են ներկայացնում միևնույն օրը:
14. Հայտարարագիրը բաղկացած է համակենտրոնացման յուրաքանչյուր մասնակցի կողմից սահմանված ձևով լրացված` սույն որոշման հավելված 3-ով հաստատված տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացման հայտարարագրի ձևից (այսուհետ` Ձև), ինչպես նաև սույն Կարգի և Ձևի համաձայն ներկայացման ենթակա կից փաստաթղթերից: Ձևը ստորագրում է համակենտրոնացման տվյալ մասնակցի գործադիր մարմնի ղեկավարը (սահմանված կարգով փոխարինող կամ լիազորված անձը): Եթե համակենտրոնացման մասնակիցը ֆիզիկական անձ է, ապա Ձևը ստորագրվում է վերջինիս կամ նրա ներկայացուցչի կողմից:
15. Համակենտրոնացման մասնակիցները, օրենքի և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, հայտարարագրում` Ձևին կից, ներկայացնում են գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունները` հայտարարագրման նախորդ ֆինանսական տարվա վերջի դրությամբ, իսկ օրենքով սահմանված` ֆինանսական հաշվետվությունների աուդիտի պարտադիր անցկացման պահանջի առկայության դեպքում` նաև դրանց վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը: Եթե համակենտրոնացման մասնակիցներից որևէ մեկը գործունեությունը սկսել է տվյալ տարում, ապա նրա ֆինանսական հաշվետվությունները և դրանց վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը ներկայացվում են հայտարարագրման նախորդ ամսվա վերջի դրությամբ: Հանձնաժողովի որոշմամբ նախատեսված դեպքերում համակենտրոնացման մասնակիցների կողմից կարող է ներկայացվել նաև այլ ժամկետի դրությամբ առկա ֆինանսական հաշվետվություն:
(15-րդ կետը լրաց. 19.11.19 թիվ 179-Ն)
16. Համակենտրոնացման մասնակիցն օրենքով սահմանված գաղտնիք հանդիսացող տեղեկությունը ներկայացնում է առանձին փաստաթղթով` «ԳԱՂՏՆԻ Է» նշումով փակ ծրարով, որը Հանձնաժողովը քննարկում է օրենքի պահանջների պահպանմամբ: Փաստաթղթի առաջին էջը ևս պետք է ներառի «ԳԱՂՏՆԻ Է» նշումը: Մասնակիցը միաժամանակ կարող է ներկայացնել տվյալ տեղեկությունը որպես գաղտնիք մատնանշելու հիմքերը: Սույն կետի համաձայն Հանձնաժողովին տրամադրված տեղեկությունները ենթակա են օգտագործման և պահպանման օրենքով սահմանված կարգով:
17. Հայտարարագիրը լրացվում է հայերենով, տպագրական եղանակով: Հայտարարագրում օտար լեզվով փաստաթուղթ ներկայացնելիս համակենտրոնացման մասնակիցը պարտավոր է միաժամանակ ներկայացնել դրա` օրենքով սահմանված կարգով կատարված հայերեն թարգմանությունը:
18. Հայտարարագրում ոչ հավաստի կամ ոչ ամբողջական տեղեկություն նշելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն: Համակենտրոնացման յուրաքանչյուր մասնակից պատասխանատվություն է կրում հայտարարագրում իր կողմից նշված կամ ներկայացված տեղեկատվության հավաստիության համար:
19. Հանձնաժողովը համակենտրոնացման մասնակցից (մասնակիցներից) կարող է պահանջել հայտարարագրի ներկայացմամբ հարուցված վարչական վարույթի իրականացման համար անհրաժեշտ այլ փաստաթղթեր և տեղեկատվություն:
20. Հանձնաժողովն օրենքով սահմանված ժամկետում ընդունում է համակենտրոնացումը թույլատրելու կամ արգելելու մասին որոշում:
21. Հայտարարագրման ենթակա համակենտրոնացումը թույլատրվում կամ արգելվում է Հանձնաժողովի որոշման հիման վրա, որը կարող է պարունակել նաև համակենտրոնացման մասնակցի (մասնակիցների) համար պարտադիր կատարման ենթակա պայմաններ և պարտավորություններ:
(21-րդ կետը խմբ. 19.11.19 թիվ 179-Ն)
22. Սույն կարգի 11-ից 15-րդ կետերի պահանջները չպահպանելու դեպքում հարուցված վարչական վարույթի իրականացման արդյունքում Հանձնաժողովն իրավասու է արգելել համակենտրոնացումը, եթե տնտեսվարող սուբյեկտը միջոցներ չի ձեռնարկում թերությունները վերացնելու ուղղությամբ:
(հավելվածը լրաց., խմբ., փոփ. 19.11.19 թիվ 179-Ն)
| 
 Հավելված 3 ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2016 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ 478-Ն որոշման  | 
ՁԵՎ
ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ
| 
 1. Համակենտրոնացման տեսակը.  | |
| 
 1.1. Միացում  | |
| 
 Ընդլայնվող  | 
|
| 
 Միացող  | 
|
| 
 Միացող  | 
|
| 
 Միացող  | 
|
| 
 1.2. Միաձուլում  | |
| 
 Միաձուլվող  | 
|
| 
 Միաձուլվող  | 
|
| 
 Միաձուլվող  | 
|
| 
 1.3. Ակտիվների ձեռքբերում  | |
| 
 Ակտիվներ ձեռքբերող  | 
|
| 
 Ակտիվներ իրացնող  | 
|
| 
 Ակտիվների ձեռքբերման տոկոսը  | 
|
| 
 Ակտիվներ ձեռքբերողին արդեն պատկանող համապատասխան ակտիվների տոկոսը  | 
|
| 
 1.4. Փայաբաժնի ձեռքբերում  | |
| 
 Փայաբաժին ձեռքբերող  | 
|
| 
 Փայաբաժին թողարկող  | 
|
| 
 Ձեռք բերվող փայաբաժնի տոկոսը  | 
|
| 
 Փայաբաժին ձեռքբերողին արդեն պատկանող համապատասխան փայաբաժնի տոկոսը  | 
|
| 
 1.5. Տնտեսվարող սուբյեկտների ցանկացած գործարք, գործողություն, վերակազմակերպում կամ վարքագիծ  | |
| Գործարքի մասնակիցները | |
| Գործարքի մանրամասն նկարագիրը, այդ թվում՝ նպատակը և հետևանքները | |
| Գործողության մանրամասն նկարագիրը, այդ թվում՝ գործողությունն իրականացնող անձանց շրջանակը, նպատակը և հետևանքները | |
| Վարքագծի (այդ թվում՝ անգործության) մանրամասն նկարագիրը, այդ թվում՝ անձանց շրջանակը, նպատակը և հետևանքները | |
| Վերակազմակերպման (առանձնացում, բաժանում, վերակազմավորում) մասնակիցները | |
| 
 Վարքագծի (այդ թվում՝ անգործության) մանրամասն նկարագիրը, այդ թվում՝ անձանց շրջանակը, նպատակը և հետևանքները  | |
| 
 2. Համակենտրոնացման մասնակցի տվյալները.  | |
| 
 Համակենտրոնացման մասնակից ֆիզիկական անձ  | |
| 
 անուն, ազգանուն, հայրանուն  | 
|
| 
 անձնագրային տվյալներ  | 
|
| 
 սերիա, տրման ամսաթիվ, ում կողմից է տրվել  | |
| 
 բնակության վայր  | 
|
| 
 հաշվառման վայր  | 
|
| 
 հեռախոսահամար  | 
|
| 
 էլ. փոստ  | 
|
| 
 Համակենտրոնացման մասնակից իրավաբանական անձ  | |
| 
 անվանումը  | 
|
| 
 կազմակերպաիրավական ձևը  | 
|
| 
 գտնվելու վայրի (իրավաբանական) հասցե  | 
|
| 
 գործունեության հասցե  | 
|
| 
 հեռախոսահամար  | 
|
| 
 էլ. փոստ  | 
|
| 
 պետական գրանցման ամսաթիվը  | 
|
| 
 պետական գրանցման համարը  | 
|
| 
 հարկ վճարողի հաշվառման համար  | 
|
| 
 Իրավաբանական անձի գործունեության ոլորտ(ներ)ը  | 
 1  | 
| 
 2  | |
| 
 …  | |
| 
 3. Համակենտրոնացման հայտարարագրման հիմքը՝ նշելով համակենտրոնացման մասնակցի ակտիվների արժեքը և հասույթի չափը.  | ||||
| 
 1. հորիզոնական համակենտրոնացման մասնակիցների ակտիվների ընդհանուր արժեքը գործարքին նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է առնվազն մեկ միլիարդ հինգ հարյուր միլիոն դրամ կամ մասնակիցներից առնվազն մեկի ակտիվների արժեքը գործարքին նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է առնվազն մեկ միլիարդ դրամ.  | 
  | |||
| 
 2. հորիզոնական համակենտրոնացման մասնակիցների հասույթների ընդհանուր չափը գործարքին նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է առնվազն երեք միլիարդ դրամ կամ մասնակիցներից առնվազն մեկի հասույթի չափը գործարքին նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է առնվազն երկու միլիարդ դրամ.  | 
  | |||
| 
 3. ուղղահայաց կամ խառը համակենտրոնացման մասնակիցների ակտիվների ընդհանուր արժեքը գործարքին նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է առնվազն երեք միլիարդ դրամ կամ մասնակիցներից առնվազն մեկի ակտիվների արժեքը գործարքին նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է առնվազն երկու միլիարդ դրամ.  | 
  | |||
| 
 4. ուղղահայաց կամ խառը համակենտրոնացման մասնակիցների հասույթների ընդհանուր չափը գործարքին նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է առնվազն չորս միլիարդ դրամ կամ մասնակիցներից առնվազն մեկի հասույթի չափը գործարքին նախորդող վերջին ֆինանսական տարում կազմել է առնվազն երեք միլիարդ դրամ.  | 
  | |||
| 
 5. համակենտրոնացման մասնակիցներից առնվազն մեկը որևէ ապրանքային շուկայում ունի գերիշխող դիրք.  | 
 
 
  | |||
| 
 5.1. նշել այն ապրանքային շուկայի անվանումը, որտեղ համակենտրոնացման մասնակիցն ունի գերիշխող դիրք  | ||||
| 
 համակենտրոնացման մասնակցի ակտիվների արժեքը  | 
||||
| 
 համակենտրոնացման մասնակցի հասույթի չափը  | 
||||
| 
 4. Համակենտրոնացման մասնակիցների միջև կնքվող գործարքի գինը, արժույթը, վճարման եղանակը, ժամկետները և պայմանները.  | |||||||||||||||||
| 
 __________________________________________________________________  | 
| 
 5. Տեղեկություն այն մասին, թե ինչ ֆինանսական միջոցների հաշվին է կատարվում գործարքը.  | 
| 
 __________________________________________________________________  | 
| 
 6. Տեղեկատվություն համակենտրոնացման մասնակիցների միջև նախկինում ունեցած համագործակցության վերաբերյալ.  | 
| 
 __________________________________________________________________  | 
| 
 7*. Համակենտրոնացման նպատակ(ներ)ը, ակնկալվող արդյունք(ներ)ը և հետևանք(ներ)ը (առկայության դեպքում կցել համապատասխան փաստաթղթեր).  | 
| 
 7.1 Համակենտրոնացման նպատակ(ներ)ը.  | 
| 
 __________________________________________________________________  | 
| 
 7.2. Կնքվող գործարքից ակնկալվող արդյունք(ներ)ը համակենտրոնացման մասնակիցների գործունեության վրա.  | 
| 
 __________________________________________________________________  | 
| 
 7.3. Համակենտրոնացման հետևանք(ներ)ը.  | 
| 
 Կարո՞ղ է համակենտրոնացումը հանգեցնել համակենտրոնացման մասնակցի գործունեության ոլորտում գերիշխող ազդեցության առաջացմանը (ամրապնդմանը)  | 
| 
 __________________________________________________________________  | 
| 
 Ինչպե՞ս կարող է համակենտրոնացումն ազդել սպառողների շահերի վրա  | 
| 
 
  | 
| 
 Համակենտրոնացումը ինչ ազդեցություն կարող է ունենալ համակենտրոնացման մասնակցի և նրա մասնակցությամբ այլ տնտեսվարող սուբյեկտների գործունեության ոլորտում առկա մրցակցային միջավայրի վրա  | 
| 
 __________________________________________________________________  | 
| 
 Այլ հետևանքներ  | 
| 
 __________________________________________________________________  | 
| 
 8. Համակենտրոնացման մասնակցի ոչ ընթացիկ ակտիվների վերաբերյալ.  | |||||||||||||||||
| 
 1  | 
 ոչ ընթացիկ նյութական ակտիվներ  | 
||||||||||||||||
| 
 1.1  | 
 շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցներ այդ թվում`  | 
||||||||||||||||
| 
 1.1.1  | 
 շենքեր  | 
||||||||||||||||
| 
 1.1.2  | 
 կառուցվածքներ  | 
||||||||||||||||
| 
 1.1.3  | 
 մեքենաներ և սարքավորումներ  | 
||||||||||||||||
| 
 1.1.4  | 
 տրանսպորտային միջոցներ  | 
||||||||||||||||
| 
 1.2  | 
 շահագործման համար ոչ մատչելի հիմնական միջոցներ  | 
||||||||||||||||
| 
 2  | 
 ոչ նյութական ակտիվներ  | 
||||||||||||||||
| 
 3  | 
 այլ ոչ ընթացիկ ակտիվներ  | 
||||||||||||||||
| 
 9. Համակենտրոնացման մասնակցի հետ Օրենքի 4.1-ին հոդվածի համաձայն անձանց խումբ հանդիսացող իրավաբանական անձանց և այլ տնտեսվարող սուբյեկտներում մասնակցություն ունեցող ֆիզիկական անձանց վերաբերյալ տեղեկատվություն:  | |||||||||||||||||||||
| 
 Անուն, ազգանուն, հայրանուն (իրավա-բանական անձանց դեպքում՝ անվանումը)  | 
 անձնագրային տվյալներ (իրավա-բանական անձանց դեպքում՝ ՀՎՀՀ)  | 
 Օրենքի իմաստով անձանց խումբ կազմելու հատկանիշ(ներ)ը  | 
 տնտես-վարող սուբյեկտի անվանումը  | 
 ՀՎՀՀ  | 
 տնտես-վարող սուբյեկտի գործու-նեության ոլորտը  | 
 մասնակցության չափը (տոկոս)  | |||||||||||||||
| 
 10. Համակենտրոնացման մասնակցի և նրա գործունեության ոլորտին վերաբերող տեղեկություններ.  | ||||||||
| 
 10.1. Նախորդ և ընթացիկ տարվա` 20 -- և 20 -- թվականների ընթացքում, համակենտրոնացման մասնակցի կողմից ապրանքների արտադրության, ներմուծման, իրացման և արտահանման ծավալները.  | ||||||||
| 
 Արտադրության ծավալը  | ||||||||
| 
 20--թ.  | ||||||||
| 
 Ապրանքի (ապրանքային խմբի) անվանումը  | 
 չ/մ  | 
 բնեղեն արտահայտությամբ  | 
 արժեքային   | |||||
| 
 20-- թ.  | ||||||||
| 
 Ապրանքի (ապրանքային խմբի) անվանումը  | 
 չ/մ  | 
 բնեղեն արտահայտությամբ  | 
 արժեքային   | |||||
| 
 Իրացման ծավալը  | ||||||||
| 
 20-- թ.  | ||||||||
| 
 Ապրանքի (ապրանքային խմբի) անվանումը  | 
 չ/մ  | 
 բնեղեն արտահայտությամբ  | 
 արժեքային   | |||||
| 
 20-- թ.  | ||||||||
| 
 Ապրանքի (ապրանքային խմբի) անվանումը  | 
 չ/մ  | 
 բնեղեն արտահայտությամբ  | 
 արժեքային  | |||||
| 
 Ներմուծման ծավալը  | ||||||||
| 
 20-- թ.  | ||||||||
| 
 Ապրանքի (ապրանքային խմբի) անվանումը  | 
 չ/մ  | 
 բնեղեն արտահայտությամբ  | 
 արժեքային   | |||||
| 
 20-- թ.  | ||||||||
| 
 Ապրանքի (ապրանքային խմբի) անվանումը  | 
 չ/մ  | 
 բնեղեն արտահայտությամբ  | 
 արժեքային  | |||||
| 
 Արտահանման ծավալը  | ||||||||
| 
 20-- թ.  | ||||||||
| 
 Ապրանքի (ապրանքային խմբի) անվանումը  | 
 չ/մ  | 
 բնեղեն արտահայտությամբ  | 
 արժեքային  | |||||
| 
 20-- թ.  | ||||||||
| 
 Ապրանքի (ապրանքային խմբի) անվանումը  | 
 չ/մ  | 
 բնեղեն արտահայտությամբ  | 
 արժեքային   | |||||
| 
 10.2. Համակենտրոնացման մասնակցի հիմնական մրցակիցների անվանումները և ապրանքային նշանները.  | ||||||||
| 
 մրցակից ընկերության անվանումը  | 
 ՀՎՀՀ  | 
 մրցակից   | ||||||
| 
 10.3. Այն տնտեսվարող սուբյեկտ(ներ)ի անվանում(ներ)ը և գործունեության ոլորտ(ներ)ը, որտեղ ընկերությունը (փայաբաժին ձեռքբերող ֆիզիկական անձը) մասնակցություն ունի  | ||||||||||||||||||
| 
 տնտեսվարող սուբյեկտի անվանումը  | 
 ՀՎՀՀ  | 
 տնտեսվարող սուբյեկտի գործունեության ոլորտը  | 
 մասնակցության   | |||||||||||||||
| 
 10.4. Համակենտրոնացման վերաբերյալ այլ տեղեկատվություն.  | ||||||||||||||||||
| 
 __________________________________________________________________  | 
| 
 11. Սույն Ձևին կից ներկայացվում են (ֆինանսական հաշվետվություններ, դրանց վերաբերյալ աուդիտորական եզրակացություն և այլն).  | ||||||||||||||||||
| 
 Հ/Հ  | 
 Փաստաթղթի անվանումը  | |||||||||||||||||
| 
 1  | 
||||||||||||||||||
| 
 2  | 
||||||||||||||||||
| 
 3  | 
||||||||||||||||||
| 
 4  | 
||||||||||||||||||
| 
 5  | 
||||||||||||||||||
| 
 6  | 
||||||||||||||||||
| 
 …  | 
||||||||||||||||||
| 
 12. Հայտարարագրի լրացման օրը, ամիսը, տարին  | ||||||||||||||||||
| 
 «___»_______________ 20-- թ.:  | 
| 
 13. Համակենտրոնացման մասնակցի գործադիր մարմնի ղեկավարի կամ սահմանված կարգով փոխարինող կամ լիազորված անձի (եթե համակենտրոնացման մասնակիցը ֆիզիկական անձ է, ապա վերջինիս), համակենտրոնացման հայտարարագրի լրացման համար պատասխանատու անձի տվյալները  | ||||||||||||||||||
| 
 անուն, ազգանուն, հայրանուն  | 
 պաշտոն  | |||||||||||||||||
Հավաստիացնում եմ, որ սույն հայտարարագրում ներկայացված տեղեկությունները արժանահավատ են, ամբողջական, հայտարարագիրը ստորագրված է իրավասու անձի կողմից:
______________________________
(իրավասու անձի ստորագրությունը)
* Պարտադիր չէ լրացման համար
(հավելվածը խմբ., փոփ. 19.11.19 թիվ 179-Ն)
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 09.11.2021, N 322-Ն | 16.11.2021, թիվ 478-Ն | |
| 19.11.2019, Թիվ 179-Ն | 03.12.2019, թիվ 478-Ն | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|