Basic information
Number
N 1668-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (05.12.2019-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2019.12.04/85(1538) Հոդ.1110
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
21.11.2019
Signing organisation
ՀՀ փոխվարչապետ
Signing date
28.11.2019
Effective date
05.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 նոյեմբերի 2019 թվականի N 1668-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետը և 23-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը 2019 թվականին հատկացնել 49,500.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Տրանսպորտային սարքավորումներ» հոդվածով):

2. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, N 1 հավելվածի N 3 աղյուսակում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման NN 3, 4, 5, 11, 11.1 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2019 թ. նոյեմբերի 28

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2019 թվականի

նոյեմբերի 21-ի N 1668-Ն որոշման

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2019 թվականի

նոյեմբերի 21-ի N 1668-Ն որոշման

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2019 թվականի

նոյեմբերի 21-ի N 1668-Ն որոշման

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2019 թվականի

նոյեմբերի 21-ի N 1668-Ն որոշման

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2019 թվականի

նոյեմբերի 21-ի N 1668-Ն որոշման

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2019 թվականի

նոյեմբերի 21-ի N 1668-Ն որոշման

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2019 թվականի

նոյեմբերի 21-ի N 1668-Ն որոշման