Basic information
Number
N 506-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (19.05.2005-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2005.05.18/28(400) Հոդ.564
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
21.04.2005
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
30.04.2005
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
07.05.2005
Effective date
19.05.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
7 մայիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 ապրիլի 2005 թվականի N 506-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ և 23-րդ հոդվածների 3-րդ մասերին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 265-Ն որոշման մեջ կատարել փոփոխություն` համաձայն հավելվածի:

3. 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 60-ամյակի տոնակատարության նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացնել 930.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով):

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

2005 թ. ապրիլի 30
Երևան

     

  

 Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
ապրիլի 21-ի N 506-Ն որոշման

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

(հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները

Վերաբաշխում «Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի N 1 հավելվածում և փոփոխություն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 265-Ն որոշման մեջ (փակագծերում նշված են հատկացումներից պակասեցվող, իսկ դրական նշանով՝ ավելացվող գումարները)

խումբը

 ենթա-խումբը

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

   

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ
այդ թվում՝

0

0

0

06

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ
այդ թվում`

(930.0)

(930.0)

(930.0)

 

03

01. Աղքատության ընտանեկան նպաստ և միանվագ դրամական օգնություն

(930.0)

(930.0)

(930.0)

   

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
այդ թվում`

(930.0)

(930.0)

(930.0)

   

Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նպաստներ» հոդվածով

(930.0)

(930.0)

(930.0)

14

 

ՀԻՄՆԱԿԱՆ ԽՄԲԻՆ ՉԴԱՍՎՈՂ ԾԱԽՍԵՐ

930.0

930.0

930.0

 

06

01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ
այդ թվում`

930.0

930.0

930.0

   

ՀՀ կառավարություն

930.0

930.0

930.0

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան