Basic information
Number
ՀՕ-220-Ն
Type
Օրենք
Act type
Հիմնական ակտ (12.12.2019-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2019.12.11/87(1540) Հոդ.1122
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
19.11.2019
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
03.12.2019
Effective date
12.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2019 թվականի նոյեմբերի 19-ին

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» 2000 թվականի մայիսի 17-ի ՀՕ-60 օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասում՝

1) «բացառությամբ վիճակախաղերի, շահումով խաղերի և գրավատների կազմակերպման համապատասխան լիցենզիա (թույլտվություն) ստացած կազմակերպիչների կողմից գործունեության իրականացման համար նախատեսված պարտադիր պահանջների պահպանման» բառերից հետո լրացնել «, շրջակա միջավայրի պահպանության (բնապահպանության) ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի՝ օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվություն ունեցող անձի կողմից շրջակա միջավայրի և ընդերքօգտագործման օրենսդրության, այդ թվում՝ ընդերքօգտագործման նախագծերի, պայմանագրերի, ծրագրերի և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման պետական փորձաքննական եզրակացության պահանջների և պայմանների կատարման կամ պահպանման նկատմամբ» բառերով.

2) «Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության համապատասխան ստորաբաժանման» բառերը փոխարինել «չափագիտական վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի» բառերով.

3) «արտադրության նկատմամբ» բառերից հետո լրացնել «և օտարվող ապրանքների չափագիտական» բառերով.

4) հանել «և օտարվող ապրանքների չափագիտական վերահսկողության իրականացման» բառերը:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

    

2019 թ. դեկտեմբերի 3

Երևան

ՀՕ-220-Ն

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation