Basic information
Number
ՀՕ-260-Ն
Type
Օրենք
Act type
Հիմնական ակտ (22.12.2019-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2019.12.12/89(1542) Հոդ.1173
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
04.12.2019
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
11.12.2019
Effective date
22.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2019 թվականի դեկտեմբերի 4-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական սահմանի մասին» 2001 թվականի նոյեմբերի 20-ի ՀՕ-265 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 14-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«Պետական սահմանի անցման կետերում սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողությունն իրականացնում է սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը:»:

 

Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասում և 27-րդ հոդվածի 1-ին մասում «սանիտարական-կարանտինային» բառերը փոխարինել «սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային» բառերով:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

    

2019 թ. դեկտեմբերի 11

Երևան

ՀՕ-260-Ն

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation