Basic information
Number
N 547-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (02.06.2005-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2005.06.01/34(406) Հոդ.605
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
05.05.2005
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
13.05.2005
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
19.05.2005
Effective date
02.06.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 մայիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 մայիսի 2005 թվականի N 547-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 2148-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 19-ի «Ոստիկանության կոնկրետ պաշտոնին համապատասխանող կոչումների ներքին և վերին սահմանները սահմանելու մասին» N 2148-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՆԿՐԵՏ ՊԱՇՏՈՆԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ».

բ) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սահմանել ոստիկանության կոնկրետ պաշտոնին համապատասխանող կոչումների ցանկը` համաձայն հավելվածի»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ
  

 Ա. Մարգարյան


2005 թ. մայիսի 13
Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
մայիսի 5-ի N 547-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՆԿՐԵՏ ՊԱՇՏՈՆԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՂ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ

Պաշտոնը

Կոչումը

Բարձրագույն խմբի պաշտոններ

 

ՀՀ ոստիկանության պետ

ոստիկանության գեներալ-գնդապետ

ՀՀ ոստիկանության պետի 1-ին տեղակալ

ոստիկանության գեներալ-լեյտենանտ

ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար

գեներալ-լեյտենանտ

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

ոստիկանության գեներալ-լեյտենանտ

Գլխավոր խմբի պաշտոններ

 

Գլխավոր վարչության պետ, այդ թվում` ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ

ոստիկանության գեներալ-մայոր

Գլխավոր վարչության պետի տեղակալ

ոստիկանության գնդապետ

Ինքնուրույն վարչության պետ, այդ թվում` մարզային վարչության պետ

ոստիկանության գնդապետ

Ինքնուրույն վարչության պետի տեղակալ, այդ թվում` մարզային վարչության պետի տեղակալ

ոստիկանության գնդապետ

Ինքնուրույն բաժնի պետ, բաժնի պետ (որոնց կողմից սպասարկվող տարածքի բնակչության թիվը 100000 և ավելի է), տարածքային քննչական բաժնի պետ, գնդի հրամանատար

ոստիկանության գնդապետ

Գլխավոր վարչության կազմում վարչության պետ, գլխավոր վարչության կազմում վարչության պետի տեղակալ

ոստիկանության գնդապետ

Բաժնի պետ

ոստիկանության փոխգնդապետ

Ավագ խմբի պաշտոններ

 

Բաժնի պետի տեղակալ

ոստիկանության փոխգնդապետ

Բաժանմունքի պետ

ոստիկանության փոխգնդապետ

Միջին խմբի պաշտոններ

 

Բաժանմունքի պետի տեղակալ

ոստիկանության մայոր

Հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ, հատկապես կարևոր գործերով ավագ օպերլիազոր

ոստիկանության մայոր

Ավագ տեսուչ, ավագ քննիչ, ավագ օպերլիազոր

ոստիկանության մայոր

Տեսուչ, քննիչ, օպերլիազոր

ոստիկանության կապիտան

Կրտսեր խմբի պաշտոններ

 

Կրտսեր տեսուչ

ոստիկանության ավագ ենթասպա

Ավագ ոստիկան

ոստիկանության ենթասպա

Ոստիկան

ոստիկանության ավագ

Կենտրոնական ապարատ

Միջին խմբի պաշտոններ

 

Բաժանմունքի պետի տեղակալ

ոստիկանության փոխգնդապետ

Հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ, հատկապես կարևոր գործերով ավագ օպերլիազոր

ոստիկանության փոխգնդապետ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
 Մ. Թոփուզյան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation