Basic information
Number
ՀՕ-13-Ն
Type
Օրենք
Act type
Հիմնական ակտ (06.11.2003-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2003.11.05/55(290) Հոդ.1018
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
07.10.2003
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
25.10.2003
Effective date
06.11.2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2003 թվականի հոկտեմբերի 7-ին

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (6 դեկտեմբերի 1985 թվականի) 15711 -րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.


«Հոդված 15711 . Ավարտված շինարարության շահագործման փաստագրման կարգը խախտելը

 

Ավարտված շինարարության շահագործման փաստագրման կարգը խախտելը՝

- առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով։»։

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

Նախագահ

Ռ. Քոչարյան

 

2003 թ. հոկտեմբերի 25

Երևան

ՀՕ-13-Ն

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation