Basic information
Number
ՀՕ-279-Ն
Type
Օրենք
Act type
Հիմնական ակտ (29.12.2019-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2019.12.19/94(1547).1 Հոդ.1208.1
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
09.12.2019
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
19.12.2019
Effective date
29.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2019 թվականի դեկտեմբերի 9-ին

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի oրենuգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 123.6-րդ հոդվածի վերնագրում և 1-ին մասում «ձյունագնաց» բառը փոխարինել «քվադրոցիկլ (մոտոամենագնաց), ձյունաճահճագնաց կամ ձյունագնաց» բառերով:

 

Հոդված 2. Օրենuգրքի 124.6-րդ հոդվածում`

1) 2-րդ և 3-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջները չկատարելը կամ խախտելը կամ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը, որի հետևանքով առաջացած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով անձի առողջությանը պատճառվել է թեթև վնաս`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանիննապատիկի չափով:

3. Ճանապարհատրանսպորտային պատահարին առնչություն ունեցող վարորդի կողմից ճանապարհատրանսպորտային պատահարին առնչություն ունեցող վարորդի` օրենքով սահմանված պարտականությունները չկատարելը, եթե դա չի պարունակում հանցագործության հատկանիշներ`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով:».

2) 4-6-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

    

2019 թ. դեկտեմբերի 19

Երևան

ՀՕ-279-Ն

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation