Basic information
Number
N 839-Ն
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (01.01.2020-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2019.12.23/96(1549) Հոդ.286
Enactment organisation
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Enactment date
16.12.2019
Signing organisation
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Signing date
16.12.2019
Effective date
01.01.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

16 դեկտեմբերի 2019 թ.

N 839-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 299-Ն ՀՐԱՄԱՆԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 52-րդ հոդվածի 4-րդ մասը և 261-րդ հոդվածը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2016 թվականի դեկտեմբերի 30-ի «Շրջանառության հարկի հաշվարկի ձևը և դրա լրացման կարգը հաստատելու մասին» N 299-Ն հրամանի N 1 հավելվածով հաստատված՝

1) Շրջանառության հարկի հաշվարկի ձևի 15-րդ կետում «Հայաստանի Հանրապետությունում կիրառվող՝ տնտեսական գործունեության դասակարգչի «Հանրային սննդի կազմակերպում» հատվածում չներառվող՝ այլ ակտիվների օտարումից, ինչպես նաև այլ գործունեությունից ստացվող եկամուտներ բառերը փոխարինել «Հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հարկային մարմնի հաստատած ձևով հայտարարություն ներկայացրած շրջանառության հարկ վճարողների կողմից Հայաստանի Հանրապետությունում կիրառվող՝ տնտեսական գործունեության դասակարգչի «Հանրային սննդի կազմակերպում» հատվածում չներառվող՝ այլ ակտիվների օտարումից, ինչպես նաև այլ գործունեությունից ստացվող եկամուտներ» բառերով.

2) Շրջանառության հարկի հաշվարկի ձևի 18-րդ կետում «Արտոնագրային հարկով հարկվող գործունեության տեսակների մասով իրացման շրջանառություն և (կամ) եկամուտներ» բառերը փոխարինել «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներով սահմանված գործունեության տեսակների մասով իրացման շրջանառություն և (կամ) եկամուտներ» բառերով.

3) Շրջանառության հարկի հաշվարկի ձևի լրացման կարգի 29-րդ կետում «արտոնագրային հարկով հարկվող գործունեության տեսակների մասով իրացման շրջանառությունը և (կամ) եկամուտները» բառերը փոխարինել «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներով սահմանված գործունեության տեսակների մասով իրացման շրջանառությունը և (կամ) եկամուտները» բառերով:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:

 

 

Դ. Անանյան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation