Basic information
Number
N 10-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (02.02.2020-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2020.02.01/4(672) Հոդ.15
Enactment organisation
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Enactment date
22.01.2020
Signing organisation
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Signing date
22.01.2020
Effective date
02.02.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

22 հունվարի 2020 թվականի
ք. Երևան

N 10-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 456-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասը, 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի «Բաշխման ցանցին կառուցվող (վերակառուցվող) կայանի միացման, կարգաբերման-գործարկման աշխատանքների ընթացքում էլեկտրական էներգիայի առաքման և էլեկտրական էներգիայի առուվաճառքի (օրենքով գնման երաշխիք ունեցող մինչև 30 ՄՎտ տեղակայված հզորությամբ կայանում էլեկտրական էներգիա արտադրող-բաշխող (երաշխավորված մատակարար)) պայմանագրի  օրինակելի ձևը սահմանելու մասին» N 456-Ն որոշման 2-րդ կետում «2020 թվականի հունվարի 1-ը» բառերը փոխարինել «2020 թվականի հուլիսի 1-ը» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը և դրա գործողությունը տարածվում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա։

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահ՝

Գ. Բաղրամյան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation