Basic information
Number
N 194-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (25.02.2020-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2020.02.24/13(1568).1 Հոդ.170.3
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
20.02.2020
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
24.02.2020
Effective date
25.02.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 փետրվարի 2020 թվականի N 194-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Աղանյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով (թիվ 58070/12 և 21 այլ գանգատ) 2019 թվականի դեկտեմբերի 5-ի վճռի պահանջները կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կառավարման մարմինների գործունեության հետևանքով առաջացած վնասվածքների կամ վնասների վերականգնում» հոդվածով) Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին 2020 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 242,000 եվրոյին համարժեք դրամ` Հայաստանի Հանրապետության 22 դիմումատուներին (յուրաքանչյուրին 11,000 եվրոյին համարժեք դրամ) վճռով սահմանված արդարացի հատուցման համար:

2. «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման NN 3, 4, 5, 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն N 1, 2, 3 և 4 հավելվածների:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

          

2020 թ. փետրվարի 24

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2020 թվականի

փետրվարի 20-ի N 194-Ն որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2020 թվականի

փետրվարի 20-ի N 194-Ն որոշման

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2020 թվականի

փետրվարի 20-ի N 194-Ն որոշման

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2020 թվականի

փետրվարի 20-ի N 194-Ն որոշման

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation