Basic information
Number
ՀՕ-21-Ն
Type
Օրենք
Act type
Հիմնական ակտ (13.11.2003-09.08.2014)
Status
Գործողությունը դադարեցված է
Source
ՀՀՊՏ 2003.11.12/56(291) Հոդ.1053
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
22.10.2003
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
06.11.2003
Effective date
13.11.2003
Interrupt date
09.08.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2003 թվականի հոկտեմբերի 22-ին

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՈՉՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայաստանի ազգային հերոս» Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (29 մարտի 1994 թվականի, ՀՕ-96, այսուհետ` օրենք) 2-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 2. «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչումը շնորհվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց:»:

 

Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 3-րդ հոդվածը:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2003 թ. նոյեմբերի 6
Երևան
ՀՕ-21-Ն

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation