Պ Ա Ր Ե Տ Ի Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 մարտի, 2020 N 6
ԱՌԱՆՁԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թ․ մարտի 16-ի 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 18-րդ կետերով՝
1. Ժամանակավորապես սահմանափակել որոշման հավելվածով սահմանված արտադրատեսակների արտահանումը Հայաստանի Հանրապետությունից, այդ թվում` ԵԱՏՄ երկրներ: Ընդ որում՝ սույն որոշման հավելվածում նշված բժշկական արտադրատեսակների արտահանումը կարող է Պետական եկամուտների կոմիտեի կողմից թույլատրվել՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության գրավոր համաձայնությունը արտահանման ենթակա ապրանքատեսակների և դրանց չափաքանակների վերաբերյալ։
2. Ընդունել ի գիտություն, որ Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև ապրանքների փոխադրումն իրականացվում է պարետի առանձին որոշմամբ։
(2-րդ կետը փոփ. 22.03.20 N 12)
3. ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին՝ ապահովել սույն որոշմամբ սահմանված միջոցառումների իրականացումը:
4. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 2020 թվականի մարտի 19-ին, ժամը 23:00:
5. Սույն որոշումը տարածվում է ինչպես այն արտահանումների վրա, որոնք մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը գտնվում են մաքսային ձևակերպման փուլում, այնպես էլ փաստացի արտահանման ենթակա ապրանքների վրա:
| Տ. ԱՎԻՆՅԱՆ | 
| 
 Հավելված Պարետի 2020 թվականի Մարտի 19-ի N 6 որոշման  | 
ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿ
| 
 Ապրանքների նկարագրություն  | 
 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիր  | 
| 
 Շնչառական դիմակներ (респиратор) պաշտպանիչ ակնոցների հետ աշխատող 3-րդ կարգի պաշտպանության, FFP3, մինչև 50 առավելագույն թույլատրելի խտության (ПДК)  | 
 6307 90-ից  | 
| 
 Շնչառական դիմակներ (респиратор) հակաաէրոզոլային FFP3  | 
 6307 90-ից  | 
| 
 Պաշտպանիչ ակնոցներ՝ հերմետիկ  | 
 9004 90-ից  | 
| 
 Լիադեմ դիմակ հակաաէրոզոլային FFP3 զտիչների հետ օգտագործվող  | 
 6307 90-ից  | 
| 
 Լիադեմ դիմակների հակաաէրոզոլային զտիչներ FFP3  | 
 8421 39 200 9-ից  | 
| 
 Քիմիական պաշտպանության մեկանգամյա օգտագործման արտահագուստ-կոմբինեզոններ  | 
 3926 20 000 0-ից  | 
| 
 Քիմիական պաշտպանության մեկանգամյա օգտագործման կոստյումներ  | 
 3926 20 000 0-ից  | 
| 
 Հակաժանտախտային կոստյում I տիպի բազմակի օգտագործման  | 
 6211-ից  | 
| 
 Առանձնահատուկ ամրության բախիլներ  | 
 3926-ից  | 
| 
 Դիմակներ, վիրակապներ, բամբակ, թանզիֆ և այլն  | 
 3005  | 
| 
 Ախտահանիչ նյութեր, հակավիրուսային, չորրորդային ամոնիումային աղերի և հալոգենային միացությունների հիմքով, այլ  | 
 3808 94 100 0-ից  | 
| 
 Վիրահատական ձեռնոցներ, մանրէազերծ, չմանրէազերծված, բնական կամ սինթետիկ լատեքսից, ռետինե, սինթետիկ, մեկանգամյա կամ բազմակի օգտագործման,պաշտպանիչ  | 
 4015 11 000 0-ից  | 
| 
 Բժշկական ախտորոշիչ ձեռնոցներ, հետազոտման համար, մանրէազերծ կամ ոչ մանրէազերծ, բնական կամ սինթետիկ լատեքսից, ռետինե, սինթետիկ, մեկանգամյա կամ բազմակի օգտագործման պաշտպանիչ  | 
 4015 19 000 0-ից  | 
| 
 Բժշկական դիմակներ ոչ գործվածքային նյութերից մեկանգամյա կամ բազմակի օգտագործման  | 
 6307 90 980 0-ից  | 
| 
 Բժշկական վիրահատական խալաթներ մեկանգամյա կամ բազմակի օգտագործման  | 
 6207-ից  | 
| 
 Մեկանգամյա օգտագործման բժշկական հավաքածուներ, ոչ գործվածքային նյութերից , մանրէազերծ կամ ոչ մանրէազերծ, բժշկի հագուստի հավաքածու, պաշտպանիչ, անհատական բժշկական քաղաքացիական պաշտպանության համար հավաքածու առաջնային բժշկասանիտարական և առաջին օգնության համար, սպիտակեղենի և հագուստի մանրէազերծ հավաքածու վիրահատարանների համար, բժշկական վիրահատական կոմբինեզոններ և խալաթներ  | 
 6203-ից  | 
| 
 Շնչառական սարքավորում այլ և գազային դիմակներ, բացառությամբ պաշտպանիչ դիմակների առանց մեխանիկական դետալների և փոխարինվող զտիչներով  | 
 9020 00 000 0-ից  | 
| 
 Շնչառական սարքավորում օզոնային, թթվածնային և ցողացրային (աէրոզոլային) կիրառման, արհեստական կամ այլ շնչառության համար  | 
 9019 20 000 0-ից  | 
| 
 Էթիլային սպիրտ  | 
 2207  | 
| 
 Ախտորոշիչ թեստեր  | 
 3822-ից, 3002-ից  | 
Որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի մարտի 19-ին, ժամը 23:00-ին:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 03.04.2020, N 31 | 03.04.2020, N 6 | |
| 22.03.2020, N 12 | 22.03.2020, N 6 | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|