Basic information
Number
ՀՕ-146-Ն
Type
Օրենք
Act type
Հիմնական ակտ (11.04.2020-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2020.04.01/30(1585) Հոդ.350
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
06.03.2020
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
26.03.2020
Effective date
11.04.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2020 թվականի մարտի 6-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 29-րդ հոդվածի երրորդ պարբերությունում՝

1) «պետական ռեգիստրում պահվող» բառերը փոխարինել «իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում առկա» բառերով.

2) «մարդու իրավունքների պաշտպանը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով» բառերից հետո լրացնել ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքով սահմանված պահանջների պահպանմամբ հայտ ներկայացրած՝ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 30-րդ կետով սահմանված լրատվական գործունեություն իրականացնողները, որոնց հայտի հիման վրա տրամադրված հասանելիությունը օրենքով նախատեսված կարգով չի սահմանափակվել:» բառերով:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2020 թ. մարտի 26

Երևան

ՀՕ-146-Ն