«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 հուլիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 հունիսի 2005 թվականի N 939-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԿՐՃԱՏՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՎԱՐԿԻ ԱՌԱՋԸՆԹԱՑՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հայաստանի Հանրապետության կառավարության և Համաշխարհային բանկի միջև աղքատության կրճատմանն աջակցության երկրորդ վարկի առաջընթացն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել աղքատության կրճատմանն աջակցության երկրորդ վարկի առաջընթացն ապահովելու 2005 թվականի որոշ միջոցառումների ծրագիրը` համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Ա. Մարգարյան | 
| 
 
  | 
| 
 Հավելված  | 
 Ծ Ր Ա Գ Ի Ր
ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԿՐՃԱՏՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՎԱՐԿԻ ԱՌԱՋԸՆԹԱՑՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՈՐՈՇ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ 
| 
 Միջոցառման նպատակը  | 
 Միջոցառման անվանումը  | 
 Պատասխանատու կատարողը  | 
 Ժամկետը  | |
| 
 «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» ՀՀ օրենքի կիրառման ապահովում  | 
 1.  | 
 «Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում էլեկտրոնային փաստաթղթերի և էլեկտրոնային թվային ստորագրությունների կիրառման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը  | 
 ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն  | 
 2005 թ. հունիսի   | 
| 
 2.  | 
 «Էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրման կենտրոնների հավատարմագրումն իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմին ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը  | 
 ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն  | 
 2005 թ. հունիսի 3-րդ տասնօրյակ  | |
| 
 3.  | 
 «Էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագրման կենտրոնների հավատարմագրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը  | 
 ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն  | 
 2005 թ. հունիսի 3-րդ տասնօրյակ  | |
| 
 4.  | 
 «Հավատարմագրված էլեկտրոնային թվային ստորագրության հավատարմագրման կենտրոնների մատյանը (ռեգիստրը) վարելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը  | 
 ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն  | 
 2005 թ. հունիսի 3-րդ տասնօրյակ  | |
| 
 5.  | 
 «Գանձապետարանի կողմից իր տեղեկատվական համակարգերում էլեկտրոնային փաստաթղթերի և էլեկտրոնային թվային ստորագրությունների կիրառումն ապահովելու մասին» ՀՀ ՖԷՆ հրաման  | 
 ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն  | 
 2005 թ. հունիսի 3-րդ տասնօրյակ  | |
| 
 ՀՀ ԿԱ ՀՊԾ «Խոշոր հարկ վճարողների տեսչության» աշխատանքների արդյունավետության բարձրացմամբ խոշոր հարկատուների նկատմամբ վերահսկողության ուժեղացում  | 
 6.  | 
 «Խոշոր հարկատուների նկատմամբ վերահսկողության ուժեղացման, հարկային վարչարարության մեխանիզմների արդյունավետության բարձրացման ուղղությամբ առաջնահերթ միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին» ՀՀ ԿԱ ՀՊԾ հրաման  | 
 ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն  | 
 2005 թ. հունիսի 3-րդ տասնօրյակ  | 
| 
 ԱԱՀ-ի փոխհատուցման մասով արտահանողների սահմանված ժամկետներում չբավարարված հայտերի և հարկային ապառքների (նկատի է առնվում գերավճարների) նվազեցում  | 
 7.  | 
 ԱԱՀ-ի գումարների փոխհատուցման մասով արտահանողների սահմանված ժամկետներում չքննարկված և չբավարարված հայտերի և հարկային ապառքների (նկատի է առնվում գերավճարների 2005 թվականի երկրորդ եռամսյակի սկզբի և վերջի համեմատությամբ) կրճատման 2005 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքներով ամփոփ տեղեկանքի ներկայացում ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն  | 
 ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն  | 
 2005 թ. օգոստոսի 1-ին տասնօրյակ  | 
| 
 Մաքսային վարչարարության բարելավում  | 
 8.  | 
 Ինքնահայտարարագրման համակարգի բարելավման համար հաստատված միջոցառումների` մինչև հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածի իրականացման ընթացքի վերաբերյալ ամփոփ տեղեկանքի ներկայացում ՀՀ կառավարության աշխատակազմ և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն  | 
 ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե  | 
 2005 թ. օգոստոսի 15-ը  | 
| 
 Մաքսային հսկողության գործառույթի կատարելագործում և մաքսային ծառայությունների որակի բարելավում  | 
 9.  | 
 Կանաչ, դեղին և կարմիր ուղիների ներդրման իրականացման առաջընթացի` մինչև հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածի վերաբերյալ ամփոփ տեղեկանքի ներկայացում ՀՀ կառավարության աշխատակազմ և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն  | 
 ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե  | 
 2005 թ. օգոստոսի 15-ը  | 
| 
 Առևտրի համաշխարհային կազմակերպության սկզբունքների կիրառության խորացում  | 
 10.  | 
 Մաքսային արժեքի որոշման գործարքի գնի մեթոդի ընտրության կիրառման բարձրացման վերաբերյալ` մինչև հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածի վերաբերյալ ամփոփ տեղեկանքի ներկայացում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն և ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն  | 
 ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե  | 
 2005 թ. օգոստոսի 15-ը  | 
| 
 Մաքսային վարչարարության արդյունավետության բարձրացում  | 
 11.  | 
 Հետբացթողումային մաքսային հսկողության համակարգի ներդրման արդյունքների` մինչև հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածի վերաբերյալ ամփոփ տեղեկանքի ներկայացում ՀՀ կառավարության աշխատակազմ և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն  | 
 ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե  | 
 2005 թ. օգոստոսի 15-ը  | 
| 
 Նոր ինտեգրացված հաշվային պլանի և հաշվապահական հաշվառման նորմերի ներդրում հանրային հատվածի համար  | 
 12.  | 
 «Հանրային հատվածի համար նոր հաշվային պլանը, հաշվառման նորմերը և հաշվետվության ձևերը հաստատելու մասին» ՀՀ ՖԷՆ հրաման  | 
 ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն  | 
 2005 թ. օգոստոսի 15-ը  | 
| 
 ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում ներքին աուդիտի զարգացման ստորաբաժանման ստեղծմամբ ներքին աուդիտի գործառույթների ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումների ապահովում  | 
 13.  | 
 «ՀՀ կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի թիվ 1460 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը  | 
 ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն  | 
 2005 թ. մայիսի 3-րդ տասնօրյակ  | 
| 
 14.  | 
 «Ներքին աուդիտի ռազմավարության իրականացման գործողությունների մանրամասն ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ ՖԷՆ նախարարի հրաման  | 
 ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն  | 
 2005 թ. հունիսի 3-րդ տասնօրյակ  | |
| 
 15.  | 
 «Ներքին աուդիտի մասով վերապատրաստման և հավաստագրման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ ՖԷՆ հրաման  | 
 ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն  | 
 2005 թ. հունիսի 3-րդ տասնօրյակ  | |
| 
 Արտաքին աուդիտի համակարգի իրավական և գործառնական դաշտի կանոնակարգում  | 
 16.  | 
 Պետական հիմնարկներում և կազմակերպություններում արտաքին աուդիտի համակարգի իրավական և գործառնական դաշտի վերանայում, անհրաժեշտության դեպքում առաջարկությունների մշակում և ներկայացում ՀՀ կառավարություն  | 
 ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն  | 
 2005 թ. հուլիսի 1-ին տասնօրյակ  | 
| 
 Պետական ոչ առևտրային կազմակերպությունների (ՊՈԱԿ) նկատմամբ վերահսկողության արդյունավետության բարձրացում  | 
 17.  | 
 «Ֆինանսական հաշվետվության պահանջները խախտած ՊՈԱԿ-երի նկատմամբ պատասխանատվության միջոցներ սահմանելու և կիրառելու, պահանջները խախտած ՊՈԱԿ-ի նախազգուշացումները հրապարակելու կարգը հաստատելու մասին» ՀՀ ՖԷՆ հրաման  | 
 ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն  | 
 2005 թ. հուլիսի 1-ին տասնօրյակ  | 
| 
 Գնումների գործընթացի թափանցիկության և հրապարակայնության բարձրացում  | 
 18.  | 
 «Գնումներ կատարող կազմակերպությունների համար ընդհանուր օգտագործման ապրանքների և ծառայությունների տեխնիկական բնութագրերի կատալոգների և դրանց ավտոմատ կառավարման համակարգերի մշակման և ինտերնետային էջում կատալոգների տեղադրման ապահովում» ՀՀ ՖԷՆ հրաման  | 
 ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն  | 
 2005 թ. օգոստոսի 15-ը  | 
| 
 Երկաթուղային տրանսպորտի ոլորտի բարեփոխումների իրականացում (կառավարման խորհրդի և նոր սակագների ձևավորման մասով)  | 
 19.  | 
 «Երկաթուղային տրանսպորտի ոլորտի բարեփոխումների առաջնահերթ միջոցառումները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը  | 
 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն  | 
 2005 թ. մայիսի 3-րդ տասնօրյակ  | 
| 
 Հանրային ծառայությունների մատուցման կարգավորման արդյունավետության բարձրացում` 
 ա) էլեկտրաէներգիայի և խմելու ջրի ոլորտում ծառայությունների մատուցման և մատուցման որակի մոնիտորինգի համար կանոնների ընդունմամբ 
 բ) էլեկտրաէներգիայի և ջրի ոլորտում իրականացված մոնիտորինգի տվյալների հրապարակմամբ 
 գ) ՀՀ հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի կողմից կարգավորվող ոռոգման ընկերությունների ֆինանսական արդյունքների հրապարակմամբ 
 դ) էլեկտրաէներգիայի մատուցման բնագավառում կարգավարման և ցանցի անվտանգության համար կանոնների հաստատմամբ  | 
 20.  | 
 «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը  | 
 ՀՀ արդարադատության նախարարություն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե ՀՀ առողջապահության նախարարություն  | 
 2005 թ. հունիսի 2-րդ տասնօրյակ  | 
| 
 21.  | 
 «Էլեկտրաէներգիայի ոլորտում ծառայությունների մատուցման որակի մոնիտորինգի կարգի» հաստատում  | 
 ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով  | 
 2005 թ. օգոստոսի 15-ը  | |
| 
 22.  | 
 «Էլեկտրաէներգիայի ոլորտում ծառայությունների մատուցման որակի մոնիտորինգի տվյալների» հրապարակում  | 
 ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով  | 
 2005 թ. օգոստոսի 15-ը  | |
| 
 23.  | 
 «Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի կողմից կարգավորվող ոռոգման ընկերությունների ֆինանսական կատարողականի արդյունքների» հրապարակում  | 
 ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով  | 
 2005 թ. օգոստոսի 15-ը  | |
| 
 24.  | 
 «Էլեկտրաէներգիայի ոլորտում առևտրի, կարգավարման և ցանցի անվտանգության համար կանոնների» հաստատում  | 
 ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով  | 
 2005 թ. օգոստոսի 15-ը  | |
| 
 Հեռահաղորդակցման քաղաքականության բարեփոխումների իրականացում` լրացուցիչ ծառայություն մատուցողների լիցենզավորման հնարավորությունների նախատեսմամբ  | 
 25.  | 
 «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը և դրանից բխող ենթաօրենսդրական ակտերի մշակում  | 
 ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն  | 
 2005 թ. օգոստոսի 15-ը  | 
| 
 Ապահովագրված վարկին առնչվող իրավական հարաբերությունների կանոնակարգմամբ և պարզեցմամբ պարտքի մարման քաղաքացիական ընթացակարգերի պարզեցում, դատավճիռների կատարման բարելավում, աճուրդների ընթացակարգերի հստակեցում  | 
 26.  | 
 «ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիական դատավարության մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի և աճուրդի մասին» ՀՀ օրենսդրության վերաբերյալ իրավական ակտերի նախագծերի քննարկում և ՀՀ Ազգային ժողով դրանց ներկայացման ապահովում  | 
 ՀՀ արդարադատության նախարարություն ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ՀՀ կառավարության աշխատակազմ  | 
 2005 թ. հուլիսի 1-ին տասնօրյակ  | 
| 
 Կոնսոլիդացված վերահսկողության ներդրումը  | 
 27.  | 
 «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը  | 
 ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)  | 
 2005 թ. հունիսի 3-րդ տասնօրյակ  | 
| 
 ՀՀ բանկային համակարգում կորպորատիվ կառավարման սկզբունքի ներդրում  | 
 28.  | 
 «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը  | 
 ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)  | 
 2005 թ. հունիսի 3-րդ տասնօրյակ  | 
| 
 Ապահովագրության բնագավառի բարեփոխումների իրականացում  | 
 29.  | 
 Ձեռնարկել միջոցառումներ խելամիտ նորմերին, (ii) եռամսյակային հաշվետվություններին և (iii) ASRA և Հաշվային պլանի հիման վրա ֆինանսական հաշվետվությունների համապատասխանեցման ուղղությամբ և դրանց մասին ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջընթացի տեղեկանք` ամսական պարբերականությամբ  | 
 ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն  | 
 2005 թ. օգոստոսի 15-ը  | 
| 
 Ընտանեկան աղքատության նպաստների համակարգի արդյունավետության բարձրացում  | 
 30.  | 
 2004 թ. տնային տնտեսությունների ուսումնասիրության արդյունքների հիման վրա ընտանեկան աղքատության նպաստների արդյունավետության (ներառյալ հասցեականության բանաձևը) գնահատում, դրա վերաբերյալ տեղեկությունների և բարեփոխումների անհրաժեշտության դեպքում առաջարկությունների ներկայացում ՀՀ կառավարություն  | 
 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն  | 
 2005 թ. օգոստոսի 15-ը  | 
| 
 Ոչ պետական կենսաթոշակային հիմնադրամների մասին իրավական դաշտի ձևավորում  | 
 31.  | 
 «Ոչ պետական կենսաթոշակային հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում և ներկայացում ՀՀ կառավարության քննարկմանը  | 
 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն  | 
 2005 թ. օգոստոսի 15-ը  | 
| 
 32.  | 
 «Ոչ պետական կենսաթոշակային հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի նախագծի շրջանակներում վերահսկման և կանոնակարգման վերաբերյալ գործողությունների ծրագրի մշակում  | 
 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն  | 
 2005 թ. օգոստոսի 15-ը  | |
| 
 Դպրոցների ռացիոնալացման ծրագրի իրականացում  | 
 33.  | 
 Ձեռնարկել միջոցառումներ` ուղղված դպրոցների ռացիոնալացման ծրագրի իրականացմանը և գործընթացի վերաբերյալ հուլիսի 31-ի դրությամբ ամփոփ տեղեկանքի ներկայացում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն  | 
 ՀՀ կրթության և գիտության նախարարություն  | 
 2005 թ. օգոստոսի 15-ը  | 
| 
 Բարձրագույն կրթության համար եռամյա ծրագրի ընդունում, ֆինանսավորում և փորձարկում, ուսանողական վարկավորման համակարգի զարգացում  | 
 34.  | 
 Ավարտել ֆինանսավորման ռազմավարության նախագիծը, որը կներառի ուսանողական վարկերի հնարավորության մանրամասն ֆինանսական վերլուծությունը և կկիրառվի 2006 թվականի բյուջետային տարվա ընթացքում  | 
 ՀՀ կրթության և գիտության նախարարություն  | 
 2005 թ. օգոստոսի 15-ը  | 
| 
 Երեխաների վաղ կրթության ռազմավարության փորձարկում 2 մարզերում` որը նպատակաուղղված կլինի առավել աղքատ ընտանիքներին  | 
 35.  | 
 Երեխաների վաղ կրթության ռազմավարության փորձնական իրականացում երկու մարզերում և այդ մարզերի գործողությունների ծրագրի, ինչպես նաև երեխաների վաղ կրթության ստանդարտների մշակման մասին տեղեկանքի ներկայացում ՀՀ կառավարության աշխատակազմ  | 
 ՀՀ կրթության և գիտության նախարարություն  | 
 2005 թ. օգոստոսի 15-ը  | 
| 
 Հիվանդանոցների ռացիոնալացման ծրագրի իրականացման ապահովում  | 
 36.  | 
 Հիվանդանոցների ռացիոնալացման ծրագրի իրականացման ծրագրավորված ընթացքի ապահովում և մինչև հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածի վերաբերյալ ամփոփ տեղեկանքի ներկայացում ՀՀ կառավարության աշխատակազմ և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն  | 
 ՀՀ առողջապահության նախարարություն  | 
 2005 թ. օգոստոսի 15-ը  | 
| 
 Որոշակի առողջական ռիսկերը և/կամ բնակչության խմբերը ծածկելու համար մասնավոր ապահովագրության ներդրում  | 
 37.  | 
 Մասնավոր ապահովագրության տարբերակների մշակում որոշ առողջապահական ռիսկերի մասով և գործընթացի վերաբերյալ կատարողական տեղեկությունների ներկայացում ՀՀ կառավարության աշխատակազմ և ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն  | 
 ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն  | 
 2005 թ. օգոստոսի 15-ը  | 
| 
 Ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ծրագրի մշակում  | 
 38.  | 
 «Ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ առողջապահության նախարարի հրամանի հաստատում  | 
 ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտ  | 
 2005 թ. հուլիսի 1-ին տասնօրյակ  | 
| 
 Անտառային հատվածի քաղաքականության իրավական հիմքի ձևավորում, ոլորտի կառուցվածքային բարեփոխումների ապահովում, ապօրինի ծառահատման և անտառի վերացման/ օգտագործման համար մոնիտորինգի արդյունավետ համակարգի ներդրում  | 
 39.  | 
 Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը  | 
 ՀՀ գյուղատնտեսության նախարարություն  | 
 2005 թ. մայիսի 1-ին տասնօրյակ  | 
| 
 40.  | 
 «ՀՀ անտառային ոլորտի կառուցվածքային բարեփոխումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում և ՀԲ-ի հետ նախնական համաձայնեցում  | 
 ՀՀ գյուղատնտեսության նախարարություն  | 
 2005 թ. սեպտեմբերի 15-ը  | |
| 
 41.  | 
 «Անտառների պետական մոնիտորինգի համակարգի ներդրման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը  | 
 ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ՀՀ բնապահպանության նախարարություն  | 
 2005 թ. օգոստոսի 15-ը  | |
| 
 Անտառային տնտեսության կառավարման պլանավորման և անտառային տնտեսության համայնքային կառավարման իրավական դաշտի ձևավորում  | 
 42.  | 
 «Անտառային տնտեսության կառավարման պլանների հրահանգը հաստատելու մասին» ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրաման  | 
 ՀՀ գյուղատնտեսության նախարարություն  | 
 2005 թ. օգոստոսի 15-ը  | 
| 
 43.  | 
 «Անտառային տնտեսության համայնքային կառավարման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում և ՀԲ-ի հետ նախնական համաձայնեցում  | 
 2005 թ. սեպտեմբերի 15-ը  | ||
| 
 Գյուղատնտեսական խորհրդատվության, հետազոտության և ուսուցողական ծրագրերի իրականացում  | 
 44.  | 
 Գյուղատնտեսական խորհրդատվության, հետազոտության և կրթության ծրագրերի շրջանակներում աշխատանքային խմբի արդյունավետ գործունեության ուղղությամբ համապատասխան միջոցառումների իրականացում և գործընթացի վերաբերյալ կատարողական տեղեկությունների ներկայացում ՀՀ կառավարության աշխատակազմ  | 
 ՀՀ գյուղատնտեսության նախարարություն  | 
 2005 թ. օգոստոսի 15-ը  | 
| 
 Սերմերի մասին օրենքի կիրարկման ապահովում, սերմերի վկայագրման գործընթացների կանոնակարգում  | 
 45.  | 
 «Սերմերի հավաստագրման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ  | 
 ՀՀ գյուղատնտեսության նախարարություն  | 
 2005 թ. օգոստոսի 15-ը  | 
| 
 46.  | 
 «Պարտադիր հավաստագրման ենթակա բույսերի տեսակների ցանկը հաստատելու մասին» ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրաման  | 
 ՀՀ գյուղատնտեսության նախարարություն  | 
 2005 թ. օգոստոսի 15-ը  | |
| 
 Միջազգային ճանաչում ունեցող համապատասխանության վկայագրերի օգտագործման ծավալների մեծացման հնարավորությունների ավելացում  | 
 47.  | 
 Միջազգային ճանաչում ունեցող համապատասխանության վկայագրերի օգտագործման գործընթացի ակտիվացման ուղղությամբ միջոցառումների ձեռնարկում և գործընթացի վերաբերյալ կատարողական տեղեկությունների ներկայացում ՀՀ կառավարության աշխատակազմ  | 
 ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարություն  | 
 2005 թ. օգոստոսի 15-ը  | 
| 
 Գյուղական ենթակառուցվածքների զարգացում Գյուղական ենթակառուցվածքի ծառայությունների որակի վերահսկման մեխանիզմների իրավական կանոնակարգում  | 
 48.  | 
 Գյուղական ենթակառուցվածքների ծառայությունների դիագնոստիկ ուսումնասիրությունների վրա միջոցառումների իրականացում` որը կապահովի 
 1) համընդհանուր մատչելիություն` օժանդակող ֆինանսավորման մեխանիզմով, 
 2) սեփականության իրավունքի և շահագործման պատասխանատվության հստակ տարբերակում, 
 3) մասնավոր-պետական համագործակցություն  | 
 ՀՀ տարածքային կառավարման նախարարություն ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ՀՀ էներգետիկայի նախարարություն ՀՀ կապի և տրանսպորտի նախարարություն ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե  | 
 2005 թ. օգոստոսի 15-ը  | 
| 
 49.  | 
 «Գյուղական ենթակառուցվածքի ծառայությունների համար որակի նորմերը և դրա որակի վերահսկման մեխանիզմները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը  | 
 ՀՀ տարածքային կառավարման նախարարություն ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ՀՀ էներգետիկայի նախարարություն ՀՀ կապի և տրանսպորտի նախարարություն  | 
 2005 թ. օգոստոսի 15-ը  | 
|  Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար  | 
Մ. Թոփուզյան | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 01.12.2005, N 2077-Ն | 29.12.2005, N 939-Ն | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|