Basic information
Number
ՀՕ-59-Ն
Type
Օրենք
Act type
Պաշտոնական Ինկորպորացիա (01.04.2020-31.12.2020)
Status
Չի գործում
Source
ՀՀՊՏ 2019.06.19/39(1492) Հոդ.497
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
03.06.2019
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
13.06.2019
Effective date
29.06.2019
Interrupt date
31.12.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2019 թվականի հունիսի 3-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 20.1-ին հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 15-րդ ենթակետով.

«15) «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2523 ծածկագրին դասվող ցեմենտի (բացառությամբ 2523210000, 2523100000 ծածկագրերի) «Բացթողնում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծման յուրաքանչյուր տոննայի համար (մինչև մեկ տոննայի համար տուրքը հաշվարկվում է յուրաքանչյուր կիլոգրամի համար 14 դրամ)

բազային տուրքի
14-ապատիկի չափով»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և գործում է մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը:

(2-րդ հոդվածը փոփ. 25.03.20 ՀՕ-158-Ն)

 

Հանրապետության նախագահ

Ա. Սարգսյան

 

2019 թ. հունիսի 13

Երևան

ՀՕ-59-Ն