Basic information
Number
N 601-Ն
Type
Որոշում
Act type
Ինկորպորացիա (26.12.2019-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2019.05.30/35(1488) Հոդ.418
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
23.05.2019
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
24.05.2019
Effective date
31.05.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 մայիսի 2019 թվականի N 601-Ն

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետը և 23-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի վարույթում 2017 թվականի սեպտեմբերի 27-ին մուտքագրված ICSID No.ARB /17/36 արբիտրաժային գործով Հայաստանի Հանրապետության շահերը պաշտպանելու համար փաստաբանական և իրավաբանական ծառայությունների գնման և վարույթի հետ կապված ծախսերի փոխհատուցման նպատակով Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը 2019 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 493,070 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, որից բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պարտադիր վճարներ» հոդվածով` 125,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ և «Այլ ծախսեր» հոդվածով` 368,070 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

2. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման NN 3, 4, 5, 11, 11.1 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2018 թվականի դեկտեմբերի 11-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

  

2019 թ. մայիսի 24

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2019 թվականի

մայիսի 23-ի N 601-Ն որոշման

(հավելվածը փոփ. 24.12.19 N 1907-Ն)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2019 թվականի

մայիսի 23-ի N 601-Ն որոշման

(հավելվածը փոփ. 24.12.19 N 1907-Ն)

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2019 թվականի

մայիսի 23-ի N 601-Ն որոշման

(հավելվածը փոփ. 24.12.19 N 1907-Ն)

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2019 թվականի

մայիսի 23-ի N 601-Ն որոշման

(հավելվածը փոփ. 24.12.19 N 1907-Ն)

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2019 թվականի

մայիսի 23-ի N 601-Ն որոշման

Change History
Changing Act Corresponding incorporation
24.12.2019, N 1907-Ն 26.12.2019, N 601-Ն
Changed acts
Changing Act Corresponding incorporation