Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 77
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Ինկորպորացիա (11.07.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
11.07.2017
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
11.07.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

11 հուլիսի 2017 թվականի

թիվ 77

քաղ. Մոսկվա

 

ՏԵՂԵԿԱՏՎԱՅՆԱՑՄԱՆ, ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԱԿՑԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի հունիսի 2-ի թիվ 72 կարգադրությամբ հաստատված՝ Տեղեկատվայնացման, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվության պաշտպանության հարցերով խորհրդատվական կոմիտեի կազմում կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) խորհրդատվական կոմիտեի կազմում ընդգրկել հետևյալ անձանց՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Դեմիրխանյան Բորիս Բորիսի՝

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ

Բելառուսի Հանրապետությունից՝

Կանաշ

Իգոր Իգորի՝

Բելառուսի Հանրապետության կապի և տեղեկատվայնացման նախարարության տեղեկատվայնացման դեպարտամենտի տնօրենի տեղակալ

Ղազախստանի Հանրապետությունից՝

Բեյսենբենով Ազամատ Ամանգելդինի՝

Ղազախստանի Հանրապետության «Աթամեկեն» գործարարների ազգային պալատի՝ մարդկային կապիտալի զարգացման դեպարտամենտի տնօրենի տեղակալ

Գորոժանկին

Կոնստանտին Իվանի՝

Ղազախստանի Հանրապետության «Աթամեկեն» գործարարների ազգային պալատին կից՝ ստարտափ և IT էկոհամակարգի զարգացման հարցերով խորհրդի նախագահի տեղակալ, «Ղազախական ինտերնետ բիզնեսի և շարժական հեռախոսակապի միջոցով առևտրի ասոցիացիա» իրավաբանական անձանց միավորման նախագահ

Եսպաև

Սագիմբայ Ժոլդոգալիի՝

Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարության միջազգային տնտեսական ինտեգրման դեպարտամենտի ԵԱՏՀ-ի և Մաքսային միության գործունեության հարցերով վարչության ղեկավար

Ժունուսովա

Դանա Բեյսենի՝

Ղազախստանի Հանրապետության «Աթամեկեն» գործարարների ազգային պալատի վարչության անդամ

Օրդաբաև

Օլժաս Տեմիրբեկի՝

Ղազախստանի Հանրապետության «Աթամեկեն» գործարարների ազգային պալատի՝ մարդկային կապիտալի զարգացման դեպարտամենտի տնօրեն

Ղրղզստանի Հանրապետությունից`

Աբդուլլաև

Տալանտ Տինիչբեկի՝

Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գրանցման ծառայությանը կից «Ինֆոկոմ» պետական ձեռնարկության տնօրեն

Կուրմանովա

Այդայ Էրկինի`

Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ստատս-քարտուղար

Օմուրալիև

Միրլան Ժումաբեկի՝

Ղրղզստանի Հանրապետության տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի պետական կոմիտեի նախագահի տեղակալ

Շաբիև Ռուստամ Ժուսուպի`

Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գրանցման ծառայության տեղեկատվական տեխնոլոգիաների և անվտանգության բաժնի պետ

Ռուսաստանի Դաշնությունից՝

Եվդոկիմով

Միխայիլ Նիկոլայի`

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն

Շևցով Դմիտրի Նիկոլայի՝

Տեխնիկական և արտահանման հսկողության գծով դաշնային ծառայության վարչության պետ.

բ) նշել խորհրդատվական կոմիտեի հետևյալ անդամների նոր պաշտոնները՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Յարոշենկո

Վիտալի Վլադիմիրի`

Ղազախստանի Հանրապետության տեղեկատվության և հաղորդակցության նախարարության՝ կապի, տեղեկատվայնացման և զանգվածային լրատվամիջոցների ոլորտում պետական վերահսկողության կոմիտեի նախագահի տեղակալ

Ռուսաստանի Դաշնությունից՝

Լյուտիկով

Վիտալի Սերգեյի՝

Տեխնիկական և արտահանման հսկողության գծով դաշնային ծառայության տնօրենի տեղակալ.

 

գ) խորհրդատվական կոմիտեի կազմից հանել Գ.Ա. Թադևոսյանին, Ա.Մ. Կարիմովին, Տ.Ա. Բայտերեկովին և Ա.Վ. Կուցին:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան