Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 20
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Ինկորպորացիա (14.03.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
14.03.2017
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.03.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

14 մարտի 2017 թվականի

թիվ 20

քաղ. Մոսկվա

 

Մաքսային կարգավորման հարցերով խորհրդատվական կոմիտեի կազմում փոփոխություններ կատարելու մասին
 

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի մարտի 22-ի թիվ 31 կարգադրությամբ հաստատված՝ Մաքսային կարգավորման հարցերով խորհրդատվական կոմիտեի կազմում կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) Խորհրդատվական կոմիտեի կազմում ընդգրկել հետևյալ անձանց՝

 

Բելառուսի Հանրապետությունից՝

Բատուրա Ալեքսանդր Նիկոլայի՝

Բելառուսի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության տնտեսական ինտեգրման գլխավոր վարչության՝ շուկաների ինտեգրման բաժնի պետի տեղակալ

Ղազախստանի Հանրապետությունից՝

Աբդուալիևա Մերուերտ Կուլմուրատի՝

Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարության միջազգային տնտեսական ինտեգրման դեպարտամենտի տնօրենի տեղակալ

Ղրղզստանի Հանրապետությունից`

Տուրգամբաև

Ռիսբեկ Սաբիրի՝

Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական մաքսային ծառայության մաքսային հսկողության կազմակերպման վարչության մաքսային գործի հեռանկարային ծրագրերի բաժնի պետ.

 

բ) նշել խորհրդատվական կոմիտեի հետևյալ անդամների նոր պաշտոնները՝

 

Մովսիսյան Լիլիթ Սամվելի՝

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության Եվրասիական տնտեսական միության օրենսդրության մեթոդաբանական ապահովման բաժնի պետ

Պողոսյան Արման Վաչագանի՝

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության պետ

Սաղոյան Գևորգ Անատոլիի՝

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության վարչության պետ

Օրլովսկի Վլադիմիր Նիկոլայի՝

Բելառուսի Հանրապետության պետական մաքսային կոմիտեի նախագահի առաջին տեղակալ

Բեյսենով Մարատ Ժումաժանի՝

Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պետական եկամուտների կոմիտեի մաքսային հսկողության դեպարտամենտի տնօրեն

Ռախիմով

Կուատ Ժենիսի՝

Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պետական եկամուտների կոմիտեի մաքսային մեթոդաբանության դեպարտամենտի տնօրեն

Սադվակասով Նուրկան Օլժաբայի՝

Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարության սպառողների իրավունքների պաշտպանության կոմիտեի նախագահի տեղակալ

Բեյշենալիև Ռուսլան Կուշտարբեկի՝

Ղրղզստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական մաքսային ծառայության մաքսային համագործակցության վարչության պետի տեղակալ

Բիշովեց Վալերի Անատոլիի՝

Դաշնային մաքսային ծառայության վերլուծական վարչության պետի առաջին տեղակալ

Գոլենդեևա 

Տատյանա Նիկոլայի՝

Դաշնային մաքսային ծառայության ղեկավարի տեղակալ.

 

գ) Խորհրդատվական կոմիտեի կազմից հանել Ա.Վ. Ռոմանովսկուն, Ա.Մ. Կարիմովին, Ա.Մ. Նուրպեիսովին և Բ.Զ. Բայսերկեևին։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան