Basic information
Number
թիվ 158
Type
Կարգադրություն
Act type
Հիմնական ակտ (05.10.2016-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Enactment date
04.10.2016
Signing organisation
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Signing date
04.10.2016
Effective date
05.10.2016

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

4 հոկտեմբերի 2016 թվականի

թիվ 158

քաղ. Մոսկվա

 

ԲՆԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի մայիսի 12-ի թիվ 44 կարգադրությամբ հաստատված՝ Բնական մենաշնորհների հարցերով խորհրդատվական կոմիտեի կազմում կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) Խորհրդատվական կոմիտեի կազմում ընդգրկել հետևյալ անձանց՝

 

Բելառուսի Հանրապետությունից`

 

Բիբիկով Դենիս Վլադիմիրի՝

Հակամենաշնորհային կարգավորման գլխավոր վարչության պետի տեղակալ՝ Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարության Բնական մենաշնորհների, էներգավառելիքային համալիրի և տրանսպորտի կարգավորման վարչության պետ

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

Մախոնին Դմիտրի Նիկոլայի՝

Դաշնային հակամենաշնորհային ծառայության վառելիքաէներգետիկ համալիրի կարգավորման վարչության պետ

 

բ) նշել Խորհրդատվական կոմիտեի անդամի նոր պաշտոնը՝

 

Ֆոմին Իգոր Ալեքսեյի՝

Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարության Հակամենաշնորհային կարգավորման գլխավոր վարչության պետ

 

գ) Խորհրդատվական կոմիտեի կազմից հանել Դ.Ն. Կրուտոյին, Ի.Ս. Տրեպենկին, Ա. Ա. Աֆոնյաշինին և Դ.Ա. Ռուտենբերգին։

2. Սահմանել, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ Էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով անդամ (նախարար) Ա. Օ. Ժունուսովը նախագահում է Բնական մենաշնորհների հարցերով խորհրդատվական կոմիտեի նիստերը (Խորհրդատվական կոմիտեի նախագահ)։

3. Ուժը կորցրած ճանաչել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի մարտի 9-ի «Բնական մենաշնորհների հարցերով խորհրդատվական կոմիտեի գործունեության հետ կապված կազմակերպչական հարցերի մասին» թիվ 21 կարգադրությունը:

4. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան