Basic information
Number
N 885-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (01.08.2020-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Հրապարակվել է միասնական կայքում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
31.07.2020
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
31.07.2020
Effective date
01.08.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 հուլիսի 2020 թվականի N 885-Ա

 

«ՍԵՌԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԵՎ ՍԵՌԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասը՝

Հաստատել «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. հուլիսի 31

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2020 թ.

հուլիսի 31-ի N 885-Ա

որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ՍԵՌԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԻՑ ԵՎ ՍԵՌԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

NN
ը/կ

Միջոցառման անվանումը(ընդունվելիք իրավական ակտերի տեսակն ու վերնագրերը)

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմինը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը

Իրավական հիմքը՝ այն հոդվածը, մասը կամ կետը, որով նախատեսված է համապատասխան իրավական ակտի ընդունումը

1.

«Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2020 թ.
4-րդ եռամսյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 10-րդ հոդվածի 1-ին կետ

2.

«ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2021 թ.
3-րդ եռամսյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետ

3.

«Բժշկական հաստատություն տեղափոխված պացիենտի վերաբերյալ ոստիկանություն հաղորդում ներկայացնելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ
ոստիկանություն

2021 թ.
մարտի 1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

Կոնվենցիայի 12-րդ հոդվածի 1-ին կետ

4.

«Սեռական բնույթի բռնության ենթարկված երեխաների վարման կլինիկական ուղեցույցը հաստատելու մասին» հրամանի նախագիծը ՀՀ առողջապահության նախարարի հաստատմանը ներկայացնելը

ՀՀ առողջապահության նախարարություն

2021 թ.
դեկտեմբերի
3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

Կոնվենցիայի 14-րդ հոդվածի 1-ին կետ

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի տեղակալ

Ծ. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation