Basic information
Number
N 1570-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (29.10.2005-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2005.10.19/66(438) Հոդ.1234
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
18.08.2005
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
20.09.2005
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
05.10.2005
Effective date
29.10.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 5 հոկտեմբերի 2005 թ.


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 օգոստոսի 2005 թվականի N 1570-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի
N 802 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի  31-ի «Պետական քաղաքաշինական կադաստրի վարման կարգը հաստատելու մասին» N 802 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները`

ա) որոշման վերնագիրը և 1-ին կետը «վարման» բառից հետո լրացնել «և քաղաքաշինական գործունեության մոնիթորինգի անցկացման» բառերով.

բ) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Սահմանել, որ պետական քաղաքաշինական կադաստրը վարվում է, և քաղաքաշինական գործունեության մոնիթորինգն անցկացվում է`

ա) հանրապետական, մարզային և տեղական մակարդակներում.

բ) համապատասխան մարմինների կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով.

գ) համապատասխան բյուջեի միջոցների հաշվին».

գ) ուժը կորցրած ճանաչել որոշման 4-րդ կետը.

դ) որոշմամբ հաստատված կարգի վերնագիրը «վարման» բառից հետո լրացնել «և քաղաքաշինական գործունեության մոնիթորինգի անցկացման» բառերով.

ե) կարգի 1-ին կետի առաջին պարբերությունը «(այսուհետև` քաղաքաշինական կադաստր)» բառերից հետո լրացնել «քաղաքաշինական գործունեության մոնիթորինգի (այսուհետ` մոնիթորինգ)», իսկ «վարման» բառից հետո` «և մոնիթորինգի անցկացման» բառերով.

զ) կարգի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` երրորդ պարբերությամբ.

«Քաղաքաշինական գործունեության օբյեկտների փոփոխությունների և վիճակի մասին օրենքով սահմանված մոնիթորինգային դիտարկումների արդյունքում ստացված տեղեկատվությունը ներառվում է պետական քաղաքաշինական կադաստրում».

է) կարգի 5-րդ կետի «գ» ենթակետից հանել «ծրագրային և ճարտարապետաշինարարական նախագծային» բառերը.

ը) կարգի 5-րդ կետի «դ» ենթակետից հանել «բնակավայրերում, գործառական տարածքներում և», «այլ» բառերը.

թ) կարգի 6-րդ կետի «ը» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ը) տեղեկություններ ճյուղային կադաստրներից, անշարժ գույքի պետական միասնական կադաստրից և այլ տեղեկատվական համակարգերից ստացված քաղաքաշինական գործունեության իրականացման մասին».

ժ) կարգի 9-րդ կետը «վարումը» բառից հետո լրացնել «մոնիթորինգի անցկացումը» բառերով.

ժա) կարգի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10. Հայաստանի Հանրապետության տարածքի քաղաքաշինական կադաստրի վարումը, կադաստրային ամփոփումը և մոնիթորինգն իրականացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը».

ժբ) կարգի 13-րդ կետի «գ» ենթակետը սկզբում լրացնել «քաղաքաշինական գործունեություն իրականացնելու նպատակով» բառերով` նույն ենթակետից հանելով «քաղաքաշինական» բառը.

ժգ) կարգի 13-րդ կետի «զ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«զ) ավարտված շինարարության շահագործման փաստագրման ակտերը».

ժդ) կարգի 13-րդ կետի «ը» ենթակետում «ծրագրային փաստաթղթերի և ճարտարապետաշինարարական նախագծերի» բառերը փոխարինել «փաստաթղթերի» բառով.

ժե) կարգի 14-րդ կետի «դ» ենթակետից հանել «պետության կամ համայնքների պատվերով» բառերը.

ժզ) կարգի 14-րդ կետի «զ» ենթակետը «տարածքում» բառից հետո լրացնել «քաղաքաշինական գործունեություն իրականացնելու նպատակով» բառերով` նույն ենթակետից հանելով «քաղաքաշինական» բառը.

ժէ) կարգի 14-րդ կետի «է» ենթակետում «շինարարության ավարտման ակտերի ձևակերպումները» բառերը փոխարինել «ավարտված շինարարության շահագործման փաստագրման ակտերը» բառերով.

ժը) կարգի 15-րդ կետի «ա» ենթակետը «համայնքների» բառից հետո լրացնել «Երևան քաղաքում` Երևանի» բառերով.

ժթ) կարգի 15-րդ կետի «դ» ենթակետից հանել «պետական պատվերով իրականացված» բառերը.

ի) կարգի 15-րդ կետի «զ» ենթակետը «քաղաքաշինական» բառից հետո լրացնել «գործունեություն իրականացնելու նպատակով» բառերով.

իա) կարգի 20-րդ կետում «հատակագծեր» բառը փոխարինել «հանույթներ» բառով.

իբ) կարգի 20-րդ կետի «ա» ենթակետում «քաղաքային և գյուղական համայնքների» բառերը փոխարինել «համայնքների, Երևանում (Երևան քաղաքի)» բառերով.

իգ) կարգի 20-րդ կետի «գ» ենթակետից հանել «մանր» բառը.

իդ) կարգի 24-րդ կետից հանել «ծրագրային և ճարտարապետաշինարարական նախագծային» բառերը.

իե) կարգի 29-րդ կետում «ելակետային տվյալների» բառերը փոխարինել «մոնիթորինգային դիտարկումների արդյունքների» բառերով.

իզ) կարգի 38-րդ կետը «տեղեկատվությունը» բառից հետո լրացնել «բացի պետական գաղտնիք պարունակող տեղեկատվությունից» բառերով:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2005 թ. սեպտեմբերի 20
Երևան